ԵԱՀԿ գործող նախագահն ու Ադրբեջանի նախագահը կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի վարչապետի տեղակալ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի նախագահը նշել է որպես ԵԱՀԿ նախագահ Դաչիչի Բաքու այցի կարևորությունը: Դաչիչն իր հերթին նշել է, որ Սերբիայի նախագահը կմասնակցի Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի բացման արարողությանը:
Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-Ադրբեջան համագործակցության հեռանկարները, Ադրբեջանի և Սերբիայի միջև կապերի զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մարդասիրական և այլն: Նաև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



