Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է օլիմպիական կոմիտեների գլխավոր վեհաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 20-ից 21-ը Պրահայում անցկացվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների 44-րդ համաժողովը, որին մասնակցել են 50 երկրների պատվիրակություններ, այդ թվում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակները երկու օրվա ընթացքում ամփոփել են մեկ տարվա աշխատանքները, լսել հաշվետվություն Բաքվում կայացած առաջին եվրոպական խաղերի մասին, ինչպես նաև անցկացրել են եվրոպական տարբեր մակարդակի խաղերի անցկացման քվեարկություններ։

Մասնավորապես որոշվել է նաև, թե հաջորդ տարի որտեղ պետք է անցկացվի Եվրոպական օլիմպիական կոմիտեների 45-րդ վեհաժողովը։ Նախապես դրված էին Երևանի և Մինսկի թեկնածությունները։ Սակայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կարևորելով եվրոպական օլիմպիական ընտանիքի համերաշխությունը, նշեց, որ հաշվի առնելով, որ մյուս տարի պետք է նշվի Բելառուսի օլիմպիական կոմիտեի 25-ամյակը, և նաև նկատի ունենալով իր ջերմ հարաբերությունները Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, հանեց Հայաստանի թեկնածությունը հօգուտ Բելառուսի։ Հայաստանի այս քայլը բարձր գնահատեցին ոչ միայն Բելառուսի ներկայացուցիչները, այլև Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն։ Նրա խոսքով Հայաստանը մեծ քայլ արեց եվրոպական օլիմպիական ընտանիքի միավորման ուղղությամբ։

Գնահատելով Եվրոպական օլիմպիական կոմիտեում Հայաստանի մասնակցությունը՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է.

«Մեր հարաբերությունները օլիմպիական ընտանիքի հետ շատ ջերմ են։ Ամեն տարի հավաքվում ենք և քննարկում տարբեր հարցեր։ Ներկաներից շատերն են եղել Հայաստանում, տեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում սպորտի զարգացման ասպարեզում»:

Վեհաժողովի երկու օրերին Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր երկրների ազգային կոմիտեների ղեկավարների հետ, քննարկել համագործակցության հարցեր. «Իտալիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների հետ քննարկել ենք, որպեսզի մարզիկների փոխանակում կատարենք, մեր մարզիկները գնան իրենց մոտ փորձի ձեռք բերման, իրենց մոտից մեզ մոտ գան մարզումների այն մարզաձեւերի գծով, որոնցում մենք ենք փորձառու։ Այդ իմաստով 2015-ին Երեւանում բացված օլիմպիական ավանն ունի բարձրակարգ հնարավորություններ»,- ասել է Ծառուկյանը։

Ի՞նչ են տալիս նման միջոցառումները Հայաստանին հարցին, նա պատասխանել է. «Այս միջոցառումները ամեն մի երկրին տալիս են ճանաչում և հեղինակություն։ Եթե մենք կարողանանք լավ պայմաններ ստեղծել, ապա մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, հյուրասիրությունը շատ կգնահատվի օտարների կողմից։ Միակ բացն այն է, որ Հայաստանի մասին շատ քիչ գիտեն»։

Ապագա ծրագրերի մասին. «Բոլոր համայնքներում պետք է լիենեն մարզադպրոցներ, որ մենք կարողանանք ավելի տաղանդավորներին ընտրել և ուղարկել միջազգային մրցաշարարերի, այնպիսիներին, ովքեր Հայաստանի պատիվը կկարողանան բարձր պահել միջազգային մրցաշարերում և մրցումներում հաղթող ճանաչվեն»։

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ