Վառ պայուսակ եւ աքսեսուարներ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարերը
ՖՈՏՈՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Լուսանկարները հրապարակվել են Արփինե Հովհաննիսյանի Facebook-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Արփինե Հովհաննիսյանը դեղին տաբատ է ընտրել, որը համադրել է շագանակագույն վերնաշապիկի հետ։ Նա նախապատվություն է տվել վառ աքսեսուարների՝ պայուսակ, զվնոց, ժամացույց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը կիսվել էր լուսանկարով, որն արվել էր Կալիֆոռնիայում։ Նա դեղին զգեստ էր կրում, կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Կադրն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



