Գործող սահմանադրությունը կնպաստի վերարտադրությանը
ԲԼՈԳՆարե Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող ուժերը հաճախ առաջ են բերում այնպիսի թեզեր, որոնք, գոնե իրավական տեսակնկյունից, իրականության հետ որևէ աղերս չունեն:
Ընդդիմացողների քննադատության հիմնական մեխերից մեկն այն է, որ այս սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը գործող իշխանությունների վերարտադրությունն է:
Իրականում, զուտ սահմանադրույունների փորձն ուսումնասիրելով կարելի է ասել, որ գործող կիսանախագահական համակարգն ամենաբարենպաստն է վերարտադրության համար: Տարբերության համար նշենք, որ եթե մնա գործող համակարգը և 2017 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ստանա մեծամասնություն, ձևավորի կառավարությունը, ապա հնարավոր կլինի ողջ իշխանությունը կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Դրա համար բավական է, որ խորհրդարանական մեծամասնությունը փոխի օրենքները և նախագահի գործադիր լծակները փոխանցի վարչապետին:
Այս պարագայում, հարկ է ընդգծել նաև, որ առաջարկվող մոդելում փոխվելու է նաև ԱԺ պատգամավորների ընտրության կարգը` խառը համակարգից վերածվելով 100 տոկոս համամասնականի:
ՀՀ-ում նախորդ պառլամենտական ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգով ընդդիմությունը մանդատներ գրեթե չի ստանում, իսկ իշխանականների մանդատները չեն անցնում 40 տոկոսի սահմանագիծը:
Ամփոփելով նշենք՝ հանրաքվեի դրված փաստաթղթով սահմանվում է, որ ԿԸՀ նախագահը և անդամները ընտրվում են ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով: