Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մի ցու­ցիչ վերց­նելն ու այն ան­նա­խա­դեպ որա­կե­լը մի­ջազ­գա­յին տնտե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում չի աշ­խա­տում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Որակումները, որոնք արվում են «տնտեսական հեղափոխության արդյունքի», «աննախադեպ ցուցանիշների» տրամաբանության մեջ, ըստ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, գուցե կարող են ազդել ներքին լսարանի վրա, բայց միջազգային շուկան, ինչպես նաև օտարերկրյա ներդրողն այլ կանոնների է հետևում։ 

Այդ կանոններին ու գործոններին դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ դիտարկենք այն հայտարարությունը, ըստ որի՝ հայաստանյան բանկերից մեկը 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր՝ 6.5 տոկոսով։ 

Նշենք, որ այս փաստը որպես տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն էր համարվել։ 

Թադևոս Ավետիսյանը նկատում է՝ այս երևույթն իրականում ֆինանսական շուկայում որոշակի աշխուժություն է ենթադրում և այդ առումով դրական է. 

«Բայց, ընդհանուր առմամբ, սա ոչ թե Հայաստանում ինչ-որ հեղափոխական արդյունքի հետևանք է, այլ հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով, որոնք արձանագրվում են ոչ թե վերջին մի քանի ամիսներին, այլ նախորդ 2-3 տարիներին։

 Այս առումով նախ նշենք, որ Հայաստանի ֆինանսական շուկան ուղիղ կապի մեջ է միջազգային ֆինանսական շուկայի հետ, այդ թվում՝ պարտատոմսերի առումով։ 

Եվ այստեղ Հայաստանը չի կարող թելադրող լինել, պետք է հետևի այն միտումներին, որոնք ձևավորվել են նախորդ 2-3 տարիներին։ 

Ինչ վերաբերում է այդ միտումներին, ապա միջազգային ֆինանսական շուկայում փողի գինն էապես նվազում է՝ միջբանկային տոկոսադրույք կոչվածը զգալիորեն նվազել է։ 

Եվ այս հանգամանքը չէր կարող չանդրադառնալ զարգացող այնպիսի փոքր տնտեսություն ունեցող երկրի վրա, ինչպիսին Հայաստանն է։ 

Եվ երբ այդ ֆինանսական շուկայից որևէ տնտեսություն ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար առաջարկում է էապես ավելի բարձր գին, բնականաբար, կգտնի իր առաջարկը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը։ 

Մյուս կողմից՝ նա շեշտեց, որ երկրի զարգացման իմաստով բանկային ռեսուրսի ավելացումը մեզ համար կարևոր է, բայց խնդիրն այն է, թե ներգրավված ռեսուրսները ինչպիսի արդյունավետությամբ կարող են ներդրվել իրական տնտեսության մեջ. 

«Ֆինանսական շուկայում ներգրավված ռեսուրսները դեռ վաղ է որակել որպես արդյունք ստեղծող ներդրումներ, որովհետև կյանքը ցույց է տալու, թե դրանք ինչպե՞ս տեղաբաշխվեցին, ինչպիսի՞ ոլորտներում և ի՞նչ արդյունք ստեղծեցին՝ թե՛ կոնկրետ ձեռնարկությունների, թե՛ ճյուղերի, թե՛ ՀՆԱ-ի իմաստով»։ 

Նա հավելեց, որ կարևոր է ոչ միայն քանակը, այլ որակը, այսինքն, ի՞նչ պայմաններով են այդ ռեսուրսները ներգրավվել. 

«Հակառակ պարագայում միշտ էլ հնարավոր կլինի միջազգային շուկայից տարբեր գործիքներով ռեսուրսներ ներգրավել։ 

Կարևոր է, թե միջնորդն ինչպիսի պայմաններով է այդ ռեսուրսները բերում միջազգային ֆինանսական շուկայից, որովհետև այդ պայմանները արտացոլված են լինելու նաև իր տեղաբաշխման պայմանների մեջ։ Այսինքն, այդ ռեսուրսը առաջարկվելու է իրական տնտեսությանը։ 

Հետևաբար, ֆինանսական ռեսուրսների տոկոսադրույքներն ազդում են նաև տնտեսության մրցունակության վրա»։ 

Ինչ վերաբերում է ընդհանրապես հայաստանյան ներդրումային միջավայրին, Թ. Ավետիսյանը նշեց, որ հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարելու իմաստով երկու հիմնական գործոն կա։

«Առաջինը տնտեսական ռիսկն է, երկրորդը հնարավոր շահույթն է, որը պետք է օտարերկրյա ներդրողն ակնկալի և ստանա այդ նոր շուկայից։ 

Դիտարկենք նախ ռիսկը։ Կայունության բացակայության, որոշակի անորոշությունների ֆոնին, որոնք պայմանավորված են նաև քաղաքական փոփոխություններով, ռիսկը ոչ թե նվազել է, այլև բարձրացել։ 

Իհարկե, որոշակի դրական զարգացումներ կան, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարն է, հավասար մրցակցության խթանումը։ 

Այդուհանդերձ, միայն այս հանգամանքները բավարար չեն՝ ծածկելու մյուս ռիսկերը։ Ռիսկի տեսանկյունից խնդիր է նաև մեր աշխարհաքաղաքական իրավիճակը, բացի այդ, ՀՀ-ն չունի ելք դեպի ծով։ Այդ ռիսկերը ուղիղ ազդում են ներդրողների որոշումների վրա։ 

Հաջորդը ինստիտուտների բաղադրիչն է, որոնք պետք է երաշխիքներ, ինչպես նաև՝ պետական աջակցություն ապահովեն ներդրողների համար։ Խոսքը գործընթացները արագ, սահուն կազմակերպելու կամ երկրի պոտենցիալը ներկայացնելու մասին է։ 

Բայց այս առումով որևէ էական փոփոխություն չկա, որը կստիպեր ասել, թե դրական զարգացումներ ունենք։ 

Ինչ վերաբերում է շահույթին, ապա այդ տեսանկյունից ևս տեսանելի չեն այն գործոնները, որոնք կբարձրացնեին շահութաբերության մակարդակը և կազդեին ներդրումային միջավայրի վրա»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օտարերկրյա ներդրողի համար այլ հուշող ու կողմնորոշիչ հանգամանք էլ կա։

 

«Խոսքը կապիտալ ներդրումների մասին է, որի առումով 2019 թվականին ունենք շուրջ 60 մլրդ դրամի թերակատարում։ 

Բացի այդ, օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են շուրջ 30 մլրդ դրամով։ Նշվածները «մեսիջ» են ներդրողների համար։ 

Այս պատկերը պետք է փոխվի, և այն փոխելու համար նշված բոլոր ուղղություններով պետք է համալիր աշխատանք լինի։

 Հատկապես միջազգային տնտեսական հարաբերություններում մի ցուցիչ վերցնելն ու այն աննախադեպ որակելը չի աշխատում։ Խոշոր կապիտալ արտահանողները նշված բոլոր գործոնները հաշվի առնելով են որոշում կայացնում։ 

Սա փաստ է, և փաստ է նաև այն, որ մենք նախորդ տարիների համեմատ ոչ թե պահպանվող, այլ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազող ցուցանիշ ունենք։ 

Սա է ընդհանուր վիճակը, որը հեղափոխական կլինի, եթե նշված բոլոր ուղղություններով կոնկրետ արդյունքներ ունենանք։ 

Խոսքը միգուցե հոգեբանական ազդեցություն ունենա ներքին լսարանի վրա, բայց արտաքին ներդրողների տեսանկյունից հետևողական, ծրագրավորված, արմատական փոփոխություններ են անհրաժեշտ՝ առաջին հերթին՝ հարկային ոլորտում։

 Շատ կարևոր է նաև քաղաքական կայունությունը, և ընդհանուր կայուն զարգացման պայմանները, որտեղ ևս ակնհայտ խնդիրներ ունենք։ Անելիքները շատ են, բայց անցած ժամանակն էլ քիչ չէր։ 

Երկու տարի է, ինչ խոսում ենք, ու բոլորս սպասում, որ գոնե համեմատական իմաստով հիմնական ցուցանիշների, եթե չասեմ հեղափոխական, գոնե առաջանցիկ աճ պետք է լինի։ Բայց 2019թ.-ին 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, 2018թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, հունվար-ապրիլին այն 9,5 տոկոս էր, իսկ հետո նվազեց։ 

Իսկ 2020թ.-ի համար կանխատեսվել է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ։ Եթե հաշվի առնենք, որ, ըստ պետական բյուջեի, գնաճը լինելու է 4,5 տոկոս, ապա նշանակում է, որ իրական տնտեսական աճ գրեթե չենք ունենալու։ Սրանք մտահոգություններ են, որոնք ունեն իրենց հիմքերը՝ պայմանավորված թե՛ տեսական, թե՛ վիճակագրական ցուցանիշներով։ 

Եթե շարունակենք այս ամբողջ համաշղթայում փնտրել մեկ-երկու դրական արձանագրումներ և դրանց վրա փորձենք «արխային» լինել, այդպես չենք հասնելու այն նպատակների գոնե նվազագույն շեմին, որոնց մասին ամեն օր հայտարարվում է, և որոնք դրված են կառավարության ծրագրում։ 

Տարածաշրջանի միտումների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, հանրության մոտ դրական սպասումների ֆոնին պետք է լինեն ոչ թե դրվագային ներկայացումներ կամ թվային մանիպուլյացիաներ, այլ իրական քայլեր ու իրական արդյունքներ։ 

Միայն ճիշտ ու հստակ քայլերը կբերեն արագընթաց զարգացման։ 

Իսկ առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների և միայն ներքին ռեսուրսներով անհնար կլինի առաջանցիկ տնտեսական աճ սպասել»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ կարևորելով ներառական զարգացումը:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

 

ՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ