Էթերի Ոսկանյանի քնքուշ կերպարը
ՖՈՏՈԱնուրջներ», «Երանի», «Մեղրամիս» եւ հայկական այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը երկրպագուներին ներկայացրել է իր նոր լուսանկար:
Դերասանուհին Instagram-ի իր էջում հրապարակել է կադր, որում քնքուշ կերպարում է: Միշտ համեստ եւ զուսպ կերպարներով աչքի ընկած դերաանուհին նոր լուսանկարում նուրբ ու քնքուշ տեսք ունի: Նա կրում է կապույտ երանգի, ծաղկավոր զգեստ։ Վարսերն արձակված են, նա առանց շպարի է։ Բնական գեղեցկության կողմ հայուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Էթերին գրեթե դիմահարդարված չէր, նուրբ ականջօղեր էր ընտրել, վզնոց։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել էր Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության մի հատված։ «Եվ ամեն աշնան հետ ես նորից ծաղկում եմ»,- լուսանկարը ռուսերենով մակագրել էր նա։