Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղստև գետն ընկած ավտոմեքենան հայտնաբերվել է. դուրս է բերվել նաև 41-ամյա վարորդի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները՝ Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ, որոնողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերեցին Աղստև գետն ընկած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ա. Ճզմաչյանը, սուզվելով վարար գետի մեջ, կարողացավ հատուկ ճոպաններ ամրացնել ավտոմեքենայի որոշ հատվածներում և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի օժանդակությամբ դեպքի վայր բերված վերամբարձ կռունկը ավտոմեքենան դուրս բերեց գետից:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է վարորդի՝ Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Աղաջանյանի դին:

Տեղում են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարներով:

Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Երեկվանից որոնողական աշխատանքներին մասնակցում էին մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ, Դիլիջանի քաղաքապետի մասնակցությամբ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հաղարծին գյուղի ողջ բնակչությունը:

Որոնողական աշխատանքները սկսվում էին առավոտյան 06:10-ից և ավարտվում 21:00-ին ու այն ձգվում էր 20 կմ:

Տեղում այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի ու քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանԻ՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Ուռուցքաբանները հայտնաբերել են մարմնական ազդանշաններ, որոնք վկայում են քաղցկեղի առաջացման մասինԻրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենա է այրվում քաղաքի կենտրոնում. հրշեջները պայքարում են կրակի դեմ Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է 7 մեքենա Մահացել է Խորհրդային Միության ամենասիրելի դերասաններից մեկըԽորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ինչու պետք է զգուշանալ տետրացիկլինից. տեղեկատուԴնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել․ Թրամփ Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Կինը, որին սխալմամբ ողնաշարի վիրահատության փոխարեն կոնքի վիրահատություն էին արել, մահացել էԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովՄԱՀԱԶԴ. Մահացել է Լևոն Տեր-ՊետրոսյանըԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան 3 հորոսկոպի նշան, ում համար մայիսը «դժվար փորձությունների» ամիս կլինիՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա