Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուսիններով երեք ամիսը մեկ ենք տեսնվում. Ջուլիետա Ստեփանյան

ԼԱՅՖ

Tert.am-ը գրում է.

Օրերս սիրված դերասանական զույգ Ջուլիետա Ստեփանյանն ու Սամվել Բաղինյանը նշեցին իրենց ծննդյան տարեդարձները: Ամուսնու համար տարին հոբելյանական է` նա բոլորեց 60-ամյակը, կինն էլ դարձավ 64 տարեկան: Չնայած դերասանը վերջին ժամանակներս աշխատանքի բերումով Ռուսաստանում է, ամուսիններն, այնուամենայնիվ, տարեդարձները միասին տոնեցին:

 

- Տիկին Ջուլիետա, արդյոք Ձեր ամուսինը դրսում իր մասնագիտությամբ է աշխատում:

- Ոչ, Սամվելը Սամարայում այլ աշխատանք ունի` կազմակերպության տնօրեն է: Աշխատում է արժանապատիվ պայմաններում, բարեկամներով շրջապատված ու արժանապատիվ վճարով: Այդ քայլին նրան մղեց սոցիալականը: Մենք առանց ծնողների թոռնիկներ ենք պահում, որոնցից մեկը դպրոցական է, մյուսը` ուսանող, և դերասանի մեր վաստակը նրանց ծախսերը հոգալուն չէր բավարարի:

 


- Ընտանիքն ինչպես է տանում տան տղամարդու բացակայությունը:

- Դժվար, թեև երեք ամիսը մեկ տեսնվում ենք` մեկ ինքն է գալիս, մեկ ես եմ գնում: Էս անգամ նրա գալու ժամանակը համընկավ իր ծննդյան օրվա հետ: Սամվելը չի սիրում իր ծնունդը նշել, նրա ուշքումիտքը ես եմ ու թոռները, և ինձ էլ նախապես խնդրեց` իրար չխառնվես, մենք մեզնով կնշենք: Բայց ես արդեն անակնկալ էի ծրագրել. հոկտեմբերի 26-ին Պարոնյանի թատրոնի կոլեկտիվի հետ մեր հարկի տակ նշեցինք Սամվելի 60-ամյակը: Դերասանուհի Մարիամ Ղազարյանի և դիմահարդար Մարինե Խաչատրյանի օգնությամբ համով բաներ պատրաստեցինք, գեղեցիկ սեղան գցեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրինք:

 


- Եվ անակնկալի հերթը Սամվելինն էր...

- Նա սրտանց ուզում էր, որ իմ ծննդյան օրն էլ այդպիսի շուքով նշվի, բայց ես ընդդիմացա: ...Դե, մեծացել ենք, հանդիսություններն էլ չեն ձգում: Իսկ անակնկալ, Սամվելը, իհարկե, մատուցեց` ընտանյոք դիտեցինք «Գայանե» բալետը:

 


- Բա հեռուներից ինչ նվեր էր բերել:

- Նա ինձ նվիրեց իր ոսկյա ժամացույցը և գեղեցիկ շալ: Կգցեմ ուսերիս, հա՛մ մարմինս կջերմանա, հա՛մ հոգիս:


- Ի դեպ, հետաքրքիր զուգադիպություն, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում Ձեր «ամուսինը» նույնպես դրսում է:

- Է՜հ, շատերն էլ դրանից զավեշտական եզրակացություններ են անում` Պոնչին (դերասան Վահագն Սիմոնյանը - հեղ.) «դարձնելով» իմ ամուսինը: Մինչդեռ էկրանի իրականությունն իմ անձնականի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

 


- Բոլորը սովոր են Ձեզ տեսնել էներգիայով լի, ասող-խոսող... Կյանքում միշտ և բոլորի± հետ շփումներում եք այդպիսին: 

- Այո՛: Եվ էլ ավելի` այն ժամանակվանից, երբ Աստծո հետ կապ առաջացավ: Մանկուց լսել եմ հավատավոր մորս աղոթքները, հետո էլ քույրս է հորդորել Աստվածաշունչ կարդալ: Արդեն 5-6 տարի է` կարդում եմ ու կարդում և Աստծո ամեն օրն ավարտում եմ աղոթելով ընտանիքիս, երկրիս, ժողովրդիս համար: Աստծո հետ կապը հոգուս խաղաղություն է բերում: Ինձ այսուայն աղանդի հետևորդ չկարծեք. ես էլ, երեխաներս ու թոռներս էլ մեր եկեղեցում մկրտված քրիստոնյա ենք:

 


- Ձեր բազմազբաղության հետ դժվար չէ առանց ծնողների թոռներ դաստիարակելը:

- Ես ճակատագրիս հետ հաշտ եմ և ինչ անում եմ, սիրով եմ անում: Տունը շենանում, օջախ է դառնում երեխաներով: Թոռներս լցնում են մեր տունը: Ծնողները նրանց կողքին չեն, և Սամվելի հետ կարողանում ենք նրանց ճիշտ դաստիարակել: Ես կարգուկանոնի մարդ եմ, իմ պահարաններում շորի ծայրն անգամ ծուռ չպիտի լինի, և թոռներս դա գիտեն: 4-րդ դասարանցի Լուսինես ինքն է հավաքում իր սենյակը, կարգի բերում իր պահարանն ու գրադարակը, և դրանք միշտ հավաք են ու կոկիկ:


- Տարիքի առաջացման հետ հաճախ մարդկանց պատում է թումանյանական խոհափիլիսոփայությունը «...թե ինչ տվի ու ինչ տարա աշխարհից...»։ Նման խոհ ունեցել եք:

- Արժեքների մերօրյա վայրիվերումները, չափանիշների խաթարումներն ինձ և՛ հիասթափեցրին, և՛ օգնեցին հասկանալ մի ճշմարտություն. ամեն ինչ ունայն է, բացի հավատից առ Աստված: Ճշմարիտ է նաև այն, որ կյանքը կարճ արձակուրդ է, որը շատ արագ ավարտվում է, ու գալիս է... էդ էլ Աստված գիտի, թե ինչ է գալիս:
 

Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը