Տալի և հարսի «հակամարտությունը» հանգուցալուծվել է ծեծով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստինֆո»-ն գրում է.«59-ամյա կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հարսին փայտով ծեծելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Գոհարը բնակարանում էլ. էներգիայի առանձին հաշվիչ տեղադրելու հարցի պարզաբանման շուրջ վիճաբանել է նույն բնակարանի բնակչուհի, հանգուցյալ եղբոր կնոջ հետ, որի ընթացքում փայտով 2 անգամ հարվածել է վերջինիս աջ այտին:
Տալի և հարսի «հակամարտոթյունն» այսքանով չի ավարտվել. Գոհարը գործի է դրել նաև ձեռքերն ու հարվածել հարսի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Գոհարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



