Ереван, 21.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Առաջին ամուսնական գիշերվա ամենաանսովոր ու վայրի ավանդույթները ամբողջ աշխարհից (լուսանկարներ)

ЛАЙФ

 

 

Ոչ միայն ամուսնական, այլ նաև առաջին ամուսնական գիշերվա ավանդույթները աշխարհի տարբեր ծայրերում տարբեր են ու դրանց շնորհիվ հնարավոր է հասկանալ տվյալ վայրի զարգացվածության ու մտածողության աստիճանը։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ առաջին ամուսնական գիշերվա աշխարհի 6 ամենաանսովոր ավանդույթներին, որոնք ձեզ կապացուցեն, որ աշխարհն ու մարդիկ բազմազան ու բազմապիսի են։ 

 

Միջնադար 

 

 

Միջնադարը միշտ է առանձնացել իր ավանդույթներով, սակայն այս ժամանակաշրջանը հատկապես հայտնի է իր ամուսնական ավանդույթներով։ Շատ պատմաբաններ վստահեցնում են, որ Միջնադարում ամուսնական առաջին գիշերվա իրավունքը պատկանում էր կալվածատիրոջը։ Այսինքն , եթե ամուսնացողը հարուստ չէր, ապա նրա ապագա կնոջ հետ առաջին գիշերը պիտի անցկացներ իր տերը։ 

 

Այս ավանդույթը, որը մեր օրերում չափազանց դաժան ու վայրի կարող է ընկալվել, սակայն, ապացուցված չէ, որ գոյություն է ունեցել։ Մեզ են հասել մի քանի գիտական աշխատություններ ու պատմական վկայություններ, որ Միջնադարում մարդուն գնած հարուստը տիրանում էր նաև նրա կնոջ հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունքին, սակայն շատերը պնդում են, որ սրանք ուղղակի ենթադրություններ են կամ Միջնադարն ավելի վառ գույնով ներկայացնելու փորձեր։ 

 

Ֆիլիպիններ

 

 

Ֆիլիպիններում առաջին ամուսնական գիշերը զույգը պետք է անցկացնի տարբեր սենյակներում։ Այստեղ հավատում են, որ խմած զույգի միասին լինելու պատճառով հնարավոր է , որ ծնվեն հիվանդ երեխաներ։ 

 

Ֆիլիպիններում հարսանիքից անմիջապես հետո հարազատները ուղեկցում են նորաստեղծ զույգին իրենց տուն։ Նրանք նրանց կողքն են անցկացնում ամբողջ գիշերը՝ համոզվելու համար, որ սիրահարները չեն առանձնանա իրենց սենյակում այդքան խմած վիճակում։ 

 

Բերբերի

 

 

Բերբերին 7-րդ դարում իսլամ ընդունած և Հյուսիսային Աֆրիկայում ապրող ցեղերի ընդհանուր անունն է։ Նրանք առանձնանում են ոչ միայն իրենց ապրելաոճով ու մտածելակերպով , այլ նաև առաջին ամուսնական գիշերվա հետ կապված ոչ սովորական ավանդույթով։ 

 

Այս ցեղերում առաջին ամուսնական գիշերին  պետք է մասնակից լինեն նաև ցեղի փորձառու զույգերը։ Այդպես նրանք կարող են համոզվել, որ նորաստեղծ զույգը ճիշտ է հետևում ամուսնական գիշերվա բոլոր արարողակարգերին ու չի խախտում իրենց ցեղի կանոները։ 

 

Քենյա և Ռուանդա

 

 

Այս երկրներում դեռևս պահպանվում է հարսանեկան այն ավանդույթը, որ զույգերը կարող են ամուսնանալ նախօրոք պայմանավորվածության պատճառով ու իրար հանդիպել հենց հարսանիքի օրը։ 

 

Այս ավանդույթի շնորհիվ է, որ այս երկրներում ընդունված է , որ առաջին ամուսնական գիշերը պետք է անցնի միայն հարսի մոր՝ զոքանչի, ներկայությամբ։ Նա թաքնվում է զույգերի անկողնու տակ ու հետևում, որպեսզի նոր իրար հետ ծանոթացած զույգը չամաչի իրարից ու փեսան էլ հարգանքով վերաբերի իր աղջկան։ 

 

 

Նկոլե

 

 

Ուգանդայի հարավ արևմուտքում բնակվող այս ցեղում ևս գործում է ամուսնական անսովոր ավանդույթ։ Այստեղ նորաստեղծ զույգը չի կարող իրար հետ անկողին կիսել մինչև որ փեսան իր առաջին ամուսնական գիշերը չանցկացնի աղջկա հարազատ կանանցից մեկի հետ, ով արդեն վաղուց ամուսնացած է։ 

 

Այս մեթոդով նրանք ուզում են հասկանալ արդյոք փեսան պատրաստ է ամուսնության և արդյոք նա կարող է այդքան մեծ պատասխանատվություն կրել իր վրա։ Միայն փեսայի հետ անկողինը կիսելուց հետո ցեղի վստահված կինը հայտնում է իր կարծիքը։ Եթե կարծիքը բացասական է, ապա հարսանիքը չեղյալ է համարվում։ 

 

Կորեա

 

 

Այստեղ ևս գործում է ամուսնական մի ավանդույթ։ Հարսանիքից հետո հարսը գնում է իր ապագա սենյակ, սակայն փեսան մնում է իր ընկերների հետ։ 

 

Նրանք բոլորով հավաքվում ու հանում են փեսայի նասկիները, քանի որ վստահ են, որ նասկիներով հարսի մոտ գնալը սիրուն չէ։ Դրանից հետո նրանք ձկներով հարվածում են փեսայի բաց ոտքերին ու նրան տարբեր հարցեր տալիս։ Միայն այդ բոլոր հարցերին պատասխանելուց հետո է փեսան իրավունք ստանում գնալ իր սենյակ։ 

 

Եթե հարցերի պատասխանները սխալ են լինում, փեսայի ընկերներն ավելի ուժեղ են սկսում հարվածել նրա ոտքերին։ Ըստ ավանդության առաջին ամուսնական գիշերն արվող այս արարողությունը օգնում է փեսային ավելի սթափ մնալ։ 

 

Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в Алматы