Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ամե­նա­թո­ղու­թյան մթնո­լոր­տը ան­նե­րե­լի հե­տև­անք­նե­րի կա­րող է հան­գեց­նել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Լուրջ խնդիր, որն ավելի խորն է: Լուրջ խնդիր, որը չի կարելի դիտարկել պարզապես մեկ դատավորի նկատմամբ ճնշում իրականացնելու համատեքստում: 

Փաստաբան Լուսինե Սահակյանի եզրահանգումն է, որը խոսելով Սահմանադրական դատարանի նախագահի, նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողություններից, ավելի վաղ ժամանակահատվածում տեղի ունեցած օրինակները զուգորդում է այսօրվա իրողությունների հետ: 

«Սա ճնշում չէ մեկ դատավորի նկատմամբ: 

Հիշենք, որ միայն այդ դատավորի նկատմամբ չէ, որ ճնշում էր սկսվել: 

Մենք տեսնում ենք, որ գործադիրը հետևողականորեն ամեն ինչ անում է, որ դատական իշխանությանը ենթարկեցնի իրեն: Իսկ այն դեպքերում, երբ դատավորներն ընդդիմանում են, ճնշումները շատ ավելի խիստ են լինում: 

ՍԴ-ի առումով նախ տեսանք, որ ներկայացվեց մի դրույթ, ըստ որի՝ Բարձր դատարանի դատավորներին առաջարկվում է ժամանակից շուտ դատավորի պաշտոնը թողնելուց հետո պահպանել աշխատավարձը: 

Տեսան, որ սա չստացվեց, և սկսվեցին ճնշումներ, որոնք հետևողականորեն մեծ թափ են ստանում: Այդ ամենի հետևանքով այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ արդեն կա հարուցված քրեական գործ: 

Իսկ ամենասարսափելին այն է, որ արդեն ճնշումներ են սկսվել ընտանիքի անդամների նկատմամբ: Սա անթույլատրելի է: 

Ցանկացած դեպքում, անկախ նրանից՝ դատական իշխանությունը մեզ դուր է գալիս, թե՝ ոչ, պետք է հասկանալ, որ գործադիրն իրավունք չունի ճնշում գործադրել դատական իշխանության վրա: 

Եթե հասարակությունը լռի, ու գործադիր իշխանությունը կարողանա դատական իշխանությանը ենթարկեցնել իրեն, եթե մենք չկարողանանք իշխանությունների տարանջատման սկզբունքն ապահովել, ապա պետության համար շատ լուրջ խնդիր է առաջանալու»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Լ. Սահակյանը՝ ընդգծելով, որ գործ ունենք ոչ թե անձերով պայմանավորված հարցի, այլ պետության ապագային առնչվող խնդրի հետ:

«Մեր պետության ապագայի մասին մտածո՞ւմ ենք, թե՞ ոչ: Խնդիրը սա է: 

Եթե այս ամենը հիմա չկանխվի, և գործադիրն իրեն ենթարկեցնի թեկուզ մեկ դատավորի, ապա դրանով իսկ ենթարկեցնելու է նաև մյուս դատավորներին: 

Այդ ամենի հետևանքով, բնականաբար, վախի մթնոլորտը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ մյուսները շատ ավելի ձգված են լինելու: Այդ առումով արդեն խնդիրներ ունենք:

Դատարանների նկատմամբ հետևողական պայքարն արդեն ունեցել է իր արդյունքը՝ շատ դատավորներ արդեն կատարում են իշխանության կամքը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ նախկինում ևս դատական իշխանությունը եղել է գործադիրի ազդեցության տակ, բայց այն ժամանակ այլ վիճակ էր:

«Այդուհանդերձ, գոնե եղել են դատավորներ, որոնք փորձել են անկախ լինել: Բայց հիմա նման մթնոլորտի առկայության պարագայում շատ կասկածելի է, թե այդ դատավորներն ինչ դիրքորոշում կունենան: 

Եթե մենք դատական իշխանության անկախությունը վերացնում ենք, բնականաբար, մնացած բոլոր օղակներին, մարմիններին այլևս վերահսկել հնարավոր չի լինի: 

Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ մենք տեսնում ենք, որ գործադիր մարմինն ակնհայտ ապօրինությունների է գնում, և մնացել է միայն դատական իշխանությունը, որը որոշ գործերով ինչ-որ կերպ փորձում է պահել մի վիճակ, ըստ որի՝ մարդու իրավունքներն այդչափ ոտնահարված չեն լինի: 

Եթե մենք այս օղակը հանում ենք, արդյունքում ստացվում է, որ չկա այն մարմինը, որը կլիներ արգելք ու թույլ չէր տա, որ «բեսպրեդել» սկսվի: 

Հիմա գործադիր մարմնի «բեսպրեդելը» հանգեցնում է նրան, որ դատարաններն այլևս չգործեն, և այդ «բեսպրեդելի» չափերը գնալով մեծանալու են»,-շեշտեց փաստաբանը:

Նրա խոսքով, դատական բարեփոխումների անվան տակ այլ նպատակ կա. 

«Այսպես ասած, բարեփոխումների հիմնական նպատակը դատական իշխանությանը ենթարկեցնելն է, որն այնքան ակնհայտ է: 

Նախկին իշխանությունների օրոք ևս եղել է այդ խնդիրը, բայց դա արվել է այնպես, որ գոնե տեսանելի չլինի: 

Իսկ հիմա տեսանելի, ուղիղ ճնշում է գործադրվում դատական իշխանության նկատմամբ: 

Այդ բացահայտ ճնշումն իրականացվում է նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների կողմից, որոնք իրենց հաճախ թույլ են տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք տրամաբանությունից դուրս են: 

Կարելի է անգամ լսել «ինչ ցանկություն ունենք, մնացածը պետք է ենթարկվեն ու կատարեն այն» տրամաբանության մեջ արվող արտահայտություններ: Ազնիվ են: 

Ազնվորեն ասում են, որ ճնշում են, որ իրենց նպատակը բոլորին ենթարկեցնելն է»:

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ այսօր հասարակության մի ստվար զանգված իշխանության ցանկացած գործողություն ծափահարություններով է ողջունում. 

«Բայց երբ վերջապես հասարակությունը հասկանա, որ այս ամենը կործանարար է, հետադարձի հնարավորություն չի լինելու: 

Դրա համար հենց այս պահին պետք է փորձել կանգնեցնել այս ամենը: 

Պետք է փորձենք հասկացնել, եթե չեն հասկանում՝ պարտադրել, որ այս ամենաթողությունը վերացվի, որովհետև հիմա մեզ մոտ ամենաթողության մթնոլորտ է: 

Բոլորն անում են այն, ինչ ուզում են, բոլորը խոսում են, ու կապ չունի՝ հասկանում են, թե չեն հասկանում նրանից, ինչից խոսում են:

 Այս իրավիճակը արդեն կարող է աններելի հետևանքների հանգեցնել, և մենք կարող է այլևս չկարողանանք այդ կետից հետադարձ կատարել»: 

Փաստաբանը շեշտեց, որ, ցավոք, գործադիրն իրականում չի լսում առողջ մասսայի կարծիքը, այն մասսայի, որը խոսում է վտանգների մասին:

«Ինչպես նշեցի՝ խոսում են բոլորը, կան անձինք, որոնք ծափահարում են իշխանության ցանկացած գործողությանը: 

Միգուցե այդ մթնոլո՞րտն է իշխանությանը հնարավորություն տալիս, որ շարունակի իր այս գործելաոճը և չլսի, թե ինչ են ասում մարդիկ, ինչ վտանգների մասին են խոսում: 

Բայց չեմ կարծում, թե իշխանությունն ինքը չի պատկերացնում այդ վտանգները: 

Իրենք շատ լավ գիտեն՝ ուր են գնում, բայց իրենք այդ գործընթացը սկսել են և ցանկանում են այն ավարտին հասցնել: 

Այսինքն, նպատակը տոտալ հսկողություն իրականացնելն է բոլոր օղակների վրա, ինչպես նաև իրենց կամքը պարտադրելը: 

Մարդիկ, որոնք իրականում մտածում են պետության մասին, կարևոր է, որ խնդիրն անձերով չպայմանավորեն ու հասկանան, որ եթե անգամ իրենց սիրելի քաղաքական գործիչն է սխալ թույլ տալիս, պետք է նրան ասեն այդ սխալի մասին, որ դրանք չշարունակվեն: 

Եթե, իհարկե, այդ քաղաքական գործիչը ընդհանրապես ցանկանում է լսել նրանց: Այնուամենայնիվ, եթե սկսեն շատերը խոսել, գործադիր մարմինն ուզի, թե՝ ոչ, պետք է լսի հասարակությանը: 

Վերջին հաշվով, նախկին իշխանություններն ունակ չէին լսել հասարակությանը, և եղավ այն, ինչ եղավ: 

Հիմա արդեն շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, երբ հասարակությունը ծափահարում է իշխանության ցանկացած քայլը, նաև սխալը: 

Հուսով եմ, որ չենք հասնի այն իրավիճակին, որ այդ անձանց դուռը թակելուց հետո միայն պետք է հասկանան, որ սխալը պետք է կանգնեցնել: 

Այս ամենը պետք է փորձենք կանգնեցնել, որովհետև այսպես այլևս հնարավոր չէ: Անկեղծ ասած, ես իմ 23 տարվա պրակտիկայում նման բան չեմ տեսել: 

Ես չեմ տեսել, որ այսպիսի ճնշումներ լինեն կոնկրետ անձանց նկատմամբ, ու դա կրի այնպիսի բնույթ, որը կհասնի արդեն ընտանիքներին:

 Ամեն կերպ՝ օրինական, անօրինական կամ ցանկացած այլ ճանապարհով, ուզում են, որ անձն իրենց ճանապարհից հեռանա»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Լուսինե Սահակյանը նկարագրված իրավիճակի համատեքստում խոսեց մեկ այլ խնդրի մասին: «Մենք տեսնում ենք, որ բացառիկ իրավապաշտպաններ են մնացել, որոնք դեռևս իրենց իրավապաշտպանական գործունեությունն են շարունակում: 

Զուգահեռ տեսնում ենք, որ կան իրենց իրավապաշտպան կոչող անձինք, որոնք գոնե լռեին… 

Բայց չեն լռում, փոխարենն իրենք էլ են ծափահարում իշխանության ապօրինի գործողություններին և մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերին: 

Այստեղ ևս լուրջ խնդիր է առաջանում. միգուցե հենց ամենաթողության մթնոլո՞րտն է հանգեցնում նաև այն իրավիճակին, երբ իշխանությունը գիտի, որ իրավապաշտպաններն էլ իրեն կծափահարեն: Խնդիրը լուրջ է դառնում հատկապես այն պարագայում, երբ դաշտում հայտնվել են մարդիկ, որոնք իրենց կոչում են իրավապաշտպան, բայց իրականում իրավապաշտպանությունից ընդհանրապես գաղափար չունեն: 

Ճիշտ հակառակը՝ իրենց ամբողջ կյանքում մարդու իրավունք են ոտնահարել և իրենց գործողություններով հիմա էլ շարունակում են նույնն անել: Միգուցե այս ամբողջ մթնոլո՞րտն է հանգեցրել այն ամենին, ինչն այսօր մենք ունենք»,-եզրափակեց Լ. Սահակյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ