Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջին ամուսնական գիշերվա ամենաանսովոր ու վայրի ավանդույթները ամբողջ աշխարհից (լուսանկարներ)

ԼԱՅՖ

 

 

Ոչ միայն ամուսնական, այլ նաև առաջին ամուսնական գիշերվա ավանդույթները աշխարհի տարբեր ծայրերում տարբեր են ու դրանց շնորհիվ հնարավոր է հասկանալ տվյալ վայրի զարգացվածության ու մտածողության աստիճանը։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ առաջին ամուսնական գիշերվա աշխարհի 6 ամենաանսովոր ավանդույթներին, որոնք ձեզ կապացուցեն, որ աշխարհն ու մարդիկ բազմազան ու բազմապիսի են։ 

 

Միջնադար 

 

 

Միջնադարը միշտ է առանձնացել իր ավանդույթներով, սակայն այս ժամանակաշրջանը հատկապես հայտնի է իր ամուսնական ավանդույթներով։ Շատ պատմաբաններ վստահեցնում են, որ Միջնադարում ամուսնական առաջին գիշերվա իրավունքը պատկանում էր կալվածատիրոջը։ Այսինքն , եթե ամուսնացողը հարուստ չէր, ապա նրա ապագա կնոջ հետ առաջին գիշերը պիտի անցկացներ իր տերը։ 

 

Այս ավանդույթը, որը մեր օրերում չափազանց դաժան ու վայրի կարող է ընկալվել, սակայն, ապացուցված չէ, որ գոյություն է ունեցել։ Մեզ են հասել մի քանի գիտական աշխատություններ ու պատմական վկայություններ, որ Միջնադարում մարդուն գնած հարուստը տիրանում էր նաև նրա կնոջ հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունքին, սակայն շատերը պնդում են, որ սրանք ուղղակի ենթադրություններ են կամ Միջնադարն ավելի վառ գույնով ներկայացնելու փորձեր։ 

 

Ֆիլիպիններ

 

 

Ֆիլիպիններում առաջին ամուսնական գիշերը զույգը պետք է անցկացնի տարբեր սենյակներում։ Այստեղ հավատում են, որ խմած զույգի միասին լինելու պատճառով հնարավոր է , որ ծնվեն հիվանդ երեխաներ։ 

 

Ֆիլիպիններում հարսանիքից անմիջապես հետո հարազատները ուղեկցում են նորաստեղծ զույգին իրենց տուն։ Նրանք նրանց կողքն են անցկացնում ամբողջ գիշերը՝ համոզվելու համար, որ սիրահարները չեն առանձնանա իրենց սենյակում այդքան խմած վիճակում։ 

 

Բերբերի

 

 

Բերբերին 7-րդ դարում իսլամ ընդունած և Հյուսիսային Աֆրիկայում ապրող ցեղերի ընդհանուր անունն է։ Նրանք առանձնանում են ոչ միայն իրենց ապրելաոճով ու մտածելակերպով , այլ նաև առաջին ամուսնական գիշերվա հետ կապված ոչ սովորական ավանդույթով։ 

 

Այս ցեղերում առաջին ամուսնական գիշերին  պետք է մասնակից լինեն նաև ցեղի փորձառու զույգերը։ Այդպես նրանք կարող են համոզվել, որ նորաստեղծ զույգը ճիշտ է հետևում ամուսնական գիշերվա բոլոր արարողակարգերին ու չի խախտում իրենց ցեղի կանոները։ 

 

Քենյա և Ռուանդա

 

 

Այս երկրներում դեռևս պահպանվում է հարսանեկան այն ավանդույթը, որ զույգերը կարող են ամուսնանալ նախօրոք պայմանավորվածության պատճառով ու իրար հանդիպել հենց հարսանիքի օրը։ 

 

Այս ավանդույթի շնորհիվ է, որ այս երկրներում ընդունված է , որ առաջին ամուսնական գիշերը պետք է անցնի միայն հարսի մոր՝ զոքանչի, ներկայությամբ։ Նա թաքնվում է զույգերի անկողնու տակ ու հետևում, որպեսզի նոր իրար հետ ծանոթացած զույգը չամաչի իրարից ու փեսան էլ հարգանքով վերաբերի իր աղջկան։ 

 

 

Նկոլե

 

 

Ուգանդայի հարավ արևմուտքում բնակվող այս ցեղում ևս գործում է ամուսնական անսովոր ավանդույթ։ Այստեղ նորաստեղծ զույգը չի կարող իրար հետ անկողին կիսել մինչև որ փեսան իր առաջին ամուսնական գիշերը չանցկացնի աղջկա հարազատ կանանցից մեկի հետ, ով արդեն վաղուց ամուսնացած է։ 

 

Այս մեթոդով նրանք ուզում են հասկանալ արդյոք փեսան պատրաստ է ամուսնության և արդյոք նա կարող է այդքան մեծ պատասխանատվություն կրել իր վրա։ Միայն փեսայի հետ անկողինը կիսելուց հետո ցեղի վստահված կինը հայտնում է իր կարծիքը։ Եթե կարծիքը բացասական է, ապա հարսանիքը չեղյալ է համարվում։ 

 

Կորեա

 

 

Այստեղ ևս գործում է ամուսնական մի ավանդույթ։ Հարսանիքից հետո հարսը գնում է իր ապագա սենյակ, սակայն փեսան մնում է իր ընկերների հետ։ 

 

Նրանք բոլորով հավաքվում ու հանում են փեսայի նասկիները, քանի որ վստահ են, որ նասկիներով հարսի մոտ գնալը սիրուն չէ։ Դրանից հետո նրանք ձկներով հարվածում են փեսայի բաց ոտքերին ու նրան տարբեր հարցեր տալիս։ Միայն այդ բոլոր հարցերին պատասխանելուց հետո է փեսան իրավունք ստանում գնալ իր սենյակ։ 

 

Եթե հարցերի պատասխանները սխալ են լինում, փեսայի ընկերներն ավելի ուժեղ են սկսում հարվածել նրա ոտքերին։ Ըստ ավանդության առաջին ամուսնական գիշերն արվող այս արարողությունը օգնում է փեսային ավելի սթափ մնալ։ 

 

Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին