Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կու­տակ­վել են հար­ցեր, որոնք դար­ձել են խրո­նիկ և պայ­թյու­նավ­տանգ».

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2018 թվականը հեղափոխության տարի էր, որն ամբողջությամբ անցավ հենց այդ ֆոնի վրա։ Հասարակության ամենալայն շերտերն այդ ընթացքում շատ երևույթների և գործընթացների նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք էին դրսևորում։ 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որն, ամփոփելով արդեն 2019 թվականը, «Փաստի» հետ զրույցում անցնող տարվա համար ներքաղաքական առումով այլ իրողություններ արձանագրեց։

2019-ը կորսված հնարավորությունների տարի էր

«2019թ. սկիզբը դրվեց ոչ թե հունվարի 1-ին, այլ դեկտեմբերի 9-ին, երբ տեղի ունեցան ԱԺ ընտրությունները, և իշխանությունն ամբողջովին անցավ հեղափոխական թիմին։ 

Հույս կար, որ իշխանությունն այդպիսով պետք է ավարտված համարեր հեղափոխությունը, պետք է հասկանար, որ տեղի է ունեցել հեղափոխության արդյունքների քաղաքական կապիտալիզացիա, որ գործի անցնելու ժամանակն է՝ իրականացնելու այն ծրագրերը և խոստումները, որոնց մասին խոսվել էր թե՛ նախընտրական թեզերում, թե՛ հեղափոխության ժամանակ։ 

Ցավոք, այդ ակնկալիքները չարդարացան, որովհետև իշխանությունը մինչ օրս էլ պայքարում է, իր խոսքերով ասած, նախկին ռեժիմի դեմ։ Կարծում եմ՝ իրականում ոչ թե պայքարում է, այլ այդպիսի տեսլական է ձևավորում, որ փորձի հանրության որոշակի դժգոհությունները մեղմացնել։ 

Այս ամենին զուգահեռ՝ նաև անընդհատ մեղավորներ է փնտրում»,ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ նոր մեղավորներ գտնելը բավականին դժվար է, և այդ պատճառով այսօրվա իշխանությունները հետևողականորեն հիշում են նախկիններին։ 

«2019 թվականը, ցավոք, կորսված հնարավորությունների տարի էր, որովհետև բաժանումներով միգուցե կարելի է գնալ նախկին համակարգերի դեմոնտաժի կամ հեղափոխության, բայց նոր համակարգեր, «նոր Հայաստան» ձևավորելու համար պետք էր փորձել համախմբել հասարակությանը։ 

Բայց սիրո և հանդուրժողականության կոչերն ընդամենը կոչերի մակարդակում էին, հանուն «նոր Հայաստանի» կառուցման համախմբման գործընթաց ամենևին չէր իրականացվում։

 Իշխանության մարտավարության հիմքում պերմանենտ հեղափոխությունն էր՝ «հեղափոխությունն ունի սկիզբ, բայց չունի ավարտ» տրամաբանության մեջ։ 

Ւշխանություններն էլ են հասկանում, որ հեղափոխությունը վաղուց ավարտված է, նախկին իշխանությունն ունի նվազագույն ազդեցություն, բայց վերոնշյալ մարտավարությունն ուղղակի որպես տեխնոլոգիական հնարք է օգտագործում»,-ասաց Վ. Հակոբյանը։

Համակարգային կառավարման բացակայություն և որոշումներ՝ պահի ազդեցության տակ

Նա նշեց, որ 2019թ.-ին մեզ մոտ ոչ այդքան արտաքին, որքան ներքին թշնամու մտատիպարն է գերակշռել. 

«Վերջին շրջանում էլ պարզվեց, որ հեղափոխությանը խանգարում են պետական համակարգը, ուժային կառույցները, ոչ պրոֆեսիոնալ կադրերը, վերլուծաբանները և այլն։ 

Կարծում եմ՝ «հակահերոսներ» փնտրելու մարտավարությունը 2020թ.-ին շարունակվելու է, որովհետև առայժմ կառավարման հիմքում հենց դա է դրված։ Մեծ հաշվով, կա մի անձ, որին պետք չէ ինստիտուցիոնալ պետական կառուցվածք։ 

Նման պարագայում հնարավոր չէ, որ որևէ պետական համակարգ կարողանա էֆեկտիվ գործել, կայանալ, որովհետև նման խնդիր դրված չէ»։ Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ վարչապետն ինքն է հայտարարում, որ չկան կադրեր, որոնք ի վիճակի են ներկայացնել հայեցակարգեր, օրենսդրական նախաձեռնություններ։ 

«Վերջերս նույնիսկ սրտնեղեց, որ առաջին, երկրորդ դասարանի մակարդակի ինչ-որ փաստաթղթեր է ստանում։ 

Այս պարագայում պե՞տք է զարմանալ, որ իշխանության շատ հայտարարություններ, նախաձեռնություններ անընդհատ հայտնվում են հասարակության քննադատության թիրախում, որոնց թվում միայն ընդդիմադիր հասարակական շերտերը չեն։ 

Այս առումով ես մեկ անգամ էլ եմ առիթ ունեցել ասելու, որ այս իշխանությունն իր բարեկամներին ընդդիմադիր, իսկ ընդդիմադիրներին թշնամի դարձնելու ունիկալ տաղանդ ունի։ Մեծ հաշվով, երկրում ոչ միայն համակարգային կառավարում, այլև այդ կառավարման համար անհրաժեշտ ունակություն, պատրաստակամություն, պատկերացումներ ու հայեցակարգեր չկան։ 

Ըստ այդմ, արդեն կարող ենք փաստել, որ նոր իշխանության մեջ առանցքային դեր կատարող մարդիկ պատրաստ չեն երկրի կառավարման։ Այս ամենի բացակայության պարագայում պահի ազդեցությունների տակ որոշումներ են ընդունվում, հետո պարզվում է, որ այդ որոշումներն իրենք անգամ ի վիճակի չեն իրագործել։ 

Ավելին, անգամ դիմադրողականություն չունեն, որովհետև երբ հասարակության ինտելեկտուալ հատվածներն անգամ չնչին խմբով են բարձրաձայնում այս կամ այն խնդրի մասին, իշխանություններն ընկրկում են։ Իրականում շատ արագ պարզ է դառնում, որ շատ նախաձեռնություններ կեղծ օրակարգեր են։ 

Իհարկե, կան մեծ խնդիրներ, որոնք իշխանությունը մերթընդմերթ փորձում է լուծել, բայց, տեսնելով, որ ատամները կրկին չեն կտրում, հետ է քաշվում։ 

Ընդհանուր առմամբ, կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք դարձել են խրոնիկ և անընդհատ պայթյունավտանգ են»,-ասաց նա՝ նշելով, որ եթե հանկարծ թե՛ ներսից, թե՛ դրսից պարտադրված բոլոր խնդիրների լուծման վերջնաժամկետները համընկնեն, իշխանությունը խնդիրների առաջ կկանգնի։

«Մարաթոնն» իրենց սպորտաձևը չէ

«Օրինակ է Ստամբուլ յան կոնվենցիան, որի դեպքում ակնհայտ է, որ այն պարտադրվում է Արևմուտքի կողմից։

Օրինակ է Ամուլսարի խնդիրը, որը դարձել է ամենամեծ խնդիրներից մեկը, որովհետև Ամուլսարի շահագործման թե՛ թույլտվությունը, թե՛ արգելումը մեծ խնդիրներ է առաջացնելու իշխանության համար։ Այս սերիայից է նաև Սահմանադրական դատարանի «էպոպեան»։ 

Ուռա գոռալով՝ ինչ-որ հարցեր են փորձում լուծել՝ առանց հետևանքները հաշվարկելու։ Ընդհանուր առմամբ, բոլոր քայլերը ոչ թե մեկ քայլանոց, այլ կես քայլանոց են, որոնք շատ հեշտ կոտրվում են։ 

Օրինակ՝ ՍԴ-ի շուրջ «բլից կրիգ» փորձեցին անել, մեկ էլ հանդիպեցին լուրջ դիմադրության, ու հիմա, կարծես թե, ուզում են ավելի երկար խաղալ։ Այս ամենին գումարվում է նաև Ռոբերտ Քոչարյանի հարցը։ 

Կարծում եմ՝ իշխանություններն այս թեմայի պատանդն են մնացել, և չեն հասկանում՝ ինչպես դուրս գալ իրավիճակից, որովհետև առայժմ պաշտպանական կողմի մարտավարությունը շատ ավելի էֆեկտիվ է։ 

Հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի հետո էլ հանկարծ հիշում են, որ գոյություն ունի Սերժ Սարգսյան, որին ինչ-որ մեղադրանք են ներկայացնում, ինչը, որքանով հասկանում են, ևս անխոցելի չէ։ 

Այս ամենից զատ՝ օրումեջ Արցախի հարցի շուրջ նոր երանգներ են գալիս։ 

Խոսում են երկրում կրթության զարգացման մասին, բայց քայլեր են արվում, որոնք տարակուսանք են առաջացնում։ Այսինքն, ուզում եմ ասել, որ թեպետ ամեն ինչին կպել են, բայց, այդուհանդերձ, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստացել։ 

Իշխանության մարտավարությունը գրեթե բոլոր հարցերի շուրջ հետևյալն է. մի հատ գոռգոռանք, սպառնանք, ասենք՝ սա կանենք, նա կանենք։ 

Բայց եթե «բլից կրիգով» չի ստացվում, իրենք երկար վազող չեն։ 

Այս դեպքում կարող ենք համարել, որ «մարաթոնն» իրենց սպորտաձևը չէ. խոսքը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների «մարաթոնների» մասին է»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Չկա նորմալ մենեջմենթ, չկա ընկալում, թե իրենցից ի՞նչ են պահանջում

Վիգեն Հակոբյանի խոսքով, այսօր ընդդիմության համար հեշտ է, որովհետև իշխանություններն իրենք են իրենց գլխին մեծ խնդիրներ սարքում. «Յուրաքանչյուր ելույթ նոր քաղաքական օրակարգ է ձևավորում։ 

Զգացվում է, որ անգամ 30-40 հոգանոց ակցիաներն են խուճապ առաջացնում իրենց մոտ, որովհետև իրենք վստահ չեն, որ ճիշտ քայլեր են անում։ 

Իսկ նշվածի պատճառն այն է, որ չկան նաև հայեցակարգեր, այդ հայեցակարգի հիման վրա կառույցներ, այդ հայեցակարգերի ու կառույցների նպատակահարմարություններից բխող կադրեր։ 

Այստեղ կարելի է բերել օպտիմալացման օրինակը, որով մեկուկես տարի շարունակ ահաբեկում էին ամբողջ պետական համակարգը, ինչից հետո էլ զարմանում են, որ ողջ պետական համակարգը դիմադրում է. երբ պետական համակարգ ես մտնում ու առաջին կամ երկրորդ օրը ում տեսնում, ասում ես՝ դուք բոլորդ կոռուպցիոն համակարգի մասնիկ եք, ապա սա վանում է մարդկանց, այդ թվում՝ նրանց, որոնք ձեզ բերել են իշխանության։ 

Պարզ է, որ դրանից հետո առնվազն խուլ դիմադրություն կլինի, թեպետ պարզվում է, որ, ըստ վարչապետի, համառ դիմադրություն կա»։ 

Տվյալ դեպքում շատ շատերը «հում» են և «խակ»

Երբ հայտարարվում է, որ կառավարման ողջ համակարգը դիմադրում է, ըստ քաղտեխնոլոգի, մեծ հարց է, թե ովքեր են մեղավորները։ Նրա խոսքով, չի բացառվում, որ մեղավորության վեկտորը կրկին նախկին իշխանության ուղղությամբ է։

«Վստահ չեմ, որ Ն. Փաշինյանը նկատի ունի այն, որ իր իսկ նշանակած կադրերը, նախարարները, նրանց տեղակալները, վարչության պետերը կամ քարտուղարներն են դիմադրում հեղափոխությանը կամ տապալում կառավարման համակարգը։ 

Բայց ցանկացած նորմալ երկրում, երբ ղեկավարը համարում է, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է կառավարության քաղաքականությանը, այն էլ դիմադրում է մեկ տարի յոթ ամիս, առաջին քայլը նախարարներին փոխելը պետք է լինի։ 

Եթե ասում է, որ կառավարման համակարգը համառորեն է դիմադրում, նշանակում է, որ իր կողմից նշանակված բոլոր նախարարներն ու մարզպետները տապալել են իրենց գործունեությունը, չեն տիրապետում իրենց համակարգերին։ 

Այսինքն, չկա նորմալ մենեջմենթ, չկա ընկալում, թե իրենցից ի՞նչ են պահանջում։ Առանձնակի խիզախություն է ընդունել, որ կադրերի հարցում հնարավոր է նաև սխալվել, ինչը նաև հեղափոխական իշխանությանն է վերաբերում։ 

Միգուցե որևէ մեկն այս պաշտոնին «ձգում» է, բայց մյուս պաշտոնի համար դեռ «հում» է ու «խակ»։ Տվյալ դեպքում շատերը «հում» են և «խակ»։ 

Կարծում եմ՝ քաղաքական կարանտինը, որի մասին ես ժամանակին ասում էի, շատ վաղուց անցել է»,-ասաց քաղտեխնոլոգը՝ մատնանշելով կառավարման համակարգում կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ի՞նչ է թաքցնում Հին Խնձորեսկը. բացահայտելով Հայաստանը (մաս 15)Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Իրանի ուղղությամբ hարձակումների թիվը զգալիորեն կաճի․ Իսրայելի պաշտպանության նախարար Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱյ, տնաշե՜ն, էս ի՞նչ են արել. Փաշինյան Ակնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մաhացել է Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ Արաղչի Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պուշկինում 17-ամյա դեռահասի դիակի հայտնաբերման վայրիցՈւզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Իրականում ինչից է մահացել Չակ Նորիսը«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Գիտնականը բացահայտել է մի սովորություն, որը կրկնապատկում է հանկարծակի մահվան ռիսկը Բացահայտվել է «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ (տեսանյութ) Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՔաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբԵրրորդ համաշխարհային պատերազմն սկսված էՊետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»