Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ամեն բացասականի մեջ պետք է փնտրենք ու գտնենք դրականը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Մեր կյանքն այլևս առաջվանը չի լինի, մարդիկ առաջվանը չեն լինի, այս իրավիճակից դասեր կքաղեն: Այս միտքը մշտապես հնչում է: Այո, ակնհայտ է, որ շատերը կգնան իրենց կյանքն ու արարքները վերարժևորելու ճանապարհով, բայց միևնույն ժամանակ կլինեն մարդիկ, որոնց կյանքում ներկայիս իրականությունը որևէ բան չի փոխի:

Արձակագիր, մանկագիր, բանաստեղծուհի Մարիամ Խուրշուդյանը նշում է, որ ստեղծված իրավիճակը փորձում ենք հօգուտ մեզ օգտագործել: «Այս իրավիճակից պետք է ինչ-որ դրական լույս, ելք տեսնենք: Տվյալ դեպքում փորձում ենք արժևորել ժամանակը, անցած և ապագա կյանքը: Շատ փոփոխություններ եղան, շատ արժեքներ արժեզրկվեցին, շատ արժեքներ ի հայտ եկան: Այսօր ակնհայտ է այն, որ աշխարհին բոլոր պարագաներում անհրաժեշտ է մարդկայինը: Անգամ այս դեպքում, եթե գործ ունենք մարդու ստեղծած արհավիրքի հետ, կնշանակի, որ աշխարհին, իրոք, մարդկայինն է պակասում, և այսօր աշխարհը փլուզման եզրին է: Մի կողմից տնտեսական իրավիճակը, մյուս կողմից մարդկանց հոգեվիճակը: Պատկերացնում եք, թե մարդիկ սկզբում ի՞նչ հոգեվիճակում են եղել, այսօր քիչ թե շատ հանգստացել են»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Խուրշուդյանը:

Բանաստեղծուհին նշում է, որ ոչ միայն հիմա, այլ ամեն իրավիճակում պետք է արժևորենք կյանքը: «Ամեն բացասականի մեջ պետք է փնտրենք ու գտնենք այն դրականը, որը մեզ պետք է: Շատ հետաքրքիր է, բայց այս օրերին ընտանիքները միավորվեցին: Օրինակ՝ երեխան կարող էր օրերով հայրիկին ու մայրիկին չտեսնել, լրացվեց այդ բացը: Կինը դարձավ կին, մայր, հոգատար էակ: Ուղղակի վատ է, որ կա հոգեկան ճնշում, երբ փորձում ես ինչ-որ դրական բան տեսնել, այն սկսում է խանգարել: Դա, իհարկե, մարդուց էլ է կախված: Մարդիկ կան, որ ամեն ինչին շատ թեթև են նայում: Ուղղակի ոչ ճշգրիտ տեղեկատվությունը բացասական ազդեցություն է թողնում շատերի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է՝ եթե մարդկանց գիտակցությունն այնքան բարձր լիներ, որ առանց սահմանափակումների նրանք հետևեին կանոններին, ապա պատկերը կարող էր այլ լինել, իսկ հիմա սահմանված արգելքները խուճապ են առաջացնում:

Անդրադառնում ենք նրան, որ ընձեռված այս «հնարավորությունը» նաև մշակույթին էլ ավելի ծանոթանալու, տարբեր ճյուղերի ստեղծագործողներին ու նրանց աշխատանքներին էլ ավելի մոտենալու լավ առիթ կարող է դառնալ: Արձակագիրը նշում է՝ հնարավոր է, որ երբ վերադառնանք մեր առօրյա կյանքին, սա կարող է մոռացվել: «Եթե նման իրավիճակ չստեղծվեր էլ, ապա մարդը հնարավորություն ուներ, օրինակ՝ օնլայն տարբերակով թանգարաններ այցելել: Ինչ վերաբերում է գրողներին, ապա կա մի վատ բան՝ համացանցում սկսեցին երևալ, այսպես ձևակերպենք, «լավ» և «վատ» գրողները, այսինքն՝ հարթակը տրամադրվեց բոլորին: Ամեն դեպքում օնլայն տիրույթին մեծ առավելություն չեմ տալիս: Եթե մարդն ունենա ցանկություն, նա կգտնի իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Պարտադիր չէ, որ ինչ-որ իրավիճակ ստեղծվի, որ նա սկսի օգտվել այդ պայմաններից»,-եզրափակում է Մարիամ Խուրշուդյանը:

Լուսինե Առաքելյան

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»