Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ՍԼՈՆ

Մինչև հիմա մեր գյուղում երբ երեխաները քարով խփում են իրար, մեծերն ասում են՝ Սլոն հո չե՞ս, քարը գցի ձեռքիցդ:

Սլոն մեր գյուղի որբն էր: Ու որբի նման էլ սիրվում էր: Ծնողները վաղուց էին վախճանվել, կարծեմ՝ ավտովթարից: Սլոն ազգականներ չուներ, կամ գուցե ուներ, բայց նրանք ձուլվել էին գյուղի անդեմ գթասրտությանը ու բոլորի հետ հավասարապես խնամում էին տղային: Գյուղի կանայք տան ավել պատառը Սլոյին էին տալիս ու երեխաների հնացած շորերը: Սիրտը փափկած ժամանակ նաև շոր ու կոշիկ էին առնում Սլոյի համար ու ավել պատառից բացի՝ պաղպաղակ, թխվածք ու մուրաբա էին տալիս, որ Սլոն ուտում էր ճաշի գդալով ու հաճույքից հալչելով

Սլոյին երբեմն նաև փող էին տալիս: Փողը գթասրտության սահմաններում չէր տեղավորվում, ու Սլոյի հետ գին էին խոսում: - Էսքան փայտը քանիսով կջարդե՞ս: -Ինչ կտաս, տուր:

Հաստատ գիտեին, որ Սլոն ասելու է՝ ինչ կտաս, տուր, բայց, որպես բարեխիղճ գործատու, հարցնում էին՝ քանիսո՞վ

Ես վախենում էի Սլոյից: Սլոն հազիվ 14- 15 տարեկան լիներ, բայց ես շատ փոքր էի այդ ժամանակ, ու Սլոն ինձ թվում էր խոշոր ու ահարկու՝ կորամեջք, կոստյումը՝ վրան մեծ, երկար ձեռքերը՝ անկանոն կախված (ասես մի կերպ կցմցած լինեին լայն ու վտիտ ուսերին ), հայացքը՝ վախեցած, բռի մեջ՝ քար...

Սլոյի բռի մեջ միշտ քար կար: Սլոն քայլում էր մայթի եզրով, բռի մեջ՝ քար, գլուխը՝ կախ...ու անընդհատ հետ էր նայում, ասես ինչ-որ հետապնդումից փախչելով: Երբ խոսում էիր հետը, քարով բռունցքը սեղմում էր կրծքին, ամեն պահի պատրաստ քարը վրադ նետելու:

Գյուղի 10-12 տարեկան հրոսակախումբը հանգիստ չէր տալիս Սլոյին, օր չկար, որ մի օյին չբերեին նրա գլխին: Գորտ էին գցում գրպանը, տակը ասեղ էին դնում, թաքուն կտրում էին մեջքին թափված բաց շիկավուն գանգուրները: Սլոն վեր էր թռչում, վախեցած, անփայլ աչքերով տենդագին փնտրում հերթական հակառակորդին ու չգտնելով՝ բռի քարը անհասցե նետում էր հավաքվածների վրա և հետ-հետ նայելով վազում դեպի իր փոքրիկ, հողաշեն տնակը: Բայց Սլոն չէր խրատվում: Երևի տղան մենակություն չէր սիրում: Ու հաճախ գալիս, միանում էր գյուղամիջում խռնված մարդկանց: Նստում էր մի անկյունում ու հայացքը մեկից մյուսին փոխանցելով՝ լսում նրանց անվերջանալի զրույցները՝ թանկացումներից մինչև Քենեդու սպանությունը..

Ես տեսել եմ, թե ինչպես է Սլոն ծիծաղում:

Երբ Սլոյի հոգու հետ խաղալուց հոգնած մարդկանց սիրտը նորություն էր ուզում ու սկսում էին իրար հետ կատակներ անել, Սլոն ծիծաղում էր` սպիտակ ատամները բացած, ուսերը շարժելով, բայց նույնիսկ ծիծաղելիս քարը բռան մեջ էր պահում:

Աշնան պայծառ օր էր: Ցրտերն ընկել էին, արևի տաքությունը հաճելի էր ու մարդկանց քաշել, հանել էր տներից, հավաքել գյուղամիջում՝ Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Մայրս գյուղի մշակույթի տան տնօրենն էր, ու նրա աշխատասենյակի լուսամուտը ուղիղ նայում էր հուշարձանին: Ես լուսամուտի մոտ էի այդ ժամանակ: Հանկարծ անսպասելի բան կատարվեց: Մարդիկ, որ հանգիստ նստած էին, սկսեցին այս ու այն կողմ վազել:Հետո ես տեսա Սլոյին. կոստյումը հետևի կողմից այրվում էր: Մարդիկ հռհռոցով, հարայ-հրոցով հանգցրին կրակը: Սլոն այս անգամ ձեռքի քարը չնետեց հրոսակախմբի վրա ու տուն չգնաց:

Նստել էր նստարանին ու ձեռքով փորձում էր հարթել կոստյումի վառված հատվածը:

Մնացածը ես չեմ տեսել: Մնացածը ամիսներ շարունակ մարդիկ պատմում էին իրար: Հետո սկսեցին չպատմել, որովհետև բոլորը անգիր գիտեին կատարվածը:

 

Ուրեմն՝ Սլոն մի քանի րոպե անշարժ կանգնել էր մայթին, հետո նետվել զառիթափով իջնող բեռնատարի անիվների տակ: Սլոն մահացավ հիվանդանոցում: Ասում են՝ երբ բժիշկը հանբուրել էր Սլոյի ճակատը, տղան ձեռքի քարը աննկատ դրել էր սեղանին:

 

Հ.Գ.- Իսկ ինչո՞ւ եմ այս տան նկարով հրապարակել Սլոյի մասին պատմությունը... Որովհետև այն իմ հայրական տան պատկերն է: Ես ճիշտ այսպիսի տանն եմ մեծացել: Ու այն ինձ համար ապահովության, սիրո, երջանկության խորհրդանիշ է՝ այն, ինչ երբեք չունեցավ մեր գյուղի որբը՝ Սլոն... Այն, ինչ մենք չտվեցինք նրան:

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

ԿՈՄ-ՊԱՐ-ՍԻ-ԴԱ

(Երևանին)

Երեքհազարամյա ծերուկ քաղա՛ք ու դե՛ռ

Մանուկ անվա՛րժ, անփո՛րձ, դեռ չոչ անող:

Եվ քո զավակները թող իրար միս ուտեն,

Թող հին ճառն իր կարդա մեր ջոջը նոր:

Անապատի ամեն անշուք քյոչք ու աուլ

Քաղաքամայր դարձավ ու ծուփ ծաղկեց:

Թողնեմ գնամ, հեռվից քեզ կարոտեմ, ա՜ո՜ւ,

Փողոց քշվածներից մեկն էլ ծլկեց:

Ամեն քայլափոխին, քո խոյակ ու որմից

Ծորում են տա՛ք, քնքո՛ւշ ախուվախեր:

Եվ նոր տերերը քո չարչարվում են, որ մի

Հարուստ քրդի գտնեն ու քեզ ծախեն:

Եվ կծախեն, ինչ փույթ, մի բան պակաս-ավել,

Ոչ կարգին մուտք ունես, ոչ էլ` ելքեր...

Քրիստոսը վկա, էլ չե՛մ ուզում, բա՛վ է

«Իմ հայրենիք թշվառ, անտեր» երգել:

ՍԱՂՄՈՍ ԱՐԱՐՄԱՆ

(Արտաշես Յայլոյանին)

Ո՞վ է արարում հոգու տոն ու տուն,

Վիրակապ դնում մեր բաց վերքերին,

Մեր անցյալից մեզ ո՞վ է կարոտում,

Որոնում ճամփան կորած էրգրի...

Որ ոգեղենիկ մեր Հայերենի

Տոնը չլքվի, ո՞վ է ինքն իրեն

Պատեպատ զարկում: Եվ հար երանի

Նրան, ով գիտե տոկալ ու սիրել

Անդուլ տքնանքի զիգզագվող ուղին

Եվ զառիվերը ձիգ տառապանքի:

Ո՞վ է ամբարում հավատամք ու խիղճ,

Որ լցնի թափուր խորշերը կյանքի...

Ինքը չա՞րն է մեր ետևից ընկել,

Թե՞ մենք ենք գնում հետքերով չարի,

Օ՛, բառ ու գրին խոնարհված ընկեր,

Մեր կենաց վարձն ո՞վ պիտի վճարի...

Օրը հայտնության այդ ե՞րբ է գալու,

Երբ թուխպ է նստել կենաց քիվերին:

Հույս ենք տածում, թե Գիրն է փրկելու,

Եվ որոնում ենք հրաշքը վերին:

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ

(Աբգար Ափինյանին)

Այս աշխարհի սե՛րը, հավա՛տն այս աշխարհի,

Մարդկությանը պիտի կործանումից փրկեր:

Բայց մշտարթուն Նեռը, մարմնացումը չարի,

Լարել է նետը իր, աղեղն է իր պրկել:

Գաճաճ հաճկատարներ,

իշխանատե՛նչ, ագա՛հ,

Ինչին ձեռ են տալիս, լպրծո՛ւն է դառնում,

Մինչ դու հոժարակամ մազե քո`ւրձդ

հագած,

Քո քարանձավ խցում մեռնում ես ու հառնում:

Մի՛ կոտրվիր, տոկա՛, խառնի՛ր գիշեր ու տիվ

Եվ վարձ մի՛ պահանջիր տառապանքի դիմաց,

Անդո՛ւլ, անխո՛նջ հերկիր սևահողը մութի,

Որ ընձյուղվի Սիրո լույսը երկնասլաց:

Դու ոգի՛ ես դրել քո ամեն մի տողում

Եվ չես նահանջելու մինչև մարխը մարող...

Սրտին քո ծանրացած կասկածները թող ու 

Ոգի դարձած, անցիր Լույսի ճանապարհով:

***

Եթե այսպես մնա, Չինգիզ խանը կգա,

Կգա իր շեղաչվի «կտրիչներին» առած:

Եվ քո հովիտներում, Երկիր Նաիրական,

Պիտի խրախճանեն սատրապ ու խաշնարած:

Ներքին լույսը մարած, հույլ ու հափռած, անկա՛մ

Կրկին ինքներս մեր բախտի հետ ենք խաղում:

Ճակատագիրը մեզ հարյուր հազար անգամ

Խստագույնս պատժեց, դարձյալ դաս չենք քաղում:

Եթե այդպես մնա, Չինգիզ խանը կգա,

Որ ավերի՛, եղծի՛, լլկի ու կործանի:

Այդ մասին է գուժում այն քարեղեն վկան`

Ծախված ու ավերակ, արարչագործ Անին:

 

Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»