Ցեզար աղցան՝ հավով. օրվա բաղադրատոմս
ԼԱՅՖՑեզար աղցանի բաղադրատոմս
Ցեզար աղցանը առաջին անգամ մատուցվել է իտալացիների կողմից 20-րդ դարի 20-ականներին: Այս աղցանն ունի տարբեր տեսակներ՝ տոստերով, հավով կամ անչոուսներով:Բաղադրամասեր
- 1 գլուխ ռոմանական կամ այսբերգ աղցանի թերթիկներ
- 1 հավի ֆիլե
- 1 գլուխ հաց կամ տոստ
- ½ բաժակ ձիթապտղի յուղ
- 1 թեյի գդալ մանանեխ
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
- 1 ձվի դեղնուց
- 2 սխտորի գլխիկներ
- 25 գ Պարմեզան մանիր
- Աղ, պղպեղ, շաքարավազ
Պատրաստում
- Լվացեք, չորացրեք և այնուհետ կտրատեք աղցանի թերթրիները փոքր կտորների
- Միսը կտրատեք խորանարդաձև և մի քանի րոպե տապակեք՝ ավելացնելով աղ և պղպեղ
- Խառնեք ձիթապտղի յուղը, ձվի դեղնուցը, մանանեխը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորն ու քերած Պարմեզանը: Ավելացրեք աղ, պղպեղ և շաքարավազ ըստ ճաշակի:
- Հացի գլուխը կտրատեք խորանարդաձև և տապակեք մեկ ճզմած սխտորի գլխիկի հետ (կամ կարող եք սխտորը քսել տոստերի վրա)
Տեղադրեք հավի կտորները աղցանի թերթիկներ վրա, ամենի վրա լցրեք սոուսը և շաղ տվեք քերած Պարմեզանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



