Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր քաղաքական կյանքում այդպես էլ բովանդակային փոփոխություններ տեղի չունեցան

ԲԼՈԳ

Նարեկ Սամսոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցավոք սրտի մեր քաղաքական կյանքում այդպես էլ բովանդակային փոփոխություններ տեղի չունեցան: Քաղաքական համակարգի երկու բևեռների միջև եղած անհավասար ուժերի հարաբերակցությունը գնալով ավելի ու ավելի է խորանում: 
Սկսած 1995 թվականից երկրի քաղաքական օրակարգը բովանդակային փոփոխության չի ենթարկվել («հանցավոր իշխանություններին հեռացնելով փրկենք երկիրը»), իսկ 2008-ից հետո դաշտում գերիշխող է «բռնվենք, որ փոխենք» սկզբունքը: 
Վերոգրյալ սկզբունքը առաջացել և արմատավորվում է քաղաքական գործընթացների ընթացքում քաղաքական օրակարգը սպասարկող գործիքակազմի բացակայության հետևանքով: Այսինքն, երբ ամեն հնարավոր և անհնարին հարթակներից խոսում ենք իշխանափոխությունից, բայց չենք մասնակցում օրինակի համար՝ ՏԻՄ ընտրություններին (կապ չունի ինչ հիմնավորմամբ) դրանով մենք մարում ենք իշխանափոխության հասնելու մեր հնարավորությունները: Եթե քաղաքական ուժը չունի այնքան ռեսուրս, որ գոնե մասնակցի ասենք 600 հոգանոց բնակչություն ունեցող համայնքի ՏԻՄ ընտրություններին, ապա այդ ուժը պետք է մոռանա իշխանափոխության մասին և փոխի իր գործունեության ոլորտը: 
Իսկ ին՞չ է մնում անելու, երբ չես կարողանում օգտագործել քո կողմից առաջարկված քաղաքական օրակարգը սպասարկող գործիքակազմը:
Պատասխանը առավել քան պարզ է՝ հնարավոր բոլոր ճանապարհներով սրել իրադրությունը և փորձել հասարակության շրջանում վաստակել ճնշվածի և հալածյալի կարգավիճակ: 
Ին՞չպես հասնել հալածյալի կարգավիճակին:
Ունեցած ռեսուրսներով դուրս գալ փողոց, ստիպել իշխանություններին հարկադրված ուժի դիմել և ինքնահռչակվել քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ:
Նմանատիպ իրավիճակ հրահրելու համար երկար մտածել պետք չէ (ուր մնաց մտավոր աշխատանք) ընդամենը հարկավոր է 100 հոգով դուրս գալ փողոց երթի և փորձել այն իրականացնել երթևեկելի հատվածով, կամ հայտարարված համապետական ընտրություններից մի քանի օր առաջ 500-1000 հոգով դուրս գալ փողոց և վերջում նորից 100 հոգով հրաժարվել տուն գնալ: 
Հ.Գ. Կարճ ասած մեր քաղաքական կյանքը սկսում և ավարտվում է մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելով և տուն վերադառնալով: Արդյունքում ունենում ենք դեպրիվացիոն (ակնկալիքների և օբյեկտիվ իրականության անհամապատասխանելիություն) իրավիճակ, որում ինչպես միշտ «մեղավոր է միայն ու միայն հանցավոր իշխանությունը», իսկ քաղաքական իմպոտենցիայով տառապող քաղաքական խմբակներն ու մարգինալ ուժերը, ինչպես միշտ, հայտնվում են «զոհի» կարգավիճակում և պատրաստվում են հերթական «հուժկու իշխանափոխությանը»:

Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինըՄեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Հորոսկոպ․ կենդանակերպի 3 նշան, որոնց համար աշունը հաջողություն կբերիԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը