Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնից դուրս եկա ու վերջ. սկսվեց... իմ հասցեին ինչ ասես լսում եմ. Լիլիթ Մարտիրոսյան

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Կնոջ գեղեցկության ընկալումները ժամանակի հետ փոխվում են։ Հատկապես վերջին շրջանում ողջ աշխարհում կանացի գեղեցիկ կազմվածքի ընկալման նոր միտում է նկատվում. տիկնիկային բարակ իրան, լայն ազդրեր և մեծ հետույք։ Շատերն այսպիսի արդյունքի հասնելու  նպատակով մի քանի պլաստիկ վիրահատության են դիմում։

Wnews.am-ի  «Սարսափելի գեղեցիկ» խորագիրը կրող հարցազրույցների շարքի հաջորդ հյուրը Լիլիթ Մարտիրոսյանն է։ Այս աղջիկն ամեն ինչ անում է վերը նշված ստանդարտներին համապատասխանելու համար: Թեպետ վստահեցնում  է, որ որևէ վիրահատության չի դիմել, բայց նրա լուսանկարները մշտապես քննարկվում են և աղջկան մեղադրում են անբնական արտաքին ունենալու մեջ:

10

Լիլիթ Մարտիրոսյանն այժմ զբաղվում է մոդելավորմամբ, զուգահեռ պատրաստվում է սովորել նվագել  երաժշտական մի գործիքի վրա, որի մասին դեռ չի ցանկանում բարձրաձայնել։ Նա նվագում է նաեւ դաշնամուր։ Ինչպես ինքն է նշում, ունի մի քանի մասնագիտություն (իրավագետ, ծրագրավորող եւ դերասանուհի), սակայն դրանցից ոչ մեկն իրեն հոգեհարազատ չէ։

103

-Ինչպե՞ս են տղամարդիկ արձագանքում Ձեր արտաքինին։
-Անկեղծ ասած, իմ արտաքինը շատ շատերի համար տարօրինակ է, չեմ ժխտի այդ փաստը, որովհետեւ ես ինքս դա տեսնում ու շատ լավ գիտակցում եմ։ Կարծում եմ, որ եթե մարդն ունի տարբերվող արտաքին, թեկուզ եւ տարօրինակ, ուրեմն էությամբ շատ հետաքրքիր եւ արտասովոր անձ է։ Ինձ գրավում են այդպիսի մարդիկ, նրանց հետ երբեք չես ձանձրանա։

0782
Արտաքինիս հասցեին հնչող արձագանքները միշտ էլ տարբեր են լինում։ Տնից դուրս եկա, վեեեերջ, սկսվեց… Այնքան հետաքրքիր, թե անհետաքրքիր, գեղեցիկ, թե տգեղ, զվարճալի, թե տխուր, ծիծաղելի, թե ցավալի արտահայտություններ են հնչում իմ հասցեին, բայց ես երբեք չեմ արձագանքում, պարզապես դրանք օրվա ավարտին գրի եմ առնում։ Կարելի է ասել, որ դրանք անեկդոտների մի շարք են, որոնք գուցե մի օր հրապարակեմ։

3
-Արդյո՞ք դիմել եք պլաստիկ վիրահատության։
-Երբեւէ վիրահատության չեմ դիմել, եթե դիմեմ, դրա մասին տեղյակ կպահեմ։
-Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։
-Դժգոհում եմ միայն քթիցս, որն էլ շուտով պատրաստվում եմ վիրահատել։

8
-Ըստ Ձեզ, ո՞րն է կանացիության ու վուլգարության սահմանը։
-Ըստ իս, որեւէ բանի համար այս կյանքում սահման չկա՝այդ թվում նաեւ կանացիության ու վուլգարության։ Յուրաքանչյուր ոք ինքն է իր առջեւ սահմաններ դնում այս կյանքում եւ ոչ ոք իրավունք չունի դիմացինին վարկաբեկել, վատաբանել կամ մեղադրել։ Կողքից, ինչպես նաեւ հետեւից, իհարկե, միշտ էլ հեշտ է խոսել։Պետք է գիտակցել, որ մեկ անգամ ենք ապրում։

14
-Սեքսուալ ասելով՝ի՞նչ եք հասկանում։
-Մեր օրերում, իհարկե, ոչ բոլորը, բայց մեծամասնությունը սեքսուալ ասելով հասկանում են մեծ հետույք, մեծ կրծքեր, մեծ շուրթեր կամ զգալի քանակությամբ դիմահարդարում, բայց իրականում դու սեքսուալ ես, եթե սեքսուալ են քո շարժումները, արտահայտվելուդ ձեւը, ձայնդ, միմիկաներդ, մտածելակերպդ եւ վերջապես, եթե աչքերդ կայծեր են արձակում։

12
-Որքա՞ն գումար եւ ժամանակ եք ծախսում Ձեր արտաքինի վրա։
-Եթե կինն ինքն իրեն գնահատում ու սիրում է, պետք է մշտապես հետեւի իրեն՝անկախ ամեն ինչից։ Իհարկե ես հասկանում եմ, որ ապրելու պայմանները մեր օրերում շատ դժվար են, բայց հավատացեք, որ նույնիսկ ամենամինիմալ եւ դժվար պայմաններում կարող ես խնամված եւ գեղեցիկ տեսք ունենալ, պարզապես երբեք չպետք է ալարես եւ ամեն բան կստացի։
Իմ արտաքինի վրա որեւէ գլոբալ փոփոխություն չեմ արել  եւ երբեւէ մեծ գումարներ չեմ ծախսել։ Մեծ ուշադրություն եմ դարձնում մարմնիս ու մաշկիս խնամքին։ Մշտապես հաճախում եմ մարզասրահ, մաշկս խնամում եմ տնային պայմաններում՝բնական միջոցներով։ Մշտապես կարդում եմ օգտակար խորհուրդներ այդ ամենի հետ կապված, ավելի շատ հին ժամանակաշրջանի խնամքի միջոցներն եմ ուսումնասիրում եւ կիրառում, որոնք ամենաադրյունավետն են։ Մշտապես սիրում եմ արտաքինիս վրա ինչ-որ փորձարկումներ անել, նույնիսկ այնպիսի բաներ, որ, ինձ թվում է, միայն ես եմ անում։

6
-Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հասցեին հնչող քննադատություններին։
-Ես չափից դուրս համբերատար, ներողամիտ ու լավատես մարդ եմ։ Ցանկացածին էլ լավ հասկանում եմ, փորձում եմ ամեն վատ բանի մեջ միայն լավը տեսնել, երբեք ինձ թույլ չեմ տվել որեւէ մեկին վատաբանել, նեղացնել կամ քննադատել, բայց մարդիկ բոլորն էլ տարբեր են։ Ես չեմ կարող որեւէ մեկին ասել՝ փոխիր մտածելակերպդ։ Բացասական մեկնաբանություններ եղել են, կան եւ միշտ կլինեն, պարզապես կցանկանայի, որ մարդիկ ավելի բարի եւ կամեցող լինեն։ Միեւնույնն է, դիմացինին քննադատելով կամ վատաբանելով՝քո մոտ ոչինչ չի փոխվի, պարզապես ինքդ քեզ ավելի «կտգեղացնես», իսկ դիմացինի մոտ ծիծաղ կառաջացնես… Ժպտում եմ միշտ՝անկախ ամեն ինչից ու ամեն բան լավ է լինում։2  45    9  11  13

aa 2234

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը