Անցած հոկտեմբերն ամենատաքն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷլ-Նինյոն՝ տաք մակերեսային սեզոնային հոսանքը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում, այս տարի զգալիորեն ազդել Է եղանակի վրա:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National Geographic հանդեսին, ջրի անոմալ տաքանալու պատճառով անցած հոկտեմբերն ամենատաքն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում. ամսական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,98 աստիճանով բարձր Է եղել, քան հոկտեմբերի միջին ջերմաստիճանն ամբողջ 20-րդ դարի ընթացքում:
Ամերիկացի օդերեւութաբան Ջեֆ Մասթերսի կարծիքով՝ Էլ-Նինյոյի ազդեցությունը կհանգեցնի այն բանին, որ այս ամբողջ տարին, հավանաբար, ամենատաքերից մեկը կդառնա օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



