Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահվան դեպքերինը՝ 48
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահացածների թիվը՝ 48:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 70 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1500, փաստացի բուժվողներինը՝ 2149: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 34766 քաղաքացի:
Մայիսի 13-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան 2 դեպք այլ պատճառով, այս դեպքերի ընդհանուր թիվը հասել է 21-ի: Սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:

1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



