Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հե­տև­ե­լը բա­վա­րար չէ, պետք է ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել. ե՞րբ է Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը սկսե­լու ակ­տիվ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, հանդիպումներ ունեցել այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, պայմանավորվել ավելի մեծ ջանքեր գործադրել տնտեսական համագործակցության առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության, հակամարտությունների հետ կապված հարցեր: ԱԳՆ ղեկավարի՝ Վրաստան կատարած այցը բավական հետաքրքիր ժամանակաշրջանում է տեղի ունենում:

Հայաստանի ներքաղաքական զարգացումները վերջին շրջանում ստվերել են արտաքին քաղաքական խնդիրները, որոնք ոչ պակաս կարևոր են: Անգամ թվում էր, թե Հայաստանի ղեկավարությունն առհասարակ չի զբաղվում արտաքին քաղաքականությամբ` բացառությամբ մի քանի զբոսաշրջային այցերի: Երբ տարածաշրջանում բուռն զարգացումներ էին լինում, սրվում էին ռուս-վրացական հարաբերությունները, Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը խորանում էր, Հայաստանի վարչապետը մեկնում էր Սինգապուր և Վիետնամ, որտեղից տեղեկանում էինք միայն ծաղիկների հետ արված լուսանկարների և լավ ընթրիքների մասին: Մինչդեռ մեր տարածաշրջանում իրավիճակն իսկապես բավական լարված է:

Եթե Հայաստանը ժամանակին և օպերատիվ չարձագանքի նոր մարտահրավերներին, ապա կրկին հայտնվելու ենք զուտ արձանագրողի դերում: ՀՀ ԱԳ նախարարի՝ Վրաստան կատարած այցն այդ համատեքստում ուշ է արվում, բայց հուսանք՝ ոչ ուշացած:

Հարկ է նկատել, որ բավական լարվել են ոչ միայն ռուս—վրացական, այլև ադրբեջանավրացական հարաբերությունները հայտնի մի խնդրի շուրջ: Ադրբեջանը փաստացի ռազմակայան է կառուցել Վրաստանի սահմանի հարևանությամբ՝ Գարեջիի լեռան վրա:

Երկու երկրների միջև կա բանավեճ Գարեջիի վանական համալիրի պատկանելության շուրջ, որը վերջերս ստացել է առավել սուր բնույթ: Անշուշտ, Վրաստանի համար Ադրբեջանը համար մեկ առևտրային գործընկեր է և ներդրող, Թուրքիան ևս խոշոր տնտեսական գործընկեր է և շարունակում է լինել:

Վրաստանի աշխարհատնտեսական շահերը այսօր առավել քան երբևէ կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Սակայն որքան Վրաստանը շահում է այդ համագործակցությունից, որն արդեն դարձել է ռազմավարական, այնքան մեծացել է կախվածությունը նրանցից, ինչը թույլ չի տալիս Վրաստանին ազատորեն մանևրել: Վրաստանը չափազանց մեծ կախվածության մեջ է հայտնվել Թուրքիայից ու Ադրբեջանից, միակողմանի կախվածություն ունի ադրբեջանական գազից: Լինելով միաժամանակ Ռուսաստանի հետ հակամարության մեջ, որքան էլ տարօրինակ է, Վրաստանի համար էներգետիկ անվտանգության այլընտրանք է դառնում Հայաստանը:

Եթե վրաց-ադրբեջանական հարաբերություններն այն աստիճան սրվեն, որ Ադրբեջանը սպառնա դադարեցնել գազի մատակարարումը, ապա Վրաստանի փրկությունը Հայաստանն է, որի տարածքով կարող է ստանալ իրանական գազը: Եթե Վրաստանը հայտնվում է մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից` թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման մեջ, ապա Հայաստանը մեխանիկորեն դառնում է առանցքային փրկօղակ վրացիների համար: 

Ոմանք կասեն, որ Վրաստանը ելք ունի դեպի ծով, Եվրոպան կարող է աջակցել: Իհարկե, կարող է, սակայն այսօր Սև ծովը ոչ թե եվրոպական, այլ ռուսական և թուրքական ծով է, այնտեղ գերակայում է մի կողմից՝ ռուսական, մյուս կողմից` թուրքական նավատորմը: Եվ եթե խնդիր լինի Վրաստանին շրջափակելու ծովից, ապա դա շատ արագ կարող են անել: Այս իրողությունները վրացիները լավ հասկանում են:

Հետևաբար Հայաստանը առիթը չպետք է բաց թողնի` հիշեցնելու Վրաստանին, թե որքան կարևոր գործընկերներ ենք, որ շատ կարևոր է արտաքին քաղաքականության մեջ համաձայնեցված գործելը, որքան էլ ունենանք տարբեր առաջնահերթություններ: 

Թեև այսօր Հայաստանն ու Վրաստանը, փաստացի, հայտնվել են տարբեր ճամբարներում, սակայն առանց մեկը մյուսի ի զորու չեն հաղթահարել տարածաշրջանային բարդ մարտահրավերները: Հայ-վրացական համագործակցության օրակարգը պետք է լինի հենց միմյանց կամրջող ծրագրերն ու նախագծերն առաջ տանելը: Մեզ համար շատ կարևոր է դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք ունենալը: Եվ ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ այլընտրանքային ճանապարհ գտնելու շուրջ բանակցությունների նոր փուլ է մոտենում:

Նրա խոսքով՝ այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են: Նախարարն ասում է, որ Հայաստանը հետևում է այդ բանակցություններին: Բայց հետևելը բավարար չէ, պետք է ակտիվորեն մասնակցել, անդադար հիշեցնել և փորձել հասնել բանակցությունների հաջող ավարտին:

Այսպիսի հարցերում են երևում, թե ինչպես է աշխատում դիվանագիտությունը: Հայաստանն իր կենսական շահերին վերաբերող հարցերում պետք է լինի չափազանց ակտիվ և նախաձեռնող: Այլապես գրոշի արժեք չունեն նախկին իշխանությունների հասցեին քննադատությունները, երբ այսօրվա իշխանությունը շատ ավելի պասիվ է արտաքին քաղաքականության մեջ:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով