«Սիրուն, ներդաշնակ զույգ». Սոֆյա Պողոսյանի ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ լուսանկարը
ՖՈՏՈԴերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուասնկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ Դերասանուհին սեւ հագուստ է կրում, հետաքրքիր սանրվածք է ընտրել ու վառ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել գեղեցիկ զույգին։ «Սիրուն, ներդաշնակ զույգ, որից խաղաղություն ու սեր ես զգում, երկուսդ էլ արժանի եք մեծ, մաքուր սիրո»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում զույգը պատկերված էր լողավազանում։ Նրանք մեղմ գրկախառնված էին, իսկ սիրառատ լուսանկարին կից Սոֆյան գրել էր․ «Երբ սիրո ուժը հաղթահարում է սերը դեպի իշխանությունը, աշխարհը դառնում է խաղաղ»։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



