9.000 հետևորդ. ռուս անօթևանը 3 շաբաթում «գրավել» է YouTube-ը (տեսանյութ)
ՎԻԴԵՈՄոսկվայի փողոցներում ապրող անօթևան Եվգենի Յակուտը սեփական ալիքն է բացել YouTube ժամանցային կայքում, որտեղ այն իր գոյության առաջին 3 շաբաթվա ընթացքում հավաքել է 9.000 հետևորդ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, իր հաղորդման շրջանակում Յակուտը պատմում է մոսկովյան անօթևանների կյանքի մասին: Նա նշել է, որ ինքը որոշել է հետևել բազմաթիվ բլոգերների օրինակին, ովքեր այդ ճանապարհով գումար են վաստակում: Յակուտը ծանոթացել է մի երիտասարդի հետ, ով համաձայնել է դառնալ նրա օպերատորը: Այժմ նրանք 2-ով շրջում են քաղաքի փողոցներով ու անօթևանների մասին ռեպորտաժներ պատրաստում:
Օպերատորի կարծիքով՝ գումար աշխատելու համար իրենց հարկավոր են գովազդատուներ, սակայն նա կասկածում է, որ կգտնվի մեկը, ով կցանկանա գովազդ տեղադրել անօթևանի վարած բլոգում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



