Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ամուսիններով երեք ամիսը մեկ ենք տեսնվում. Ջուլիետա Ստեփանյան

ЛАЙФ

Tert.am-ը գրում է.

Օրերս սիրված դերասանական զույգ Ջուլիետա Ստեփանյանն ու Սամվել Բաղինյանը նշեցին իրենց ծննդյան տարեդարձները: Ամուսնու համար տարին հոբելյանական է` նա բոլորեց 60-ամյակը, կինն էլ դարձավ 64 տարեկան: Չնայած դերասանը վերջին ժամանակներս աշխատանքի բերումով Ռուսաստանում է, ամուսիններն, այնուամենայնիվ, տարեդարձները միասին տոնեցին:

 

- Տիկին Ջուլիետա, արդյոք Ձեր ամուսինը դրսում իր մասնագիտությամբ է աշխատում:

- Ոչ, Սամվելը Սամարայում այլ աշխատանք ունի` կազմակերպության տնօրեն է: Աշխատում է արժանապատիվ պայմաններում, բարեկամներով շրջապատված ու արժանապատիվ վճարով: Այդ քայլին նրան մղեց սոցիալականը: Մենք առանց ծնողների թոռնիկներ ենք պահում, որոնցից մեկը դպրոցական է, մյուսը` ուսանող, և դերասանի մեր վաստակը նրանց ծախսերը հոգալուն չէր բավարարի:

 


- Ընտանիքն ինչպես է տանում տան տղամարդու բացակայությունը:

- Դժվար, թեև երեք ամիսը մեկ տեսնվում ենք` մեկ ինքն է գալիս, մեկ ես եմ գնում: Էս անգամ նրա գալու ժամանակը համընկավ իր ծննդյան օրվա հետ: Սամվելը չի սիրում իր ծնունդը նշել, նրա ուշքումիտքը ես եմ ու թոռները, և ինձ էլ նախապես խնդրեց` իրար չխառնվես, մենք մեզնով կնշենք: Բայց ես արդեն անակնկալ էի ծրագրել. հոկտեմբերի 26-ին Պարոնյանի թատրոնի կոլեկտիվի հետ մեր հարկի տակ նշեցինք Սամվելի 60-ամյակը: Դերասանուհի Մարիամ Ղազարյանի և դիմահարդար Մարինե Խաչատրյանի օգնությամբ համով բաներ պատրաստեցինք, գեղեցիկ սեղան գցեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրինք:

 


- Եվ անակնկալի հերթը Սամվելինն էր...

- Նա սրտանց ուզում էր, որ իմ ծննդյան օրն էլ այդպիսի շուքով նշվի, բայց ես ընդդիմացա: ...Դե, մեծացել ենք, հանդիսություններն էլ չեն ձգում: Իսկ անակնկալ, Սամվելը, իհարկե, մատուցեց` ընտանյոք դիտեցինք «Գայանե» բալետը:

 


- Բա հեռուներից ինչ նվեր էր բերել:

- Նա ինձ նվիրեց իր ոսկյա ժամացույցը և գեղեցիկ շալ: Կգցեմ ուսերիս, հա՛մ մարմինս կջերմանա, հա՛մ հոգիս:


- Ի դեպ, հետաքրքիր զուգադիպություն, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում Ձեր «ամուսինը» նույնպես դրսում է:

- Է՜հ, շատերն էլ դրանից զավեշտական եզրակացություններ են անում` Պոնչին (դերասան Վահագն Սիմոնյանը - հեղ.) «դարձնելով» իմ ամուսինը: Մինչդեռ էկրանի իրականությունն իմ անձնականի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

 


- Բոլորը սովոր են Ձեզ տեսնել էներգիայով լի, ասող-խոսող... Կյանքում միշտ և բոլորի± հետ շփումներում եք այդպիսին: 

- Այո՛: Եվ էլ ավելի` այն ժամանակվանից, երբ Աստծո հետ կապ առաջացավ: Մանկուց լսել եմ հավատավոր մորս աղոթքները, հետո էլ քույրս է հորդորել Աստվածաշունչ կարդալ: Արդեն 5-6 տարի է` կարդում եմ ու կարդում և Աստծո ամեն օրն ավարտում եմ աղոթելով ընտանիքիս, երկրիս, ժողովրդիս համար: Աստծո հետ կապը հոգուս խաղաղություն է բերում: Ինձ այսուայն աղանդի հետևորդ չկարծեք. ես էլ, երեխաներս ու թոռներս էլ մեր եկեղեցում մկրտված քրիստոնյա ենք:

 


- Ձեր բազմազբաղության հետ դժվար չէ առանց ծնողների թոռներ դաստիարակելը:

- Ես ճակատագրիս հետ հաշտ եմ և ինչ անում եմ, սիրով եմ անում: Տունը շենանում, օջախ է դառնում երեխաներով: Թոռներս լցնում են մեր տունը: Ծնողները նրանց կողքին չեն, և Սամվելի հետ կարողանում ենք նրանց ճիշտ դաստիարակել: Ես կարգուկանոնի մարդ եմ, իմ պահարաններում շորի ծայրն անգամ ծուռ չպիտի լինի, և թոռներս դա գիտեն: 4-րդ դասարանցի Լուսինես ինքն է հավաքում իր սենյակը, կարգի բերում իր պահարանն ու գրադարակը, և դրանք միշտ հավաք են ու կոկիկ:


- Տարիքի առաջացման հետ հաճախ մարդկանց պատում է թումանյանական խոհափիլիսոփայությունը «...թե ինչ տվի ու ինչ տարա աշխարհից...»։ Նման խոհ ունեցել եք:

- Արժեքների մերօրյա վայրիվերումները, չափանիշների խաթարումներն ինձ և՛ հիասթափեցրին, և՛ օգնեցին հասկանալ մի ճշմարտություն. ամեն ինչ ունայն է, բացի հավատից առ Աստված: Ճշմարիտ է նաև այն, որ կյանքը կարճ արձակուրդ է, որը շատ արագ ավարտվում է, ու գալիս է... էդ էլ Աստված գիտի, թե ինչ է գալիս:
 

«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников