Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ագ­րե­սիվ փոք­րա­մաս­նու­թյան իշ­խա­նու­թյուն է ձև­ա­վոր­վում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երբ հեղափոխականները գալիս են իշխանության, փորձում են այնպես անել, որ ուրիշները չօգտվեն այն ճանապարհից, որով իրենք եկել են իշխանության։

 Սա այն հիվանդություններից մեկն է, որն առհասարակ բնորոշ է հեղափոխություններին։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է այսպես կարծում, որն, անցում կատարելով հայաստանյան ներկայիս իրականությանը, հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ճանապարհներ փակելով, արգելափակելով պետական կառույցների շենքերը։ 

«Հիմա իրենք պարզապես թույլ չեն տալիս այլոց անել այն, ինչի շնորհիվ եկել են իշխանության։ Իրենց տեսանկյունից սա տրամաբանական է, որովհետև իրենք զգացել են այդ գործողության ուժը և հիմա փորձում են կանխել դա։ 

Բայց հանրության մեջ տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ Ն. Փաշինյանին կարելի էր ճանապարհներ փակել և այդպես գալ իշխանության, իսկ իրենց նույնը չի կարելի անգամ լոկալ հարց լուծելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ երիտասարդների բողոքին հաջորդած գործողությունները պարզապես հերթական ցուցիչն էին։ 

«Իհարկե, կարող ենք քննարկել ոստիկանության գործողությունները, բայց եկեք հասկանանք, որ ոստիկանությունը նման գործողությունների պարագայում իրականում կոչված է հասարակական կարգը պաշտպանել։ Այստեղ այլ խնդիր կա. թե՛ իմքայլական, թե՛ իշխանություններին հարող շրջանակները, որոնք, իբրև թե, տարիներ շարունակ պայքարում էին նախկին իշխանությունների անարդարությունների, նրանց կողմից ոստիկանությունն օգտագործելու դեմ, պարզապես հրճվանքով էին լցված։ 

Այսպիսով պայթեց իշխանությունների հերթական միֆը, այսինքն՝ իրենք ոչ թե անարդարության դեմ էին պայքարում, այլ նրա համար, որ իրենք լինեն ոստիկաններին թելադրողները։ Մեծ հաշվով, ականատես ենք լինում իշխանությունների արժեզրկման գործընթացին, իսկ վերոնշյալը պարզապես այդ գործընթացի հերթական արարներից մեկն էր»։ Նրա խոսքով, իշխանությունները բոլորից լավ են պատկերացնում, թե իրենց վարկանիշն ինչ մեծ արագությամբ է անկում ապրում. «Ամիսներ առաջ ՀՅԴ-ն հանրահավաք անցկացրեց, որն այդքան էլ լուրջ արձագանքի չարժանացավ, մեծ թվով ոստիկաններ չբերվեցին և այլն։ Ամիսներ առաջ իշխանության վարկանիշը բարձր էր, բայց վարկանիշն այսօր ընկնում է, ինչին զուգահեռ բարձրանում է ընդդիմադիր կարծիքներ ունեցող անձանց վարկանիշը։ Քանի որ իշխանությունը չի կարողանում նշվածին հակադրվել իրական քայլերով, ստիպված է լինում թաքնվել ոստիկանության թիկունքում։ Նախկին իշխանությունների պարագայում այդ վարքագիծը միգուցե շատերի համար տրամաբանական էր, բայց հիմա մարդկանց մեջ մի փոքր մշակութային շոկ է առաջանում՝ տեսնելով, թե ինչ են անում այսօրվա իշխանությունները։ Այսուհանդերձ, իշխանությունների նման վարքագիծը տրամաբանական է. իրենք ունակ չեն մարդկանց լսել, երևի կարծում են, որ ամեն ինչ բոլորից լավ գիտեն։ Իրականում քանի որ լայն իմաստով նրանք ասելիք չունեն հանրությանը, թաքնվում են։ Մեծ հաշվով, ինչ-որ փակ ցիկլ է ստացվում. փոխանակ իշխանությունները լսեն մարդկանց, թաքնվում են ոստիկանական բարիկադների հետևում՝ մտածելով, թե այդպիսով ցույց են տալիս, որ ուժեղ են։ Դա սխալ պատկերացում է։ Այդպիսով իրենք ցույց են տալիս, որ ասելիք ու անելիք չունեն մեր երկրում, ու փորձելու են սվիններով պահել իշխանությունը»։

Բենիամին Մաթևոսյանն ընդգծեց՝ նախկին իշխանությունները մերժվեցին, որովհետև կային խնդիրներ, որոնք կուտակվում էին, իսկ իշխանություններն ականջալուր չէին լինում։ «Մարդիկ չէին ուզում, որ նույն կուսակցությունը ձևավորի ամբողջատիրական համակարգ ու լինի անարդյունավետ կառավարում։ 

Եթե նախկինում տասը տարի պահանջվեց, որ հանրության և իշխանության միջև առկա հակասությունները մեծանան այնքան, որ մարդիկ դուրս գան փողոց, ապա այս դեպքում իրավիճակը այլ է։ Ն. Փաշինյանը ժամանակային առումով շատ արագ իշխանափոխություն իրականացրեց։ 

Քանի որ արագ իշխանության եկավ, մարդկանց մոտ կա ակնկալիք, որ նույնքան արագ նա կկարողանա լուծել իրենց հուզող խնդիրները։ Որքան այդ խնդիրները չլուծվեն, դժգոհությունն ավելանալու է, իշխանության և հասարակության միջև առկա պատնեշը՝ մեծանալու։ Ավելանալու է նաև ճնշումների դիմելու հնարավորությունը։ 

Նկատենք, որ ճնշումներ են իրականացվում յուրաքանչյուր հատվածի դեմ, որն այս կամ այն կերպով համաձայն չէ իշխանությունների հետ։ 

Ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը բոլորի հետ թշնամանում է ու չի բացառվում, որ վաղ թե ուշ բոլորը մի կողմ կդնեն իրենց հակասությունները և այս իշխանություններին տուն կուղարկեն այն նույն ճանապարհով, որով իրենք եկան իշխանության։

Այսօր իշխանությունը դառնում է ոչ միայն փոքրամասնության, այլև ագրեսիվ փոքրամասնության իշխանությունը։ Կարելի է ասել՝ ագրեսիվ փոքրամասնության իշխանություն է ձևավորվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նկարագրված գործընթացն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ բաղադրիչներ։ «Երբ նախորդ տարի Ն. Փաշինյանը գալիս էր իշխանության, ուներ հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը։ 

Պարզ է՝ գալով իշխանության՝ նա չէր կարող բավարարել բոլորի սպասելիքներն ու հույսերը, բայց պետք է կարողանար գոնե չթշնամանալ բոլորի հետ։ 

Բայց իշխանությունն այսօր օգտագործվում է անձնական խնդիրների, նախկին իշխանություններից վրեժներ լուծելու համար։ 

Արդյունքում այս իշխանությունն ամեն տեղ թշնամիներ է ձեռք բերում՝ սկսած արցախյան ռազմաքաղաքական վերնախավից, վերջացրած հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներով։ Թշնամիներ ձեռք բերելու հետևանքով դառնում է փոքրամասնություն ու իր ագրեսիայով փորձում է ճնշել մեծամասնությանը։ 

 

Հենց սա է պատճառը, որ այսօր Ն. Փաշինյանն ագրեսիվ փոքրամասնության վարչապետն է ու փորձելու է ֆեյքերի, ոստիկանական սվինների, քաղաքական դաշտը պառակտելու միջոցով պահել իշխանությունը։ 

Բացի այդ, նշված նպատակի համար նախկին իշխանությունների օրինակով փորձելու է իր անձնական օգտագործման համար «Օրինաց երկիր» կուսակցություններ ստեղծել։ Իշխանության անելիքը պարզ է, բայց կարևորն այն է, որ ձևավորվի ադեկվատ և հզոր բևեռ, որը զսպող դեր կունենա։ 

Հակառակ դեպքում մենք անընդհատ խոսելու ենք այն մասին, որ իշխանությունը ագրեսիվ փոքրամասնության իշխանությունն է, բայց իրենք, միևնույն է, շարունակելու են անարդյունավետ ղեկավարել երկիրն ու թշնամանալ բոլորի հետ»,-հավելեց քաղաքագետը։ 

Դիտարկելով նաև իրականությունից կտրվելու խնդիրը՝ քաղաքագետը հիշեց Վանո Սիրադեղյանի խոսքերից մեկը՝ «իշխանությունը շփանալու հատկություն ունի»։ Ըստ մեր զրուցակցի, իրականությունից կտրվելու առումով Ն. Փաշինյանից շատ ավելի կարճ ժամանակ պահանջվեց։ 

«Բացի այդ, այստեղ այլ խնդիր կա. երբ 2018թ.-ին նախկին համակարգն ու իշխանությունները մերժվեցին, կոնկրետ մեկ անձից մեծ սպասելիքներ ունենալով՝ հանրությունը չափազանց մեծ լիազորություններ տվեց իշխանություններին, ինչն ամրագրվեց նաև ԱԺ արտահերթ ընտրություններով։ 

Տրամաբանական էր, որ այդ հանգամանքն, ի վերջո, իրականությունից կտրվելու փաստն էր արձանագրելու, որ կարծելու են, թե Աստծուց են մանդատ ստացել, ու ինչ կուզեն՝ կանեն։

 Ի դեպ՝ ԱԺ քննարկումներում հաճախ, որպես վերջին փաստարկ, իշխող ուժի պատգամավորներն ասում են՝ տեսե՛ք մեզ քանի ձայն են տվել, ինչ է, այս մարդկանց դե՞մ եք։ 

Իրականում հանրությունը պետք է գիտակցի, որ բազմազան քաղաքական դաշտ ունենալն անհրաժեշտ է մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չընկնելու համար։ 

Ի վերջո, նախկինում կար պայքար ոչ թե մեկ անձի, այլ քաղաքական մենաշնորհի դեմ, որը նաև տնտեսական մենաշնորհի էր հանգեցրել, ինչը հակասում էր ՀՀ պետական շահերին։ 

Ընդամենը մեկուկես տարվա ընթացքում հանրային բարձր լեգիտիմության ֆոնին ամբողջովին նույն գործողություններն են տեղի ունենում։ 

Այդ լեգիտիմությունը գոնե սկզբնական փուլում առկա էր»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ, ընդհանուր առմամբ, այս ամենի հանրագումարը իրականությունից կտրվելու պատկերն է նշմարում։

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար Ղազարյան