Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բասեն համայնքի բնակիչները եկեղեցի են կառուցում սեփական միջոցներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բասենցիները վստահ են՝ վերջապես կունենան եկեղեցի: Շիրակի մարզի Բասեն համայնքը եկեղեցի ունեցել է, սակայն 1842  թվականին կառուցված «Սուրբ Աստվածածին» եկեղեցին մեկ անգամ չէ որ խոնարհվել է: Եկեղեցին առաջին անգամ վերականգնվել է 1906 թվականին:  Ապա, ինչպես խորհրդային տարիներին մյուս եկեղեցիները, վերածվել է պահեստի՝ անտերության մատնվելով, իսկ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով այն հիմնովին փլվել է: Կարևորելով համայնքում հավատքի տուն ունենալու  անհրաժեշտությունը՝   համայնքի բնակիչները սեփական միջոցներով ու սեփական նախաձեռնությամբ որոշեցին վերականգնել եկեղեցին՝ նույն տարածքում, հին եկեղեցու քարերով: Նախ մաքրվեց եկեղեցին, ապա սկսվեցին շինարարական աշխատանքները:

Ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը, նախաձեռնությունն այնքան ոգևորիչ էր, որ այս աշխատաքներին մասնակցեցին համայնքի բոլոր բնակիչները՝ մեծից մինչև փոքր՝ ավելի քան 80 մեքենա աղբ  թափվեց, որից հետո սկսվեցին եկեղեցու կառուցման հիմնային աշխատանքները:

Սա այն եզակի դեպքերից է, որ համայնքն ինքն  իր միջոցներով է փորձում իրականացնել եկեղեցու շինարարությունը: Սակայն շինարարությունը շատ ավելի արագ կիրականացվեր, եթե չլիներ Շիրակի պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության հետ կապված խնդիրները՝ համայնքը հին եկեղեցու փոխարեն նորի կառուցման աշխատանքները մեկնարակել էր առանց հուշարձանների պաշտպանության համապատասխան օրենքների փաթեթի տարրը պահպանելով, իսկ «եկեղեցու շինության նկատմամբ իրականացված գործողությունները (տարածքի մաքրում« քանդված պատերի ապամոնտաժում« հիմքերի փորում) հակասում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

«Երկարատև քաշքշուկից հետո, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի աջակցությամբ աշխատանքները կրկին առաջ են գնում: Պատրաստ է նախագիծը, շինարարական աշխատանքներն իրականացվում են»,-նշեց Համլետ Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ մշակույթի նախարարության հետ կա բանավոր պայմանավորվածություն ըստ որի որոշակի փոփոխություններ պետք է իրականացվեն նախագծում՝ հիմնականում եկեղեցու կամարների և սյուների հետ կապված: «Այդ փոփոխությունները պետք է ներկայացնենք ՀՀ մշակույթի նախարարությանը, բայց քանի դեռ շինարարությունն այդ փուլում չէ, դեռ այդ պահանջը չենք իրականացրել»,-փաստեց համայնքի ղեկավարը:

Եկեղեցու շինարարությունից  հետո, կառույցի հարավային հատվածում կկառուցվի 12 մետր բարձրության զանգակատուն: «Իմ համար, որպես համայնքի ղեկավարի, համայնքում առավել կարևոր է եկեղեցաշինությունը: Կարծում եմ, սա ամենալուրջ խնդիրն է՝ համայնքը պետք է եկեղեցի ունենա: Հատկապես այն դեպքում, երբ համայնքում, բոլորն են դա կարևորում: Երիտասարդներն իրենք են պատրաստ ցանկացած աշխատանք իրականացնել հանուն այդ նպատակի: Հուսամ՝ շատ շուտով համայնքը եկեղեցի կունենա»,-ավելացրեց Համլետ Պետրոսյանը :

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ