Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժո­ղովր­դի թշնա­մի­նե­րի» փնտրտուքն ու կոմ­ֆոր­տա­յին ընդ­դի­մու­թյան գոր­ծո­նը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սթափության կոչեր, որոնք արդեն հնչում են նաև արցախյան հատվածից՝ պաշտոնյաների մակարդակով: 

Պետական բյուջեի հաշվին կատարվող ծախսեր, որոնք արժանանում են հանրության քննադատությանը: 

Արտախորհրդարանական ուժի՝ «Սասնա ծռերի» գործոնի ակտիվացում՝ զուգորդված «Արցախը Հայաստանի մարզ է» «ֆլեշմոբային» տրամադրություններով: 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում շոշափել ենք վերոնշյալ հարցերը՝ հաշվի առնելով ներքաղաքական մի շարք զարգացումներ:

Սկսելով նախ սթափության կոչերից՝ քաղտեխնոլոգը նկատում է՝ այդ կոչերը առանձնապես իրավիճակի փոփոխություն չեն բերի: 

«Պատճառն այն է, որ իշխանությունները փորձում են միշտ հակառակորդի կերպար ձևավորել, որ իրենց շուրջը կոնսոլիդացնեն ապագա ընտրազանգվածին, այսօրվա համակիրներին, ինչպես նաև կարողանան մոտիվացնել իրենց ռեսուրսները: 

Այդպիսով չեն թողնում, որ այդ հնարավոր զանգվածները թուլանան: Սա խաղաոճ է, որն ի սկզբանե է ընտրված և անընդհատ օգտագործվում է: «Սև-սպիտակ», «հեղափոխական-հակահեղափոխական», «ռևանշիստներ». այս բառամթերքը, այդ մեթոդոլոգիան հենց այնպես չի արվում: 

Նպատակն այն է, որ անընդհատ ռևանշի վտանգի զգացում լինի, որը կարող է կոնսոլիդացնել իշխանությանը հարող զանգվածներին, որ նրանք զգոնությունը չկորցնեն: 

Սա նաև թույլ է տալիս հնարավոր ձախողումների համար միշտ մեղավորներ ունենալ: 

Ինչ վերաբերում է արցախյան հատվածին, ապա միշտ չէ, որ բոլորն այնտեղ կոռեկտ են լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը՝ շեշտելով, որ կտրուկ հայտարարություններ ենք տեսնում, որոնք հակադարձ ռեակցիա են առաջացնում: 

Նա շեշտեց, որ այդ համատեքստում պետք է հաշվի առնել նաև Արցախում առկա նախընտրական շրջանը, և շատ հայտարարություններ հենց այդ տրամաբանության մեջ են հնչում:

Խոսելով հետևանքներից՝ Վ. Հակոբյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանությունների հստակ մարտավարությունն է աչքի տակ միշտ հակառակորդներ ունենալը, որոնց դեմ պետք է ակտիվ պայքարել. 

«Իսկ մթնոլորտի լարումը, անընդհատ ինչ-որ գործընթացները, շոուներ ապահովելը թույլ է տալիս ինչ-որ մի փուլում ինչ-որ պտուտակներ ձգելու առիթ ունենալ: 

Հիմա տեսնում ենք, որ թե՛ անմիջապես վերնախավում, թե՛ վերնախավի կողքը պտտվող քաղաքական կամ հասարակական ուժերի կողմից հաճախ ինչ-որ հայտարարություններ են հնչում՝ «ժամանակն է ռևանշիստների դեմն առնել», «թավիշը փոխել երկաթով» և այլն: 

Մեծ հաշվով, զոնդաժ է արվում հասարակական կարծիքը, սովորեցնում են նման մտքերի, որ հետո, եթե ինչ-որ պատեհ առիթ լինի, «ժողովրդի թշնամիների» դեմ ինչ-որ գործընթացներ արվեն: 

Ընդհանուր առմամբ, երբ առաջնային է դառնում պոպուլիզմը, ամեն ինչ «свойчужой» տրամաբանության մեջ է առաջ գնում: 

Այսինքն՝ ասվում է՝ մենք ժողովուրդն ենք, մնացածը՝ ժողովրդի թշնամին: 

Զուտ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից սա սովորական հնարք է: Այն, ինչ տեսնում ենք, տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, որովհետև շատ ավելի բարդ է հանրությանը երկարաժամկետ, հեռանկարային արդյունքներ ցույց տալը և շատ ավելի հեշտ, րոպեական, կարճաժամեկտ ինչ-որ բաներով զբաղեցնելը: 

Բացի այդ, առիթի դեպքում սա կարող է ձևավորել հասարակական արհեստական պահանջարկ՝ հիմքում ունենալով «ա՛յ, եթե ոչ մի խանգարող բան չլիներ, ամեն ինչ նորմալ կլիներ» համատեքստը»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործոնին՝ Վիգեն Հակոբյանն ընդգծեց. 

«Կարծում եմ՝ «Սասնա ծռերն» ասում են այն, ինչը Նիկոլ Փաշինյանը գուցե մտածում է, բայց չի ուզում հայտնել պաշտոնական մակարդակով: 

Գուցե բարձրաձայնում են այն, ինչը Նիկոլ Փաշինյանը չի ուզում անձամբ բարձրաձայնել՝ կապված թե՛ Արցախի ներքաղաքական զարգացումների, թե՛ Արցախի՝ վերոնշյալ կարգավիճակի հետ: Կարծում եմ՝ տվյալ դեպքում «Սասնա ծռերը», որպես քաղաքական գործոն, կարող է խաղալ ոչ պաշտոնական խոսափողի դերը: 

Բացի այդ, հաշվի առնելով Ն. Փաշինյան-«Սասնա ծռեր» հնարավոր համագործակցությունը կամ սինխրոնիզացիան, կարծում եմ՝ Ն. Փաշինյանը «Սասնա ծռերի» գործոնը կարող է օգտագործել որպես հոգեբանական ազդեցություն՝ իր թիմակիցների վրա: 

Այսինքն, դրանով իսկ հասկացնի, որ իրենց էլ այլընտրանք կա, որ անփոխարինելի չեն: Երկրորդ՝ իշխանության համար «Սասնա ծռերը» կարող է դիտարկվել որպես բավականին հաջող տարբերակ այսօրվա ընդդիմադիր դաշտի վակուումում, որը կգտնվի ընդդիմադիր դաշտի աջից աջ հատվածում. կամա թե ակամա, շատերն ընդդիմություն ասելով՝ այսօր մատնանշում են նախկիններին: 

Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն, բացի իր իշխանական դիրքերն ամրապնդելուց, միշտ էլ շահագրգիռ է, որ ընդդիմադիր դաշտում էլ լինի այնպիսի կոնֆիգուրացիա, որը կարող է դրական ազդել իր վրա, իր համար քիչ թե շատ հասկանալի լինի, լինի կոմֆորտային ընդդիմություն»:

Դիտարկելով պետական բյուջեի հաշվին կատարվող ծախսերի հարցը, հաշվի առնելով այն, որ այսօրվա իշխանությունը ժամանակին նախկին իշխանությանն էր նմանատիպ ծախսերի համար մեղադրում, Վիգեն Հակոբյանը մի քանի բաղադրիչ առանձնացրեց: 

Մինչ այդ՝ նա շեշտեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տրամաբանական և օգտակար է այն, որ այսօրվա ընդդիմադիրները հաշվում են իշխանության յուրաքանչյուր ծախսը:

«Մյուս կողմից՝ իշխանությունը վերջերս շատ ավելի հաճախակի է սկսել նման առիթներ տալ: 

Շատ դեպքերում մենք նկատում ենք, որ իշխանությունը ոչ միշտ է շարժվում իր իսկ մատնանշած խաղի կանոնների ու տրամաբանության շրջանակներով, և հաճախ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: 

Օրինակ՝ խոսվում է, որ այս կամ այն գնումները պետք է անպայման մրցույթով, հիմնավորումներով իրականացվեն, որ, իբրև թե, ամեն կոպեկը հաշված է: 

Զուգահեռ այդ հայտարարությունների, հանկարծ տեսնում ենք, որ ինչոր ոչ փոքր ծախսեր են արվում, շատ շտապ, առանց մրցույթի: 

Բնականաբար, ինչ-որ գումարներ են ծախսվում, որոնց պարագայում ոչ միշտ է հասկանալի թե՛ դրանց անհրաժեշտությունը, թե՛ չափը, թե՛ ծախսման թափանցիկությունը:

Առաջիկայում նման խոսակցություններ շատ են լինելու, մանավանդ, հաշվի առնելով, որ բյուջեի քննարկումն է սկսվել: 

Շատ դեպքերում թվում է, որ նորից նույն մոտեցումն է լինելու, ըստ որի՝ յուրայինների համար կանաչ լույս է վառվում, ոչ յուրայինների համար՝ կարմիր: Նման միտումներ արդեն իսկ կան: 

Նույն երկակի ստանդարտները հաճախ վերաբերում են նաև խաղի կանոններին, որոնք սահմանվում են. չգիտես ինչու, մի պաշտոնյայի, տնտեսվարողի կամ օլիգարխի, ինչպես իրենք են ասում, ապօրինի ձեռք բերված գույքը կարող են բռնագանձել, իսկ մյուսների նկատմամբ ավելի կոշտ միջոցներ կիրառել, տանել նստեցնել: 

Ինչո՞ւ է նույն մեղադրանքով որևէ նախկին պաշտոնյայի կամ գործարարի նկատմամբ մի չափորոշիչ կիրառվում, մյուսի նկատմամբ՝ այլ: 

Սրանք հարցեր են, որոնց առկայությունը հասարակության մեջ ձևավորում է կարծիք, որ այս իշխանությունն էլ է սկսում երկակի կամ բազմակի ստանդարտներով վերաբերվել բոլոր հարցերին: 

Սա բավականին վատ միտում է, որովհետև բոլոր, այդ թվում՝ նախկին իշխանությունները, որոնց շատ բաներում մեղադրում են ու ճիշտ են անում, որ մեղադրում են, սկսել են նման «չարաճճիություններից»՝ խաղի կանոնների՝ թեթև թվացող խախտումներից»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Նրա խոսքով, վստահության ռեսուրսը մի բան է, որը պետք է անընդհատ համալրել:

«Եթե չի ստացվում համալրել, այն սկսում է սպառվել: Որպեսզի ունենաս վստահություն, հանրությանն անընդհատ կարողանաս ապացուցել, գործում ես սահմանված խաղի կանոնների շրջանակներում, մարդիկ պետք է զգան նույն այն թվերը, որոնց մասին անընդհատ խոսվում է: 

Դրանք չսահմանափակվեն զուտ PR-ով, որովհետև եթե PR-ը հիմնված չի լինում ռեալ, ներառական արդյունքների վրա, որոշ ժամանակ անց այն պարզապես չի աշխատում: 

Կարող ես փորձել թեման փոխել, նոր օրակարգեր բերել, բայց, միևնույն է, շատերի համար առաջնային է դառնում առօրյա կյանքը: 

Ի դեպ, վաղուց է կարևոր դարձել: Իշխանությունը պետք է հստակ հասկանա, որ այն, ինչը կարևոր էր 6-7 ամիս առաջ, այսօր արդեն այդքան էլ կարևոր չէ: 

Այսօր իրական արդյունքներն են կարևոր, որոնց մասին որքան էլ խոսելու ցանկություն չլինի, բայց, ամեն դեպքում, մարդիկ ամեն օր ուզում են այդ արդյունքները զգալ: 

Այս ամենն իր հերթին, բնականաբար, ազդում է նաև վստահության վրա: 

Վստահությունը նուրբ կատեգորիա է: Հաճախ խնդիրն այն է, որ թե՛ մարդիկ, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը չեն կարողանում նկատել այն սահմանը, որն արդեն անցած են լինում: 

Ամենագլխավոր խնդիրներից մեկը նաև այն է, որ շատ արագ իրականությունից կտրվում են, այսպես ասենք, ապրում են սոցիալական ցանցերում, վիրտուալ իրողություններում, որոնք իրականության հետ որևէ առնչություն չեն ունենում: 

Սա մեծ խնդիր է, որն այսօր ունի թե՛ իշխանությունը, թե՛ նաև իշխանության առաջին դեմքը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Շատ դեպքերում անհասկանալի է նաև այն, որ եթե այդ ծախսերն արվում են, ապա ինչո՞ւ են մյուս ծախսերը մերժվում այն հիմնավորմամբ, թե դրանց համար փող չկա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգությունԹուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը. ԶԼՄՍաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային լարվածության դեէսկալացիանԹուրքիայի արևմտյան հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակըԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարովՆոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու ՍոբյանինըՎարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՓրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաներիOpta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու