Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարգիսի ու Էթերիի առումով դեռևս ոչինչ չեմ կարող ասել, բայց հավանական է, որ այո, նրանք լինելու են. «Բախտաբերի» ռեժիսորը նոր սերիալի և կերպարների մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

«Բախտաբեր» սերիալի ավարտից հետո հեռուստադիտողը շարունակում է հետաքրքրվել, թե խոստումների համաձայն՝ ի՞նչ է պատրաստում ստեղծագործական խումբը հեռուստադիտողի համար: « Դեկտեմբերի կեսերին հեռուստադիտողը «Բախտաբեր» ստեղծագործական անձնակազմի կողմից նոր հեռուստանախագիծ կունենա՝ սիրված դերակատարներով: Ընդգրկված կլինի «Բախտաբերի» դերասանների գրեթե 99 տոկոսը… Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը նոր ու հետաքրքիր լուծումներ է գտել և այս պրոյեկտը նախորդից շատ ավելի լավն է լինելու, ըստ իս»,-Aysor.am-ի հետ զրույցում վստահեցրեց ռեժիսոր Վահե Սայանը:

Մեր այն հարցին, թե արդյոք նոր նախագծում հնաբնակներից կշարունակեն մնալ Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանն ու Էթերի Ոսկանյանը՝ պատասխանեց.«Այնպես չի, որ պարտավորված ենք, որ պետք է գլխավոր դերակատարները միշտ ու բոլոր նախագծերում լինեն: Դա նաև հեռուստադիտողին կձանձրացնի: Նրանք կերպարային մասով իրենց գործը գերազանց կատարել են «Բախտաբերում» ու հիմա ես, որպես ռեժիսոր, կարիք չունեմ աշխատել նույն մարդկանց հետ: Եվ հետո, Սոս Ջանիբեկյանն այժմ բոլորովին այլ պրոյեկտում է զբաղված, իսկ Սարգիսի ու Էթերիի առումով դեռևս ոչինչ չեմ կարող ասել, բայց հավանական է, որ այո, նրանք լինելու են»:

«Բախտաբեր» սերիալն իր տեսակով առանձնացավ՝ հանգուցալուծումը գտնելով ֆիլմային տարբերակում, որին մինչ այսօր հեռուստադիտողը ծանոթ չէ: Արդյոք այս նոր նախագիծը ևս նման ինքնատիպություն կուննա: «Դեռ շուտ է այդ մասին խոսել: Մենք մատուցում ենք այն, ինչը հետաքրքիր է: Չեմ կարծում, որ «Բախտաբերի» վերջն անսպասելի էր, նույնիսկ կռահելի էր… Գաղափարը հեռուստադիտողների առաջարկով է եղել, իրենք են ցանկացել, որ ամփոփիչ մեկ սերիայով ավարտվի: Նման կարծիքներ շատ ենք լսել: Եվ հետ, չմոռանանք, որ հեռուստատեսությունը կոմերցիա է և այդ մասով պետք է մի քիչ էլ շահավետ լինի ստեղծագործական խմբի համար: Դերասաններն էլ են «հավեսով» են գործի գալիս, եթե հաջող կոմերցիա է լինում ու իրենք էլ հաջող աշխատավարձ են ստանում»,-նշեց մեր զրուցակիցը:

Սերիալը եթեր կգնա US Armenia TV-ով և Կենտրոն հեռուստաընկերությամբ: Նշենք, որ Կենտրոն հեռուստաընկերությունն արդեն իսկ նոր տնօրինություն ունի, որը նպատակ ունի այն դարձնել առաջադեմ TV՝ մի շարք հետաքրքիր պրոյեկտներով ու հեռուսադիտողի կողմից սպասված սերիալներով: Հեռուստաընկերության նորանշանակ տնօրենը «Բախտաբեր» սերիալի պրոդյուսեր Էդգար Ավագյանն է: 

Ի դեպ, սա այն քիչ հեռուստաընկերություններից էր, որն ավելի շատ միտված էր լրատվություն տարածելուն: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե արդյոք այսուհետ այդ հեռուստահաճախականության վրա ավելի շատ կհանդիպենք ժամանցային ծրագրերի: «Այո, գրեթե 70 տոկոս ֆորմատային փոփոխություն կլինի, այլ ծրագրային քաղաքականություն կունենա՝ սերիալներ, սիթքոմներ, ժամանցային հետաքրքիր հաղրդումներ: Դա այն է, ինչի պահանջարկն այսօր կա: Այդ են ապացուցում վարկանիշային բազում կազմակերպությունները: Սակայն դա չի նշանակում, որ հեռուստաընկերությունը չի ունենալու հանրակրթական, սոցիալական կամ մանկական հաղորդումներ: Ամեն ինչ լինելու է բալանսի մեջ»,-հավատացրեց նա:

Մարդիկ այս կամ այն երևույթից, նույնիսկ հեռուստավահանակի վրա նշված ալիքից կախվածություն ունեն: Չկա՞ մտավախություն, որ նոր սերիալը, թեկուզ այն լինի մինչ այս եղածների մեջ ամենահետաքրքիրը՝ հաջողություն չի ունենա զուտ հեռուստաընկերության փոփոխության պատճառով. «Հնարավոր է, իհարկե: Նման ռիսկ կա, բայց մենք պետք է դրան գնանք և քարը-քարին դնելով՝ բուրգ ստանանք: Իհարկե, ես գիտեմ, որ այսօրվա դրությամբ հեռուստադիտողների քանակով մենք «թոփ 1» հեռուստաընկերությունը չենք, սակայն մենք էլ ունենք մենք լսարանը: Այսօր շատ քչերը գիտեն, թե իրենց հեռուստավահանակի վրա նշված թվերից որի տակ որ ալիքն է: Մարդիկ անընդհատ ալիքնեը փոխում են, մինչև «գտնեն» այն հաղորդաշարը, որն իրենց կհետաքրքրի: Եթե մեզ մոտ գտնեն այդ «պրոդուկտը»՝ կմնան այդ ալիքի վրա: Այնպես որ, պետք է Կենտրոն հեռուստաընկերությունը «ողողենք» առավելագույն հետաքրքրաշարժ նախագծերով, որպեսզի մեր քմահաճ հեռուստադիտողին բավարարենք»:

Ռեժիսորը խոստացավ, որ բացի նոր հեռուստասերիալից՝ շուտով եթերում կլինեն մի շարք հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագրեր, որոնք արդեն իսկ մշակված են:

Նելլի Մարգարյան

Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան