Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նմա­նա­տիպ ցնցում­նե­րը ձև­ա­վո­րում կամ վե­րա­ձև­ա­վո­րում են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան իրո­ղու­թյուն­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, լրջագույն ազդեցություն է ունենալու վաղվա աշխարհի և այդ աշխարհի ձևավորման վրա: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք համավարակից հետո ուրիշ աշխարհ տեսնելու, ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր վերադասավորումների մասին

«Համաշխարհային գործընթացները վերջին 2-3 տասնամյակում շատ արագ են զարգանում, և այս արագընթաց աշխարհում նմանատիպ ցնցումներն են, որ ձևավորում կամ վերաձևավորում են աշխարհաքաղաքական ու տնտեսական իրողությունները: Այսօր տեղի ունեցողը լրջագույն ազդեցություն է ունենալու վաղվա աշխարհի ձևավորման սկզբունքների վրա: Խոսքը թե՛ միջազգային, թե՛ հումանիտար և թե՛ մնացած բոլոր սկզբունքների մասին է: 

Այս իրավիճակն իր լուրջ ազդեցությունն է թողնելու նաև միջազգային հարաբերություններում պետությունների համագործակցության վրա՝ նոր աշխարհում գլոբալ մարտահրավերներին պատասխանելու համատեքստում: 

Այնպես որ, վերոնշյալն իրականում լուրջ ցնցում էր մարդկության համար. այն աշխարհաքաղաքական, առողջապահական «երկրաշարժ» էր, որից հետո, բնականաբար, աշխարհը նույնը չի լինելու: World order-ը («աշխարհակարգ»-խմբ.) ձևափոխվելու և փոփոխությունների է ենթարկվելու: 

Գերտերությունների ազդեցության տեսանկյունից որոշակի փոփոխություններ են լինելու. հաջորդ հարյուրամյակում համաշխարհային գլոբալ գերտերության կարգավիճակը վիճակված է լինելու Չինաստանին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը:

Քաղաքագետը հավելեց՝ այսօր ԱՄՆ-ն դեռ շարունակում է հեգեմոն դիրք գրավել, բայց չի բացառվում, որ վաղը նաև Չինաստանը դառնա համաշխարհային գերտերություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական ազդեցության տեսանկյունից. 

«Այնպես որ, փոփոխությունները չեն լինելու միայն պետությունների համագործակցության առումով: Եվրամիության ամենակարևոր սկզբունքը բաց սահմաններն են, բայց այսօր տեսնում ենք փակ սահմաններով ԵՄ, ինչպես նաև ազգային պետությունների հզորացում և այլն: Մեծ հաշվով, հաջորդիվ այդ բոլոր մարտահրավերներին դիմագրավելու կարիք է լինելու, ինչին մենք ականատես ենք լինելու այս համավարակից անմիջապես հետո»:

Քաղաքագետը նկատեց, որ այսօր արդեն տեսնում ենք Չինաստանի աշխարհաքաղաքական, ֆինանսական ու տնտեսական աճի լրջագույն ազդեցության տարածումը. «Չմոռանանք, որ Չինաստանը ձեռնամուխ է եղել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության իրականացմանը, որը նախատեսված է կյանքի կոչել առաջիկա 30-40 տարիներին: Այն լինելու է ոչ միայն Չինաստանի, այլև Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի և դեպի Եվրոպա ու ՌԴ գնացող ճյուղավորումների առաջնահերթությունը: Ընդհանուր առմամբ, գլոբալ խնդիրները համաշխարհային նոր սկզբունքների ձևավորմանն են հանգեցնելու: 

Բացի այդ, դերերի ու ազդեցությունների գլոբալ վերաբաշխում է լինելու, բայց այն ոչ թե պատերազմների, այլ մասնավորապես տնտեսական, ֆինանսական ու քաղաքական ազդեցության տարածման տեսք է ունենալու: Այդ ձևափոխումները, գերտերությունների ազդեցությունների փոփոխությունները հանգեցնելու են աշխարհի տարբեր պետությունների արտաքին քաղաքականության վերաձևափոխումներին ու փոփոխություններին: 

Գլոբալ գերխաղացողների վերադիրքավորումներն ազդելու են նաև փոքր և միջին պետությունների աշխարհաքաղաքական մտածելակերպի վրա»: Իսկ հարցին, թե ինչ է սպասվում մեզ ու մեր տարածաշրջանին, Ս. Սարգսյանը պատասխանում է. 

«Գտնվելով աշխարհաքաղաքական խաչմերուկում, մեծ հաշվով, Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը ձևավորել է ոչ թե այնպիսին, ինչպիսին կցանկանար ձևավորել, այլ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք կան մեր տարածաշրջանում: Նկատի ունեմ հայ-թուրքական հարաբերությունները կամ դրանց բացակայությունը, Արցախյան հիմնախնդիրը, Ռուսաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները, Վրաստանի և Իրանի հետ ունեցած ռազմավարական նշանակության հարաբերություններն ու այդ երկու պետությունների խնդիրները՝ Վրաստանի պարագայում՝ Ռուսաստանի, Իրանի դեպքում՝ ԱՄՆ-ի հետ: 

Այնպես որ, չեմ կարծում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն կլինի, առավել ևս, չեմ կարծում նաև, որ մեր տարածաշրջանի առումով գլոբալ խաղացողների, հիմնական ազդեցություն ունեցողների մոտ շեշտակի փոփոխություններ կլինեն:

 Այո, Չինաստանը այստեղ որոշակի ազդեցություն ձեռք կբերի, բայց կարծում եմ, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը կշարունակի հեգեմոն ազդեցություն ունենալ: Հայաստանի Հանրապետության մասով արտաքին քաղաքականության փոփոխություն չի լինի, բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը և չպետք է խորացնենք հարաբերությունները գերտերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հետ»: 

Իրավիճակը դիտարկելով Արցախյան հիմնախնդրի համատեքստում ու խոսելով հնարավոր փոփոխությունների մասին՝ Սուրեն Սարգսյանը շեշտեց.

«Չեմ կարծում, թե գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները Հայաստանում կամ Ադրբեջանում մոտեցումների կամ գաղափարների փոփոխության կբերեն: Չնայած աշխարհաքաղաքական լուրջ ցնցումներին, ըստ իս, Արցախյան խնդիրը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու: Վերջին օրերին տեսանք, որ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ կերպ չեն համագործակցում և չեն էլ կարող համագործակցել համընդհանուր այս մարտահրավերի դեմ պայքարելու գործում, որևէ շփում, բնականաբար, չկա: Սահմաններն, այսպես թե այնպես, փակ են: Մեծ հաշվով, չեմ կարծում, թե առաջիկա առնվազն 1, 2 կամ 3 տասնամյակների ընթացքում գլոբալ փոփոխություններն էական ազդեցություն կունենան Արցախյան հիմնախնդրի մասով»:

Ամփոփելով ու խոսելով իրողություններից բխող անելիքների մասին՝ քաղաքագետն ընդգծեց՝ ինչպես բոլոր պետությունները, Հայաստանը ևս իրավիճակից դասեր քաղած պետք է դուրս գա:

«Պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ կողմերը՝ նաև տնտեսական կառուցվածքի, արտաքին քաղաքական կողմնորոշումների ու ներգրավվածությունների տեսանկյունից: Հայաստանն այս ամենից պետք է լուրջ դասեր քաղի՝ զարգացնելով նաև քաղաքացիական պաշտպանության իր հնարավորությունները: 

Բնական է, որ այդ ճանապարհով բոլոր պետություններն են գնալու, և Հայաստանն այս առումով բացառություն չի լինելու: Մենք պետք է ունենանք նաև հստակ ռազմավարություն, թե նման դեպքերում ի՞նչ քայլերի պետք է գնալ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել. հենց սա է այն ամենալուրջ մարտահրավերը, որը լինելու է մեր իշխանությունների առջև: 

Ըստ դրա՝ հնարավոր գործողությունների համար մշտապես «պլան B», «պլան C», «պլան D» պետք է ունենանք, հաշվարկենք բոլոր այն գլոբալ սցենարները, որոնք կարող են մեզ վրա ազդեցություն ունենալ, եթե անգամ այդ սցենարների հնարավորությունն ընդամենը 1-2 տոկոս է: 

Նոր հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար մենք այս ամենից պետք է ավելի պատրաստված դուրս գանք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Սենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում