Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե հա­մա­կար­գի էու­թյու­նը չի փոխ­վում, նույնն են մնում նաև բո­լոր սկզբունք­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այս ընթացքում իրականացվող քաղաքականությունը ցույց տվեց, որ իշխանություններն ընհանրապես չեն տիրապետում ճգնաժամային կամ հակաճգնաժամային կառավարման սկզբունքներին: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը, որի դիտարկմամբ, հակառակ պատկերի պարագայում մենք չէինք ունենա այն, ինչ ունենք այսօրվա դրությամբ: Քաղտեխնոլոգի խոսքով, սա է պատճառը, որ թե՛ արտակարգ դրությունից առաջ և թե՛ այս ընթացքում առաջնահերթությունների շարքում այլ հարցեր են:

«Վարակի տարածման սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ երկու խնդիր. առաջինն ապրիլի 5-ի հանրաքվեն ամեն գնով անցկացնելն ու իր համար դրական արդյունք ապահովելն էր: Այսինքն, նրա համար Սահմանադրական դատարանի դեմ պայքարը շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան վիրուսի դեմ պայքարը: 

Բացի այդ, երբ խոսվում էր Իտալիա-Հայաստան ավիափոխադրումները չեղարկելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, իշխանությունները շարունակում էին լոուքոստների մուտքը որպես հեղափոխության նվաճում ներկայացնել: Ի վերջո, օդային այդ ճանապարհը փակվեց ոչ թե ՀՀ, այլ Իտալիայի կառավարության որոշմամբ: Այսինքն, նմանատիպ օրինակները ցույց տվեցին, որ այս հարցերը Հայաստանի իշխանությունների համար ավելի մեծ նշանակություն ունեին: Այո, ընթացքում արտակարգ դրություն մտցրեցին, այսօր (երեկխմբ.) այն երկարաձգվեց, բայց փաստն այն է, որ սկզբնական օրերին համարժեք պայքար չի ծավալվել: Խնդիրն այն է, որ կարևոր օրեր են բաց թողնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Քաղտեխնոլոգն իշխանությունների ներկայիս գործողությունները ստիպված քայլեր է որակում. «Հիմա արվում են քայլեր, որոնք պարզապես հնարավոր չէ չանել: 

Ստիպված են երկարաձգել արտակարգ դրությունը, նաև ստիպված էին թույլատրել տնտեսական որոշ ճյուղերի գործունեությունը, որովհետև հակառակ դեպքում տնտեսական կոլապսի առաջ կանգնելու հավանականությունն ավելի է մեծանում»:

Արմեն Բադալյանը երկու պատճառ է առանձնացնում՝ բացատրելու, թե այս իրավիճակում ինչու են շարունակում գերակշռել այն առաջնահերթությունները, որոնք, ըստ տրամաբանության, գոնե այսօր սառեցված պետք է լինեին:

«Առաջին պատճառը անձնական է, երկրորդը՝ քաղաքական: Օրինակ` եթե վարչապետը հրաժարվի իր այդ քաղաքականությունից, իրեն կթվա, որ իրեն պարտված են համարում: Ու քանի որ, իր կարծիքով, աննախադեպ թավշյա հեղափոխություն է արել, աշխարհը ցնցել է այդ հեղափոխությամբ ու եկել իշխանության, հիմա, իր պատկերացմամբ, օրինակ՝ չի կարող ինչ-որ մի ՍԴ-ի պարտվել: Սա կընկալի որպես անձնական պարտություն: 

ՍԴ կազմը փոխելու խնդիրն անձնական սկզբունքի հարց է, որովհետև այդ մարմինը չի ենթարկվում վարչապետին: Վերջինս առհասարակ չի սիրում, որ ՀՀ-ում ինչ-որ մի մարմին իրեն չի ենթարկվում: 

Սա ավտորիտար կառավարմանը բնորոշ սկզբունք է: Կա նաև երկրորդ հնարավոր պատճառը. չի բացառվում, որ կան ուժեր, որոնք նույն ՍԴ-ի կազմը փոխելու խիստ պայման են դնում, որովհետև վստահ չեն, որ ներկայիս կազմը որոշ կարևորագույն հարցերի շուրջ իրենց համար ցանկալի որոշումներ կընդունի: 

Այս պատճառներն են, որոնք ստիպում են շարունակել նույն քաղաքականությունը: Օրինակ՝ ՍԴ-ի դեպքում եթե ոչ հանրաքվեով, ապա նպատակին հասնել ինչ-որ օրենքներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ զուգահեռ շեշտելով, որ նման հարցերի վրա ժամանակ ծախսելու հնարավորություն ընդհանրապես չունենք:

«Այս համավարակից հետո հատկապես պետք է շատ կարևորագույն հարցեր լուծվեն: Չէ՞ որ աշխարհն է փոխվում: Շատ երկրներ տնտեսական ճգնաժամի առաջ են կանգնում, տնտեսական ճյուղեր են վերանում: Հիմա իշխանությունները վարչապետի գլխավորությամբ վայրկյան անգամ ժամանակ չպետք է կորցնեին՝ հասկանալու, թե տնտեսության որ ճյուղերն ինչպես պետք է աշխատեն: 

Գազի գինն է բարձրանալու, ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարեն: Չէ՞ որ այդ հնարավոր բարձրացումը առանց այդ էլ սոցիալական վատ վիճակի վրա իր բացասական ազդեցությունն է ունենալու: Բայց տեսնում ենք, որ նման խնդիրներ չեն դրվում: 

Այո, ինչ-որ սոցիալական ու տնտեսական ծրագրեր են մշակում ու առաջարկում գործարարներին և քաղաքացիներին, բայց ինչպես նախկինում, այսօր էլ չի կարելի ասել, որ դրանցով ամբողջովին Հայաստանի զարգացման հայեցակարգն է մշակվում:

Անգամ այս իրավիճակը չստիպեց սթափվել ու չի էլ ստիպելու, որովհետև ի սկզբանե էր պետք երկրի զարգացման վերաբերյալ հստակ պատկերացումներ ունենալ: Եթե երկրի զարգացման պատկերացումը չկա, եթե չգիտես՝ ինչ ճանապարհով գնալ, միևնույն է, ոչ մի պատճառ, այդ թվում՝ համաճարակը, սթափվելու հնարավորություն չի տա»,-նկատեց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով, թվում էր, որ 2018թ. կարող էր նոր էջ սկսելու հնարավորություն ստեղծվել, բայց երկու տարիներին այլ պատկեր արձանագրվեց. 

«Ոչինչ էլ չփոխվեց: Ն. Փաշինյանը շարունակում է առաջնորդվել ավտորիտար կառավարման ճանապարհով: Ինչ որոշում է, այդպես էլ պետք է լինի: Արհամարհվում է նաև նախկին իշխանությունների տեսակետը, պոտենցիալը, թեպետ կառավարությունում նաև նախկին իշխանությունների շատ ներկայացուցիչներ կան: 

Առհասարակ, այլ տեսակետների նկատմամբ անհանդուրժողականություն կա: Այդ կարծիքները չհանդուրժելու հետևանքն է նաև այն, որ հասարակությունն այսօր տարբեր խմբերի է բաժանված: Կառավարման համակարգի չփոխված էությամբ է պայմանավորված նաև իշխող թիմում առկա մթնոլորտը: 

Նույն պատկերն է, որին ականատես ենք եղել նաև նախկինում: Երբ իշխանական ճամբարից ինչ-որ մեկը հեռանում է, նրան անմիջապես սկսում են որակել որպես իրենից ոչինչ չներկայացնող, պատեհապաշտ մի մարդու, որը սխալմամբ է թիմի անդամ եղել: Իհարկե, այս երևույթը նախկինում այլ ձևեր ու բնույթներ էր կրում, բայց էությունը նույնն է: Խնդիրն այն է, որ կառավարման համակարգի էությունը չի փոխվել, իսկ եթե համակարգի էությունը չի փոխվում, նույն են մնում նաև բոլոր սկզբունքները: 

Հիմա պարզապես համակարգի անունն է փոխվել, անուն-ազգանուններն են տարբեր: Այսօրվա իրավիճակի միակ առանձնահատկությունն այն է, որ նախկինում պաշտոնների էին նշանակում ավելի գիտակից կադրեր, հիմա նրանց, որոնք այս կամ այն փողոցն են փակել Փաշինյանի հետ»:

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգն ընդգծեց, որ այս ամենի հետևանքով շատ կարևոր հանգամանքներ են դուրս մղվում:

«Մենք կորցնում ենք ժամանակը և ինչ-որ բան անելու հնարավորությունը, որովհետև եթե մեկ տարի առաջ կարելի էր ինչ-որ մի բան անել, հիմա այլևս հնարավոր չէ: Եթե մեկ տարի առաջ հնարավոր էր գրագետ տնտեսական քաղաքականություն իրականացնել, բավականին մեծ ներդրումներ բերել ու աշխատատեղեր բացել, այսօր հնարավոր չէ: Համավարակը ու, առհասարակ, նման պայմաններն այլ իրավիճակ են ենթադրում: 

Եթե երկու տարիների ընթացքում կարելի էր բարեփոխումներ իրականացնել, ապա հիմա դրանք իրականացնելու մասին խոսելիս պետք է ընդգծել կորցրած ժամանակի ու ռեսուրսների մասին: Մեծ հաշվով, երկու տարիների ընթացքում մեծ գործ անելու հնարավորություն են կորցրել: Իսկ հետևանքն այն է, որ, ի վերջո, երկիրը չի զարգանում»,-եզրափակեց Ա. Բադալյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա Գասպարյան