«Ժամանակ». Ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով կալանավորված Հ1-ի աշխատակիցը հ/ը տարել խմբի անդամներից մեկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նոյեմբերի 25-ին կալանավորված և ահաբեկչություն կազմակերպելու նպատակ ունենալու մեջ կասկածվող խմբի անդամներից Արման Հայրապետյանը, ինչպես տեղեկացրել ենք, աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, որպես եթերի ապահովման ծառայության արբանյակային հեռարձակման թողարկիչ։
Այսինքն՝ նա հնարավորություն է ունեցել, ցանկացած ժամանակ եթեր հեռարձակել ցանկացած նյութ, որը կարող էր իր հետ բերել աշխատավայր։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կալանավորումից առաջ Ա. Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հ/ը հատուկ պահպանվող տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով, իսկ խմբի կալանավորումից որոշ ժամանակ առաջ էլ իր հետ աշխատավայր է տարել խմբի անդամներից Նելլի Մինասյանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



