Երկարափեշ զգեստ եւ բարձրակրունկներ․ Ժաննա Բուտուլյանը հրապուրիչ կրպարում
ՖՈՏՈԺաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հրապուրիչ կերպարում։ Ժաննան կրում է դեղին, երկարափեշ, համարձակ բացվածքով զգեստ։ Կերպարը համալրել են բարձրակրունկները։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն զգեստի երանգի սրտիկ խորհրդանիշ է թողել։
Օրերս իր հրապարակված լուսանկարում Ժաննան վարդագույն շրջազգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին ծաղկային պրինտով շարֆը, արտահայտիչ շպարը եւ արեւային ակնոցը։ Դերասանուհին վառ պայուսակ էր ընտրել եւ սեւ ժամացույց։ «Ինչո՞ւ եմ ես այսքան սիրում Գյումրին»,- գրել էր նա։