Մալիական Radisson հյուրանոցում ազատ են արձակվել բոլոր պատանդները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինված խումբը, որը մի քանի տասնյակ մարդու էր պատանդ վերցրել Մալիի Radisson հյուրանոցում, այլևս ոչ ոքի բռնի չի պահում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը`այս մասին հայտնել է ֆրանսիական France 2 հեռուստաընկերությունը` հղում կատարելով Մալիի անվտանգության հարցերով նախարարին:
ԶԼՄ-ների տվյալներով` հատուկ գործողության ընթացքում հյուրանոցում հայտնաբերվել է 18 մարդու մարմին: Ինտերֆաքսը տեղեկացնում է, որ գործողությանը ներգրավված են Մալիի և Ֆրանսիայի հատուկ ուժերը:
Ուրբաթ օրը երկու ջիհադիստներ պատանդ էին վերցրել Ֆրանսիայի նախկին գաղութ Մալիի Բամակո մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում գտնվող մարդկանց: Հաղորդվում է, որ հյուրանոցում եղել է շուրջ 170 պատանդ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



