Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվելուց 1 ամիս անց պաշտոն է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆBlognews.am-ը գրում է.
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական: Այս տեղեկություն հաստատեցին ՊՈԱԿ-ից:
Տիգրան Խաչատրյանն աշխատանքի է ընդունվել նոյեմբերի 2-ին:
Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը հուլիսի 27-ից կալանավորված էր, նա մեղադրվում էր «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Սակայն հոկտեմբերի 1-ին Խաչատրյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



