Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կինը մասնակցել էր բաց ֆոտոսեսիայի․ ամուսնու ցնցող հաղորդագրությունը լուսանկարչին փոխել է շատերի կյանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարիչ Վիկտորիա Կարոլինա Հելթոմը մասնագիտացված է կանանց ֆոտոսեսիաներում։ Նրան դիմել է ամուսնացած 40-ամյա կին։ Հելթոմի խոսքով, կինը շատ գեղեցիկ կազմվածք է ունեցել։ Լուսանկարիչը հիացած էր նրա գեղեցկությամբ։ Բայց կինն այդպես չէր կարծում․․․ Նրա գլխավոր խնդրանքը եղել է լուսանկարները «Ֆոտոշոփ» ծրագրով մշակել այնպես, որպես որևէ թերություն նկատելի չլինի։ Հելթոմը համաձայնել է։

Աշխատանքի ավարտից որոշ ժամանակ անց ննա հաղորդագրություն է ստացել էլ․ փոստին։ Հաղորդագրությունը գրել էր ամուսինը, ով դժգոհ էր լուսանկարներից։ Ամուսինների թույլտվությամբ լուսանկարիչը հաղորդագրությունը հրապարակել է սոցցանցերում։

«Գրում եմ Ձեզ, քանզի տեսել եմ կնոջս լուսանկարները, որոնց Դուք եք հեղինակել։ Անմիջապես ցանկանում եմ ասել, որ մտադիր չեմ Ձեզ ինչ-որ հարցում մեղադրել։ Կնոջս հետ ամուսնացած եմ 18 տարի, ունենք 2 չքնաղ երեխա։ Համատեղ կյանքում եղել են թե՛ վերելքներ, թե՛ վայրէջքներ։ Գիտեմ, որ կինս լուսանկարներն արել է ինձ համար, որպեսզի նորից կայծ առաջացնի մեր հարաերություններում։ Երբեմն նա դժգոհում է, որ ես դադարել եմ հիանալի իրենով։ Ժամանակ առ ժամանակ նա ասում է, որ ինձ չի մեղադրի, եթե ավելի եիտասարդ կին գտնեմ։

Երբ տեսա լուսանկարները, սիրտս անմիջապես «պաղկվեց»։ Այս լուսանկարները․․․ այո, նրանք գեղեցիկ են․․․ Բայց դա իմ կինը չէ։ Դուք վերացրել եք նրա բոլո «փոքրիկ թերությունները»․․․Չնայած՝ գիտեմ, որ դա խնդրել է կինս, Դուք ջնջել եք բոլոր դետալները, որոնք կազմում էին մեր կյանքը։ Երբ վերացրել եք մաշկի որոշ անհարթություններ, «ջնջել» եք մեր երեխաների ծնունդի փաստը։ Երբ վերացրել եք կնճիռները, խլել եք մեզնից մոտ 20 տարվա ուրախություն ու տխրություն։ Երբ ջնջել եք ցելյուլիտը, ջնջել եք նաև նրա սերը թխվածքաբլիթների նկատմամբ, որոնք մենք միասին կերել ենք այս ընթացքում։

Չեմ մեղադրում Ձեզ, որ արդյունքն այդքան սարսափելի է ստացվել (իմ կարծիքով)։ Դուք կատարել եք Ձեր աշխատանքը, և ես հասկանում եմ Ձեզ։ Իրականում ես գրում եմ Ձեզ, որպեսզի ասեմ շնորհակալություն։ Նայելով այս լուսանկարներին, հասկացա, թե որքան քիչ եմ նրան ասում, որ սիրում եմ նրան և հիանում եմ նրանով այնպիսին, ինչպիսին կա։ Նա այնքան հազվադեպ է լսում այս խոսքերը, որ սկսել է կարծել, որ ֆոտոշոփի ենթարկված լուսանկարներն այն են, ինչը կվերադարձնի իմ սերը դեպի նա։ Դա ամբողջովին իմ մեղքն է։ Խոստանում եմ ուղղվել ու ամեն օր նրան ասել, թե որքան հիանալի է նա։ Շնորհակալություն հիշեցման համար»։

Հելթոմը խոստովանել է, որ այս հաղորդագրությունը կարդալուց հետո երկար ժամանակ չէր կարողանում դադարել լացել։ Կինը բոլոր կանանց կոչ է արել փոխել վերաբերմունքն իրենց «փոքրիկ թերությունների» նկատմամբ․ «Հավատացեք, ձեզնից յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի»,- ասել է Հելթոմը։

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ