Փրկարարներն ինքնաշեն վերելակից դուրս են բերել բնակիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը նոյեմբերի 22-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակում (3-րդ և 2-րդ հարկերի մակարդակում) քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության կայքից, պարզվել է, որ շենքի վերելակն ինքնաշեն է, քանդվել է վերելակի ճոպանը, և բնակարաններից մեկի բնակիչներ ՝ Օ. Հ.-ը (1988թ. ծնվ.) և Ռ. Ա.-ը (2014թ. ծնվ.) արգելափակվել են 3-րդ և 2-րդ հարկերի մակարդակում:
Փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Օ. Հ.-ին և Ռ. Ա.-ին, իսկ ժամը 13.00-ին հրշեջ-փրկարարները սահմանազատել են վերելակը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



