Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայրանալը յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ զգացողություններից գերագույն է. Հայկուհի Բաբախանյանը՝ նորաստեղծ ընտանիքի եւ աշխատանքային պլանների մասին

ԼԱՅՖ


Life.panorama.am-ի հետ զրույցում իր նորակազմ ընտանիքի, մայրանալու բերկրանքի, նորածին որդու եւ առաջիկա աշխատանքների մասին է խոսել «Ժողովդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող Հայկուհի Բաբախանյանը:

Հայկուհի, վերջերս մայրիկ եք դարձել. գուցե դժվար է բառերով բացարտել մայրականբերկրանքը, բայց, այնուամենայնիվ, եթե փորձեք նկարագրել, ինչպիսի՞ ապրումներունեցաք, երբ առաջին անգամ տեսաք Ձեր որդուն:

- Մայրանալը յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ զգացողություններից գերագույն է, իսկ ինձ համար՝ Աստծո կողմից տրված շնորհ եւ պարգեւ, անբացատրելի բերկրանք: Քանի որ նա իմ առաջնեկն է, ապրումներս ու զգացողություններս նորություն էին ինձ համար: Հղիության ընթացքում զգացողութուններս ավելի շատ հրաշքի սպասման  էր նման, իսկ բալիկիս ծնվելուց հետո կարելի է ասել ամեն օր եւ ամեն վայրկյան նորանոր հիանալի ու անմոռաց պահեր եմ ապրում:

Նոր կարգավիճակը, վստահ եմ, շատ է փոխել կյանքը, կպատմեք Ձեր նոր կյանքի մասին:

- Առհասարակ, մինչ ամուսնությունս թե առօրյաս, թե աշխատանքայի ռեժիմս բոլոորվին այլ էին՝ համերգներ, շրջագայություններ, ձայանագրություններ, բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ եւ իհարկե, դրան գումարած նաեւ Կոնսերվատորիայի դասերս: Հղիության ընթացքում ես զգացի, որ աշխատանքային տեմպս մի փոքր պետք է թուլացնել, ճիշտ է, մասնակցում էի համերգների եւ տարբեր միջոցառումների, բայց ոչ նախկինի պես: Հետո եկավ մի ժամանակահատված, որ դադար տվեցի իմ ստեղծագործական կյանքում, ինձ ամբողջովին նվիրեցի ընտանիքիս եւ բալիկիս:.

Հայկուհի, կխնդրեմ նաեւ պատմել փոքրիկի մասին, գուցե արդեն բնավորությո՞ւն է ցույցտալիս:

- Երբ նոր էր ծնվել, ինչպես բոլոր նորածինները հասկանալի չէր, թե ում է նման, բայց ամիսների ընթացքում արդեն ուրվագծվեցին նրա հիմնական դիմագծերը. հիմա վստահ կարող եմ ասել, որ նա հավասարաչափ նման է եւ ինձ, եւ ամուսնուս: Պետք է նկատեմ, որ որդուս անվան հարցում երկար չենք մտածել. ցանկանում էինք որ մեր բալիկը կրի ժամանակակից անուն, ուստի նրան անվանեցինք Արեն, ի դեպ, նոյեմբերի 21-ին տղաս դարձավ չորս ամսական:

Գիտեմ, որ Հրազդան քաղաքից եք, հետաքրքիր է բնակատեղին փոփոխելու հետ կապվածդժվարություններ չե՞ն եղել: Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Ձեր հարազատ քաղաքից:

- Շատ եմ սիրում Հրազդանը, քանի որ այն իմ ծննդավայրն է, բայց թե ուսման հետ կապված, թե աշխատանքիս բերումով ավելի շատ ժամանակս Երեւանում եմ անցկացնում: Երեւի դա է պատճառը, որ բնակավայրի փոփոխությունը այնքան էլ էական դեր չի խաղացել այս հարցում: Ինչ վերաբերում է Հրազդանին եւ կարոտին, իհարկե, կարոտում եմ ընտանիքիս եւ ընկերներիս, ովքեր այնտեղ են ապրում, բայց բավականին հաճախ եմ այնտեղ լինում եւ մեղմացնում կարոտս:

Շատերը կարծում են, որ մայրաքաղաքում եւ շրջաններում ապրող մարդկանց միջեւ մեծ է տարբերությունը, ասում են, թե շրջաններում ավելի անկեղծ, արդարամիտ եւ սրտանց ենմարդիկ: Այս հարցում, թերեւս դուք ամենաճիշտ բնորոշումը կտաք:

-  Ես չեմ զգացել այդ տարբերությունը, քանի որ համերգների ժամանակ մարդկանց ջերմությունն ու անկեղծությունը թե շրջաններում, թե մայրաքաղաքում գրեթե նույնն է եղել: Ինչպես գիտենք, ցանկացած բնակավայր թելադրում է իր ապրելակերպն ու օրենքները, նույնիսկ լեզուն, կարծում եմ, դա է հիմնական որոշիչը շրջանների եւ մայրաքաղաքի բնակիչների միջեւ:

Հայկուհի, դուք եւ Ձեր ամուսինը երաժիշտներ եք, արվեստագետների ընտանիքիառավելություններն ու թերությունները որո՞նք են ըստ Ձեզ:

- Կարծում եմ, դեռ վաղ է թերությունների կամ առավելությունների մասին խոսելը, քնաի որ մեր ընտանիքը դեռ նորաստեղծ է: Նման են մեր գաղափարները եւ աշխարհայացքը, համընդհանուր սերը դեպի արվեստ եւ ամենակարեւորը՝ մեր միջեւ կա փոխադարձ սեր միմյանց նկատմամբ. թերեւս սա է առավելություններից ամենաէականը:

Ակտիվ աշխատանքին ե՞րբ եք նախատեսում վերադառնալ:

- Ի ուրախություն իմ սիրելի հանդիսատեսի՝ ես արդեն վերսկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը, հասցրել եմ մասնակցել մի շարք համերգների, այդ թվում Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, Հանարային հեռուստատեսության «Երրգ երգոց» հաղորդաշարին, իսկ նոյեմբերի 29-ին ես  եւ ընկերներս պատրաստվում ենք գեղեցիկ համերգային ծրագրով հանդես գալ Ա. Խաչատրյանի մեծ համերգասրահում:

Հայկուհի, այս ոլորտ մուտք գործեցիք նախագծի միջոցով, այն Ձեզ համարճակատագրական եղավ, բացի հաղթանակից էլ ի՞նչ տվեց Ձեզ նախագիծը:

- Այո, «Ժողովրդական երգիչ» նախագիծը կարիերայիս սկիզբն էր: Այն ինձ հնարավորություն տվեց հանդես գալ աշխարհի շատ հայտնի բեմերում, ճանապարհ հարթեց իմ հետագա բոլոր հաջողությունների համար եւ այդ առիթով խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շանթ» հեռուստաընկերությանը: Նախագիծը ինձ հնարավորություն տվեց նաեւ աշխատել Հայաստանի երգարվեստում իրենց անփոխարինելի տեղն ու դերն ունեցող մարդկանց հետ. իմ հաղթանակը առաջին քայլն էր դեպի մեծ հաջողություններ:

Առաջիկա պլաններ՝ ինչ եք նախատեսում թե անձնական, թե աշխատանքային կյանքիհամար:

- Անձնական կյանքում ամենամեծ ուշադրությունս, բնականաբար, նորածին բալիկիս է: Շարունակելու եմ առօրյայիս մեծ մասը նվիրել նրան, նաեւ շարունակելու եմ ուսումս Կոնսերվատորիայի մագիստրատուրայում, իսկ ստեղծագործական կյանքում, իհարկե, կլինեն նորություններ, արդեն իսկ կան բազմաթիվ պլանավորած աշխատանքներ, որոնց մասին կխոսենք հետագայում:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը