Հնարամիտ ազգ ենք, չափից ավել հնարամիտ ու ցավոք օրենքն ու կարգ ու կանոնը շրջանցող
ԲԼՈԳՌոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք՝ հայերս շատ արագ ենք կողմնորոշվում և հիմա գնալով շատանում են Ռուսաստանի Դաշնության պետհամարանիշերով ավտոմեքենաները: Ռուսական պետհամարանիշով մեքենաների վարորդները հիմնականում լկտի են, վարում են արագ, սլալոմիստի նման ու չեն վախենում արագաչափերի <<ֆոտոսեսիաներից>>… Սա մտահոգիչ է, հնարավոր է չարաշահեն, ստեղծեն վթարային իրավիճակներ ու հսկողությունից դուրս մնան:
Հնարամիտ ազգ ենք, չափից ավել հնարամիտ ու ցավոք օրենքն ու կարգ ու կանոնը շրջանցող…Դա արդեն մեր արյան մեջ է, դարձել է սովորական, նույնիսկ գլուխ գովալու նման մի բան…



