Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանդիպում նախագահի հետ կարող է լինել այն դեպքում, եթե գոնե սառեցվի թանկացման որոշումը. կինոռեժիսոր

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հիացած է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարի դուրս եկած երիտասարդներով:

Խոսելով ոստիկանների գործողությունների մասին՝ արվեստագետը Past.am-ին ասաց.

«Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջան ենք դառնում կամաց-կամաց, բայց չեմ ուզում շատ էմոցիոնալ գնահատականներ տալ: Կարծում եմ, որ նույնիսկ իրենց տեսանկյունից, կոպիտ սխալ են թույլ տվել ոստիկանները: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների, այստեղ մեծ մասը երիտասարդներ էին և շատ ակտիվ երիտասարդներ: Տեղի ունեցածը շատ սարսափելի է, անգամ կարելի է քրեական գործ հարուցել Ոստիկանության այս գործողությունների վրա, որովհետև…

Մի խոսքով՝ շատ տխուր է, բայց և ամեն տխուր բանի մեջ կա ուրախալի մի փաստ. ես շատ լուրջ ազդակներ եմ տեսնում, որոնք նոր փոփոխություններ կբերեն, ու դա կանեն հենց երիտասարդները: Արդեն զզվանք է առաջացնում այս վիճակը. Բենթլիներ առնեն, կորպորատիվներ անեն, հետո էդ փողերը ժողովուրդը փակի: Ու ես կարծում եմ, որ ոչ թե թանկացման կասեցում պետք է պահանջել, այլ՝ էժանացում: Եթե դուք գիտեք, մեր էլեկտրաէներգիան ամենաէժանն է ինքնարժեքով ԱՊՀ տարածքում, բայց վաճառվում է ամենաթանկ գնով»:

Մեկնաբանելով նախագահի հետ բանակցելու առաջարկի մերժումը ակտիվիստների կողմից՝ Էդգար Բաղդասարյանն ասաց. «Շատ խելացի բան արեցին, որ չգնացին նախագահի հետ հանդիպման: Ի՞նչ հանդիպում, ի՞նչ թեմայով: Հանդիպում կարող է լինել այն դեպքում, եթե գոնե սառեցվի թանկացման որոշումը:Ես ուզում լսել նաև հոգևորականների, կաթողիկոսի քաղաքական կուսակցությունների ձայնը: Ինչո՞ւ ձայն չեն հանում: Նրանց ձե՞ռք է տալիս այս իրավիճակը: Ասեմ, որ ինձ վերապահումով կարելի է միջին խավին դասել և ինձ համար էլ է ահավոր ծանր էլեկտրաէներգիայի վարձերը մուծելը՝ անգամ թանկանալուց առաջ: Ես պատկերացնում եմ, թե ինչքան դժվար է լինելու ժողովրդի, թոշակառուների համար: Ամեն բան չափ ու սահման ունի: Եթե սա էլ պետք է մարսեն, ապա մենք ավելի վատին ենք արժանի: Սրա համար պետք է պատժվեն:Մենեջմենթ չեն կարողանում ապահովել: Երկրի ղեկավարից մինչև ներքև մենեջեր չեն:

Լևոն Փանոսյան

Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»