Պառլամենտարիզմը և իրական պատասխանատուները
ԲԼՈԳԱրման Ալավերդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատ հաճախ որոշ քաղաքական շրջանակներում տեսակետներ են հնչում, թե կառավարման պառլամենտական համակարգի պարագայում երկրի կառավարումն իրականացնում է խորհրդարանը, իսկ կառավարությունը պարզապես խորհրդարանի գործադիր մարմինն է հանդիսանում և ընդունակ չի լինում ինքնուրույն որոշումներ ընդունել:
Սակայն այսպիսի կարծիքները ոչ այլ ինչ են, եթե ոչ թյուրիմացության արդյունք, քանի, որ պառլամենտական համակարգի պարագայում խորհրդարանում գոյություն ունի բաժանարար գիծ մեծամասնության և փոքրամասնության միջև, և կառավարությունն իր գործառույթներն իրականացնում է ինքնուրույն կառավարության ղեկավարի գլխավորությամբ, իսկ հաշվետու լինելը, ապատասխանատվություն կրելը չեն ենթադրում լիազորությունների փոխանցում խորհրդարանին:
Կառավարման պառլամենտական համակարգն ունի ոչ միայն կոնկրետ քաղաքական պատասխանատու անձ՝ ի դեմս վարչապետի, այլև կոնկրետ պատասխանատու քաղաքական ուժ՝ ի դեմս մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի: