Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մի­այն լո­զունգ­նե­րով, առանց քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան սխե­մա­նե­րի որևէ իրա­կան փո­փո­խու­թյուն չի լի­նի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նշանակետեր, որոնք կարող են փոխվել, ուղենիշներ, որոնք այդպես էլ նպատակի հիմք չդարձան։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշված բաղադրիչներն է մատնանշում՝ նկարագրելու այն հարցերի պատասխանները, որոնք բխում են ներքին ու արտաքին ուղղություններով տարվող քաղաքականությունից, ինչպես նաև հասարակական հատվածում առկա տրամադրություններից։ Մի կողմից՝ առարկայական արդյունքների սպասելիքներ, մյուս կողմից՝ գործընթացներ, որոնք ուղեկցվում են նույն առարկայական արդյունքներն ապահովելու խոստումներով, բայց հաճախ դասվում են կեղծ օրակարգերի շարքին։

Մեր զրուցակիցն այս իրողությունը հետևյալ կերպ է բացատրում. «Պատճառն այն է, որ, առհասարակ, հեղափոխության նպատակը լինում է հենց հեղափոխությունը։ Այսինքն, անընդհատ թշնամիների դեմ պայքար է հեղափոխությունը, և այն չի կարող ինչ-որ ստեղծագործ գաղափարի շուրջ լինել։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ մեղավորներ է գտնում, մեղադրում է նաև իր կառավարության անդամներին, անգամ իր նվիրյալներին, բայց է թողնում այն կարևոր հանգամանքը, որ ցույց չի տվել այն ուղենիշը, թե նրանք ինչ պետք է անեն։ Հայտարարվում է ինչ-որ երևութական բաների մասին։ 

Օրինակ՝ ասվում է կոռուպցիայի դեմ պայքար, բայց չի ասվում, թե ինչպես պայքարել։ Իրականում կոռուպցիայի դեմ պայքար ասելով՝ հասկանում են մի քանի պաշտոնյաներին «նստեցնելը», ինչը, իհարկե, ամենևին կոռուպցիայի դեմ պայքար չէ։ Ասվում է տնտեսական հեղափոխություն, բայց տնտեսական հեղափոխության համար ևս ուղենիշներ ցույց չեն տալիս։ Մեծ հաշվով, միայն լոզունգներով, առանց քաղաքական, տնտեսական սխեմաների որևէ իրական փոփոխություն չի լինի։ Հիմնական խնդիրը հենց այն է, որ այս իշխանությունները նման սխեմաներ չունեն»։ Քաղաքագետը շեշտեց, որ անգամ նման սխեմաներ ունենալու նպատակ դրված չէ. «Իշխանության խնդիրն ու նպատակը հեղափոխության շարունակականությունն է, որի համար անհրաժեշտ է հայտարարել թշնամիներ և պայքարել այդ թշնամիների դեմ»։

Աղասի Ենոքյանը շեշտեց՝ իշխանությունը չի կարողանում ապահովել անգամ հեղափոխության շարունակականությունը, որովհետև կեղծ նպատակներ են դրված։ «Ի՞նչ նպատակ է դրվում, օրինակ՝ հանրաքվեով։ Փոխել Սահմանադրական դատարանի կազմը։ Ստացվում է՝ զուտ մի երկու հոգու աշխատանքի տեղավորման հարցը լուծելու համար մոբիլիզացնում են ամբողջ ժողովրդին, ողջ պետական, իշխանական ու անգամ ընդդիմադիր ռեսուրսները։ Եվ այս ամենը ներկայացվում է պաթոսով, այնպես, որ ժողովրդի մի մասը, այո, կարող է գնալ հանրաքվեի։ Բայց եթե դիտարկում ենք իրականությունը, ապա կատարվում է հակասահմանադրական, հակաօրինական մի գործընթաց, որի ողջ իմաստը մի երկու հոգու աշխատանքի տեղավորելն է։ Սա անհեթեթություն է, պարզապես ծաղր է ողջ հանրապետության հանդեպ»,ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հասարակությանը լարման մեջ պահելով՝ պարզապես երկրի ունեցած ռեսուրսն է սպառվում։

«Այսինքն, ոչինչ չի ստեղծվում, ամեն ինչ ընդդեմ սրա կամ նրա տրամաբանության մեջ է, անընդհատ ինչ-որ բաներ են ջարդվում ու ոչինչ չի ստեղծվում։ Սա նշանակում է ունեցած ռեսուրսի մսխում։ Մարդիկ կան, ում համար այս քաղաքականությունը զուտ շոուի է նմանվում։ Օրինակ՝ ինչ-որ մեկին նստեցնելն իրենց համար շատ հեռավոր, բայց գեղեցիկ նայվող շոու է։ Բայց երբ խնդիրն, օրինակ, իրենց առողջությանն է վերաբերում, տեսնում ենք, որ հասարակությունը պարզապես չի վստահում կառավարությանը։ Այս առումով օրինակ է կորոնավիրուսի շուրջ ստեղծվածը։ 

Ի վերջո՝ կոնկրետ հարցեր են առաջանալու։ Հասարակությունն աստիճանաբար համոզվում է, որ այս իշխանություններն ի զորու չեն որևէ պոզիտիվ քայլերի։ Իսկ երբ ամբողջ հասարակությունը համոզվի, ըստ իս, արդեն իշխանություն փոխելու շատ մեծ պահանջ կլինի»,-շեշտեց Ա. Ենոքյանը։ 

Անդրադառնալով իշխանության նախաձեռնություններին, քննադատությունների արժանացած օրենսդրական նախագծերին՝ քաղաքագետը նկատեց. 

«Առհասարակ, ցանկացած իշխանություն միշտ ավելի շատ իշխանություն է ցանկանում։ Պարզապես սովորաբար ավելի շատ իշխանության ձգտումը սահմանափակված է լինում նախևառաջ Սահմանադրությամբ, օրենքներով և երրորդ՝ բարոյականությամբ։ Ներկայիս իշխանությունները ոտնատակ են տալիս սահմանադրական անգամ շատ թույլ զսպման մեխանիզմները, օրենքները, բարոյականության մասին էլ չեմ խոսում։ Նույն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համատեքստում լավ հասկանում են, որ ով տիրում է փողին, տիրում է նաև իշխանությանը։ Շատ լավ հասկանում են, որ եթե Արցախում եղավ մի իշխանություն, որն իրենցից անկախ է, ապա շատ ու շատ հարցերում այդ իշխանությունը կարող է իրենց կամքը չկատարել»։

 

Նա շեշտեց՝ հիմնական ալգորիթմը սա է, և նույն տրամաբանությամբ այլ բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել։ «Փոխանակ ինչ-որ մի ռազմավարություն մշակեն, պարզապես գնում են ավելի շատ իշխանություն վերցնելու, զավթելու ճանապարհով՝ չկատարելով իրենցից ակնկալվող մնացած գործառույթները։

 Իսկ «ինչո՞ւ չեն կատարում» հարցին շատ պարզ բացատրություն են տալիս. ասում են՝ թշնամիներ կան։ Եվ այս առումով բնական է՝ եթե իշխանությունը տեսնում է, որ չի կարողանում արդարացնել հասարակության սպասումները, դրա համար պետք է մատնանշի թշնամիների, դավաճանների, ինչ-որ կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ մտնի։ Սա է ամբողջ խնդիրը։ Եկեք նաև հասկանանք, որ հեղափոխությունը երբեք ընդդիմություն չի ունենում, հեղափոխությունը չի ունենում ընդդիմախոսներ՝ հեղափոխությունն ունենում է թշնամիներ։ Նրանք, ովքեր չեն կիսում հեղափոխականների ցանկություններն ու մտքերը, պարզապես թշնամի են հայտարարվում»,-ընդգծեց քաղաքագետը։

Աղասի Ենոքյանը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ սկզբնական փուլում իշխանությունը գիծ քաշելու ու ամեն ինչ նոր էջից սկսելու հնարավորություն ուներ։

«Այդ ճանապարհն ընտրելու հնարավորություն չուներ, որովհետև հեղափոխության գործընթացը միշտ ինչ-որ բան ժխտելն է։ Ինչ-որ բան ստեղծելու փոխարեն անընդհատ պետք է հայտարարեն, որ նախկինները սխալ են արել։ Սա է տրամաբանությունը, և այս առումով այլ ճանապարհ կամ նոր գիծ քաշելու հնարավորություն չունեին։ Ավելին՝ մինչև հիմա անհասկանալի է, թե գիծը որտեղ են քաշելու. Խորհրդային Հայաստանի՞ց, առաջի՞ն, թե՞ երկրորդ նախագահից հետո»,ասաց նա՝ օրինակ բերելով նույն ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքը, երբ անհասկանալի է, թե ինչու է այն տարածվում ոչ թե, օրինակ՝ 1995, այլ 2008 թվականից հետո ընկած ժամանակահատվածի վրա։

«Սրանք գործընթացներ են, որոնց մեջ տրամաբանություն չկա։ Ինչպես ցանկանում են, ինչպես հարմար է, այդ նշանակետն էլ դնում են։ Այդուհանդերձ, վաղը կարող են փոխել նշանակետը, քանի որ ոչ մի հստակ կրիտերիա չկա, թե ինչի հիման վրա է դա իրականացվում»,-նշեց քաղաքագետը։

Խոսելով արտաքին քաղաքականության, արտաքին գործընկերների հետ հարաբերություններից՝ Ա. Ենոքյանը մի քանի հանգամանք առանձնացրեց։

«Արտաքին քաղաքականության մեջ իշխանությունը վարել է հնարավորինս ապիկար քաղաքականություն։ ԱՄՆ-ի հետ ընդհանրապես օրակարգ չկա։ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրագործելու փոխարեն, մենք, փաստորեն, եվրոպական երկրների հետ հարաբերություններում կրկին հետընթաց ենք արձանագրել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա փորձելով երևալ անկախական, հակառուսական քայլեր անելով, իշխանությունները Հայաստանին իրականում ավելի մեծ կախման մեջ են գցել Ռուսաստանից։ Այս ամենով հանդերձ՝ նկատենք, որ իշխանություններն իրենց արտաքին գործընկերների կողմից քննադատության չեն արժանանում։ Սա շատ հետաքրքիր պարադոքս է»,-ասաց նա՝ շեշտելով, որ այդ պարադոքսի լուծումը, իր կարծիքով տեղավորվում է Արցախի խնդրի համատեքստում։

«Արտաքին ուժերի համար Արցախի հարցը լուծելը հիմա օրախնդիր է։ Հասկանալով, որ այսպիսի թույլ իշխանություն երբեք չի եղել ու չի լինի, նրանց օժանդակում են զուտ վերոնշյալ պատճառով»,-շեշտեց Ա. Ենոքյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ արտաքին անկախ քաղաքականություն վարելու համար բազմավեկտոր քաղաքականություն է անհրաժեշտ. «Բայց հիմա մենք այլ ուժերի հետ համագործակցելու տարբերակ չունենք, մեր միակ արտաքին գործընկերը Ռուսաստանն է դարձել»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել