Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մայրանալը յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ զգացողություններից գերագույն է. Հայկուհի Բաբախանյանը՝ նորաստեղծ ընտանիքի եւ աշխատանքային պլանների մասին

ЛАЙФ


Life.panorama.am-ի հետ զրույցում իր նորակազմ ընտանիքի, մայրանալու բերկրանքի, նորածին որդու եւ առաջիկա աշխատանքների մասին է խոսել «Ժողովդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող Հայկուհի Բաբախանյանը:

Հայկուհի, վերջերս մայրիկ եք դարձելգուցե դժվար է բառերով բացարտել մայրականբերկրանքըբայցայնուամենայնիվեթե փորձեք նկարագրելինչպիսի՞ ապրումներունեցաք, երբ առաջին անգամ տեսաք Ձեր որդուն:

- Մայրանալը յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ զգացողություններից գերագույն է, իսկ ինձ համար՝ Աստծո կողմից տրված շնորհ եւ պարգեւ, անբացատրելի բերկրանք: Քանի որ նա իմ առաջնեկն է, ապրումներս ու զգացողություններս նորություն էին ինձ համար: Հղիության ընթացքում զգացողութուններս ավելի շատ հրաշքի սպասման  էր նման, իսկ բալիկիս ծնվելուց հետո կարելի է ասել ամեն օր եւ ամեն վայրկյան նորանոր հիանալի ու անմոռաց պահեր եմ ապրում:

Նոր կարգավիճակըվստահ եմշատ է փոխել կյանքըկպատմեք Ձեր նոր կյանքի մասին:

- Առհասարակ, մինչ ամուսնությունս թե առօրյաս, թե աշխատանքայի ռեժիմս բոլոորվին այլ էին՝ համերգներ, շրջագայություններ, ձայանագրություններ, բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ եւ իհարկե, դրան գումարած նաեւ Կոնսերվատորիայի դասերս: Հղիության ընթացքում ես զգացի, որ աշխատանքային տեմպս մի փոքր պետք է թուլացնել, ճիշտ է, մասնակցում էի համերգների եւ տարբեր միջոցառումների, բայց ոչ նախկինի պես: Հետո եկավ մի ժամանակահատված, որ դադար տվեցի իմ ստեղծագործական կյանքում, ինձ ամբողջովին նվիրեցի ընտանիքիս եւ բալիկիս:.

Հայկուհիկխնդրեմ նաեւ պատմել փոքրիկի մասինգուցե արդեն բնավորությո՞ւն է ցույցտալիս:

- Երբ նոր էր ծնվել, ինչպես բոլոր նորածինները հասկանալի չէր, թե ում է նման, բայց ամիսների ընթացքում արդեն ուրվագծվեցին նրա հիմնական դիմագծերը. հիմա վստահ կարող եմ ասել, որ նա հավասարաչափ նման է եւ ինձ, եւ ամուսնուս: Պետք է նկատեմ, որ որդուս անվան հարցում երկար չենք մտածել. ցանկանում էինք որ մեր բալիկը կրի ժամանակակից անուն, ուստի նրան անվանեցինք Արեն, ի դեպ, նոյեմբերի 21-ին տղաս դարձավ չորս ամսական:

Գիտեմոր Հրազդան քաղաքից եքհետաքրքիր է բնակատեղին փոփոխելու հետ կապվածդժվարություններ չե՞ն եղելԻ՞նչն եք ամենաշատը կարոտում Ձեր հարազատ քաղաքից:

- Շատ եմ սիրում Հրազդանը, քանի որ այն իմ ծննդավայրն է, բայց թե ուսման հետ կապված, թե աշխատանքիս բերումով ավելի շատ ժամանակս Երեւանում եմ անցկացնում: Երեւի դա է պատճառը, որ բնակավայրի փոփոխությունը այնքան էլ էական դեր չի խաղացել այս հարցում: Ինչ վերաբերում է Հրազդանին եւ կարոտին, իհարկե, կարոտում եմ ընտանիքիս եւ ընկերներիս, ովքեր այնտեղ են ապրում, բայց բավականին հաճախ եմ այնտեղ լինում եւ մեղմացնում կարոտս:

Շատերը կարծում ենոր մայրաքաղաքում եւ շրջաններում ապրող մարդկանց միջեւ մեծ է տարբերությունըասում ենթե շրջաններում ավելի անկեղծարդարամիտ եւ սրտանց ենմարդիկԱյս հարցումթերեւս դուք ամենաճիշտ բնորոշումը կտաք:

-  Ես չեմ զգացել այդ տարբերությունը, քանի որ համերգների ժամանակ մարդկանց ջերմությունն ու անկեղծությունը թե շրջաններում, թե մայրաքաղաքում գրեթե նույնն է եղել: Ինչպես գիտենք, ցանկացած բնակավայր թելադրում է իր ապրելակերպն ու օրենքները, նույնիսկ լեզուն, կարծում եմ, դա է հիմնական որոշիչը շրջանների եւ մայրաքաղաքի բնակիչների միջեւ:

Հայկուհիդուք եւ Ձեր ամուսինը երաժիշտներ եքարվեստագետների ընտանիքիառավելություններն ու թերությունները որո՞նք են ըստ Ձեզ:

- Կարծում եմ, դեռ վաղ է թերությունների կամ առավելությունների մասին խոսելը, քնաի որ մեր ընտանիքը դեռ նորաստեղծ է: Նման են մեր գաղափարները եւ աշխարհայացքը, համընդհանուր սերը դեպի արվեստ եւ ամենակարեւորը՝ մեր միջեւ կա փոխադարձ սեր միմյանց նկատմամբ. թերեւս սա է առավելություններից ամենաէականը:

Ակտիվ աշխատանքին ե՞րբ եք նախատեսում վերադառնալ:

- Ի ուրախություն իմ սիրելի հանդիսատեսի՝ ես արդեն վերսկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը, հասցրել եմ մասնակցել մի շարք համերգների, այդ թվում Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, Հանարային հեռուստատեսության «Երրգ երգոց» հաղորդաշարին, իսկ նոյեմբերի 29-ին ես  եւ ընկերներս պատրաստվում ենք գեղեցիկ համերգային ծրագրով հանդես գալ Ա. Խաչատրյանի մեծ համերգասրահում:

Հայկուհիայս ոլորտ մուտք գործեցիք նախագծի միջոցովայն Ձեզ համարճակատագրական եղավբացի հաղթանակից էլ ի՞նչ տվեց Ձեզ նախագիծը:

- Այո, «Ժողովրդական երգիչ» նախագիծը կարիերայիս սկիզբն էր: Այն ինձ հնարավորություն տվեց հանդես գալ աշխարհի շատ հայտնի բեմերում, ճանապարհ հարթեց իմ հետագա բոլոր հաջողությունների համար եւ այդ առիթով խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շանթ» հեռուստաընկերությանը: Նախագիծը ինձ հնարավորություն տվեց նաեւ աշխատել Հայաստանի երգարվեստում իրենց անփոխարինելի տեղն ու դերն ունեցող մարդկանց հետ. իմ հաղթանակը առաջին քայլն էր դեպի մեծ հաջողություններ:

Առաջիկա պլաններ՝ ինչ եք նախատեսում թե անձնականթե աշխատանքային կյանքիհամար:

- Անձնական կյանքում ամենամեծ ուշադրությունս, բնականաբար, նորածին բալիկիս է: Շարունակելու եմ առօրյայիս մեծ մասը նվիրել նրան, նաեւ շարունակելու եմ ուսումս Կոնսերվատորիայի մագիստրատուրայում, իսկ ստեղծագործական կյանքում, իհարկե, կլինեն նորություններ, արդեն իսկ կան բազմաթիվ պլանավորած աշխատանքներ, որոնց մասին կխոսենք հետագայում:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА