Չեմպիոնական մրցավեճ է լինելու. Սարգիս Հովսեփյանը` Չեմպիոնների լիգայում «Փյունիկի» խաղի մասին
ՍՊՈՐՏՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ որակավորման առաջին փուլում «Փյունիկը» կմրցի Սան Մարինոյի չեմպիոնի` «Ֆոլգորեի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խոսել է սպասվող հակամարտության մասին.
«Չեմպիոնական մրցավեճ է լինելու, որին «Փյունիկն» ամենայն լրջությամբ է պատրաստվում: Որակավորման առաջին փուլում բոլոր թիմերը հիմնականում հավասարազոր են: Չարժե թերագնահատել ոչ մի մրցակցի, քանի որ նման մակարդակում թույլ տված ցանկացած բացթողման համար կարող ենք պատժվել: Քաջ գիտակցում ենք, որ սխալվելու իրավունք չունենք: Ամեն ինչ անելու ենք արժանի ելույթ ունենալու և Հայաստանի չեմպիոնի պատիվը բարձր պահելու համար»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



