Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը վերադարձել է ռուսաստանյան հյուրախաղերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 1-17-ը մասնակցել է Մոսկվայում կայացած «Սմոտրինի» (“Смотрины”) ժամանակակից ռուսական դրամայի միջազգային փառատոնին՝ նվիրված ռուս ժամանակակից գրող, դրամատուրգ, «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի ստեղծագործական ժառանգությանը:

Ինչպես տեղեկացրեցին թատրոնի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 10-ին Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը ցուցադրել է «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (ըստ Յու. Պոլյակովի պիեսի)  ներկայացումը ` թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ:

Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Ալ. Գրիգորյանի ռեժիսուրան և ՀՀ վաստակավոր արտիստներ Ֆրեդ Դավթյանի, Սերգեյ Մագալյանի աշխատանքները: Հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել (դրվել են նաև լրացուցիչ աթոռներ):

 «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացման առաջնախաղը կայացել է 2008-ին:

«Սմոտրինի» փառատոնին այս տարի ցուցադրվել է 13 ներկայացում: Փառատոնի նախագահն է Յուրի Պոլյակովը:

Նոյեմբերի 12-ին և 13-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է նաև Մոսկվայում անցկացվող «Մեծ հյուրախաղեր-2015» ծրագրին, որի շրջանակում ցուցադրել է «Կրքեր ըստ ռևիզորի» (հեղինակ՝ Ն. Գոգոլ, բեմադրությունը՝ Ալ. Գրիգորյանի) և «Ամեն ինչ վաճառվում է» (հեղինակ՝ Ա. Օստրովսկի, բեմադրությունը՝ Ալ. Գրիգորյանի) ներկայացումները: Մոսկվայի Կինոդերասանի թատրոնի բեմում հայ դերասանները մեծ հաջողություն են ունեցել: Ջերմ է եղել հանդիսատեսի արձագանքը: Բարձր գնահատականի են արժանացել ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանի, երիտասարդ դերասան Մանվել Խաչատրյանի աշխատանքները:

«Մեծ հյուրախաղեր» ծրագիրն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի և Հյուրախաղային գործունեության աջակցման համերկրային կենտրոնի աջակցությամբ: «Մեծ հյուրախաղեր» ծրագիրն իր մեջ ամփոփում է ոչ միայն ՌԴ, այլ նաև ԱՊՀ երկրների տարածքում գտնվող ռուսական թատրոնների հյուրախաղեր՝ ՌԴ տարածքում:

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերին աջակցել է Ռուսաստանի հայերի միությունը (ղեկավար՝ Արա Աբրահամյան):

Ռուսաստանի հայերի միության կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը և տնօրեն ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանը արժանացել են մրցանակի՝Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում նշանակալի ավանդի համար:  

 

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ