Հայ ըմբիշը Ստամբուլում կգոտեմարտի ոսկե մեդալի համար
ՍՊՈՐՏՀայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Միսակյանը դուրս է եկել Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
Ռազմիկ Միսակյանը պայքարը սկսել է 1/4 եզրափակիչից եւ, հաղթելով գերմանացի Վիկտոր Լիզենին (6:0) եւ ուկրաինացի Դմիտրո Նեսվիատիպասկային (18:0), դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ռուսաստանցի Իսմաիլ Գաջիեւի հետ:
Հայաստանը ներկայացնող Սուրեն Խաչատրյանը 74 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովի հետ:
Հունիսի 23-ին պայքարի մեջ են մտել նաեւ 60 կգ քաշային Վարդգես Կարապետյանը եւ 96 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, ովքեր մեդալ չեն նվաճել:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



