Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի մարզիչը` Հայաստանի հետ խաղի մասին
ՍՊՈՐՏՖուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն անդրադարձել է Հայաստանի հետ առաջիկա խաղին:
«Երեւանում կայանալիք խաղը շատ կարևոր է լինելու: Ցանկանում ենք հնարավորինս շուտ ապահովել մեր տեղը Եվրոպայի առաջնության եզրափակչում: Հարկավոր է, որ կենտրոնացված գործենք, քանի որ Հայաստանի հավաքականն ունի որակյալ ֆուտբոլիստներ: Նրանց համար մոտիվացնող է լինելու նոր մարզչի առկայությունը»,- Սանտուշի խոսքերը մեջբերում են պորտուգալական ԶԼՄ-ները:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



