Չինաստանի Թիենձին քաղաքում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված համերգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Թիենձին քաղաքի կենտրոնական համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, համերգային ծրագրով հանդես է եկել Թիեն ձինի սիմֆոնիկ նվագախումբը՝ չինացի հայտնի դիրիժոր Չէն Սեյանի ղեկավարությամբ:
Համերգին հնչել են Ա.Խաչատրյանի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում` հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» սյուիտը: Համերգը եզրափակվեց Չինաստանում լայն ճանաչում ունեցող «Սուսերով պար» կատարումով:
Հայկական երաժշտության այս յուրատեսակ տոնը հնարավորություն է ընձեռել խաչատրյանական հնչյունների միջոցով մեկ անգամ ևս ներկայացնել հայկական մշակույթը Չինաստանում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



