Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀԿ-ն մնացել է միայնակ դաշտում. եթե չունես մրցակից հակառակորդ ճամբարում, ապա բացառված չէ գզվռտոցը սեփական թիմում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրավիրած մամլո ասուլիսը մեծ իմաստով ոչ թե կուտակված հարցերի սպառիչ պատասխան էր, այլ սեփական տեսակետների հրապարակային վերաշարադրում: Նախագահի հրապարակային խոսքի պահանջ, իհարկե կար՝ հաշվի առնելով, որ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավի ընթացքում դեռևս ելույթ չէր ունեցել, սակայն նրա պատասխաններից հասարակությունն ու քաղաքական ուժերն ավելի հայտնվեցին անորոշության մեջ: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն ընդդիմադիր կուսակցություններին, այլև հենց իշխանությանը:

Լրատվամիջոցների ընտրության հարցը, իհարկե, վստահություն չներշնչեց, սակայն բանը նույնիսկ այդ չէ: Հնչեցված հարցերը և դրանց տրված պատասխաններն էլ բավական էին` մոտավորապես պատկերացնելու, թե ինչպես է դիրքավորվել իշխանությունը, որտեղ է երկմտում ու որտեղ է վստահ: Դիրքավորման մասին 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրում ծավալվող քաղաքական գործընթացների գլխավոր դերակատարն է եղել, իսկ դրանից առաջ անմասն չի մնացել նաև նախորդ իշխանության՝ ՀՀՇ -ի դոմինանտության ժամանակ: Լավ թե վատ, ՀՀԿ-ն հասցրել է մշակել այնպիսի մի մեխանիզմ, որը մինչ այսօր թույլ է տալիս պահպանել իշխանությունը, որը, իհարկե, հեշտությամբ չի տրվել:

Տարբեր ժամանակներում ՀՀԿ-ին հաջողվեց կոալիցիաների, քաղաքական առևտրի, բանակցությունների, ճնշումների շնորհիվ իր ազդեցության տակ պահել համարյա բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ինչ որ պահի համաձայն չեղան իրենց հետ: Ընդ որում, ի տարբերություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն ունակ եղավ լսել իր ընդդիմախոսներին, հրավիրել սեղանի շուրջ՝ արհեստականորեն բարձրացնելով նրանց կշիռը ինչ-որ X պահի՝ Y պահի առանց վարանելու նաև վարկաբեկելով ու խաղից դուրս թողնելով նրանց: Ինչ-ինչ, բայց Սարգսյանը, թերևս, ամենից ճիշտ հասկացավ հայ քաղաքական ուժերի և հասարակության հոգեկերտվածքը և նրա հետ հարաբերությունը կառուցեց ոչ թե երկարաժամկետ պլաններում՝ այլ կոնկրետ իրավիճակից ելնելով:

Կոմֆորմիզը դարձնելով հիմնական խաղաքարտ՝ ժամանակի ընթացքում ՀՀԿ առաջնորդը երբեք աչքաթող չարեց նաև սեփական կուսակցությունն ու այն գլխավորելուն պես իրենից բացի այլընտրանք չթողեց այնտեղ: Նկատենք, որ օրինակ՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանից բացի, կար նաև Վանո Սիրադեղյանը, ով լրջագույն ազդեցություն ուներ այդ կուսակցությունում, նույնիսկ մինչև հիմա խոսվում է ՀՀՇ-ի Վանոյի և Լևոնի թևերի գոյության մասին (սա առանձին թեմա է, որի մասին շատ երկար կարելի է խոսել): Արդյունքում ՀՀԿ-ն այսօր Սերժ Սարգսյանն է և հակառակը ապացուցել այսօր պրակտիկորեն անիմաստ է: Դրանում կարող ենք համոզվել և´ նախընտրական քարոզչություններում Սարգսյանի վարած այսպես ասած միայնակ քաղաքականությունը, և´ որոշումների կայացման հարցում նրա բացարձակ դոմինանտությունը: Որտե՞ղ են վստահ իշխանությունները Կոնկրետ ընտրությունների վերաբերյալ վստահության պակաս գրեթե չկա: Օպոնենտների հանդեպ վախ էլ չկա, որովհետև խնդիրը մի քիչ այլ հարթության վրա է: Տարիների ընթացքում հաջողվել է կազմակերպել ընտրական մեխանիզմների մի այնպիսի փաթեթ, որը ոչ մի հնարավորություն չի տալիս ընդդիմությանը հաղթանակ տանել ընտրություններում՝ լինի նախագահական, պառլամենտական, թե ՏԻՄ: Գուցե կրկնվենք, սակայն չենք խոսում եղանակների վերաբերյալ, այլ փաստերի և արձանագրությունների:

Մի խոսքով, հաղթանակն անխուսափելի է եղել ամենուր: Ժողովրդավարական պետություններում, անկախ իշխող կուսակցության աշխատանքի արդյունավետությունից, ընտրությունները լուրջ գործընթաց են համարվում և հասարակության հետ ամենօրյա կոմունիկացիան դիտվում է ոչ թե որպես միայն իշխանություն ապահովելու կամ ունենալու համար, այլ պարզապես կենսակերպ: Դժվար է գտնել Հայաստանում մի կուսակցություն, որն ամեն օր աշխատում է սեփական ընտրազանգվածի հետ: Ի դեպ, սա վերաբերում է և´ իշխանություններին, և´ ընդդիմությանը, այսինքն՝ հանրությունը ինչ-որ չափով ակտիվանում է միայն ընտրությունների շեմին, միգուցե նաև դրանից մի կարճ ժամանակ հետո ևս: Ահա հենց այս ամենը հաշվի առնելով ՀՀԿ-ն մշտապես հաղթել է, որովհետև լավ է հասկացել, որ քաղաքականությունը Հայաստանում իրացվում է սիրողական մակարդակում և ինչու ուրեմն ավելորդ ճիգեր գործադրել հասարակության հետ աշխատելու համար, եթե ընդդիմությունը դա չի անում: Վարչական, ֆինանսական ռեսուրսները դիպվածային դրվագներում ի զորու են հաղթանակ ապահովել: Ահա և ամբողջ ստրատեգիան: Վախերի մասին Գուցե առաջին հայացքից ոմանք թերահավատորեն նայեն այս մոտեցմանը, սակայն, այնուամենայնիվ, իշխանությունը վախեցած է: Քիչ չեն լինի պնդումները, թե ինչն է այստեղ վախենալու, ընդդիմությունը ցաքուցրիվ է, մարդկային, ֆինանսական առումով ունի լուրջ խնդիրներ, բարոյալքված է և լուրջ դիմադրություն կազմակերպելու խնդիր ունի: Իհարկե, մեծ մասամբ ճշմարիտ պնդումներ են, սակայն չմոռանանք,որ սրանք հենց այնպես տեղի չեն ունեցել, այս ամբողջը հետևանք է:

Հայաստանում դեռ մի քանի տարի առաջ կար լուրջ ընդդիմություն, որն օրակարգ էր թելադրում և հետևաբար քաղաքական ցիրկուլյացիան ինքնաբերաբար տեղի էր ունենում: Բանը նույնիսկ հասավ նրան որ ընդդիմությունն ու իշխանությունը ( խոսքը 2008-2012 թվականների մասին է, երբ ՀԱԿ-ը տիտղոսային ընդդիմություն էր) նստեցին սեղանի շուրջ և երկխոսություն սկսեցին: Սակայն, դժբախտաբար, գործընթացը ձախողվեց: Այնուամենայնիվ, ինչո՞ւ այսպես ստացվեց: Պատկերավոր ասած՝ ոչնչացնելով քաղաքական հակառակորդներին, մերժելով ֆուտբոլային լեզվով ասած լայնակի փոխանցումներով խաղալու բոլոր առաջարկները, կոալիցիոն գործընկերներին որևէ հնարավորություն չտալով ինքնադրսևորվելու, ՀՀԿ-ն այսօր մնացել է միայնակ դաշտում: Իսկ եթե չունես մրցակից հակառակորդ ճամբարում, ապա բացառված չէ գզվռտոցը սեփական թիմում:

Ի դեպ, նշենք, որ օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային իր բազմաթիվ ելույթներում իր իսկ ձևակերպմամբ տարբեր խորհրդատվական խողովակներով, մեսիջներով, տողատակերով ակնարկել է պատրաստակամությունը խաղալ իշխանության հետ, սակայն դրանք, ցավոք, մնացին այդպես էլ անպատասախան: Տեր-Պետրոսյանն անձնական առումով, հակառակ իր հռետորաբանությանը, երբեք բարդույթ չի ունեցել թեկուզ այսպես ասած «հանուն պետության շահի» համագրոծակցելու Սերժ Սարգսյանի հետ: Հակառակը,Սարգսյանը մշտապես խուսանավել է դրանցից՝ կարճաժամկետ հաղթանակներ գրանցել արհամարհելով ընդդիմությանը, սակայն երկարաժամկետ պայքարում պետականության դիրքերից դժվար թե հաջողված կարելի է համարել նրա մոտեցումները: Բացի այդ, երկու օր առաջ լրագրողներից մեկի հարցին, թե մնում է այն կարծիքին, որ Սահմանադրական փոփոխությունների անցկացումից հետո կկատարի իր խոստումը և չի հավակնի ոչ մի կարևոր պաշտոնի (նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ), տվեց կցկտուր և խուսափողական պատասխան, որի շեշտադրումը հետևյալն էր՝ կապրենք, կտեսնենք: Թվարկելով, որ իշխանությունը, սահմանադրական բարեփոխումների ձախողման պարագայում ունի առնվազն նախագահի 3 թեկնածու, ՀՀԿ առաջնորդը շարունակում է լարվածության մեջ պահել նաև սեփական թիմակիցներին, որոնք նույնպես, ինչպես և մնացած քաղաքական ուժերը, հասարակությունը, չգիտեն, թե ովքեր են այդ թեկնածուները, ում, ի վերջո, կտրվի նախապատվություն և արդյոք նա ընդունված կլինի բոլորի կողմից:

Անկախ ամենից, իշխանությունը ունի ներդաշնակ վերարտադրվելու խնդիր, իսկ դրանից հետո նաև՝ համահունչ վերադասավորման, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը ավարտվեուց հետո, երբ նա ամեն դեպքում, ինչ-որ չափով կորցնի ազդեցությունը իշխանության մեջ ,ոչ միանշանակ թեկնածուի պարագան կարող է լուրջ կռվախնձոր դառնալ իշխանության համար, իսկ ներիշխանական բախումների արդյունքում բացառված չէ, որ ՀՀԿ-ն ընդհանրապես կորցնի ամբողջ իշխանությունը: Հայաստանում վաղուց արդեն աքսիոմատիկ ճշմատություն է, որ իշխանությունը փոխվում է ոչ թե ժողովրդի ձայներով, ընդդիմության հաղթանակով, այլ իշխանության մեջ եղած տարաձայնությունների շնորհիվ: Հիշենք թեկուզ 1998 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Ահա այստեղ է իշխանության վախը, 2008, 2013 թվականներին կար ընդհանուր շահ և կար կոնկրետ թիրախ, որի դեմ ՀՀԿ-ն մի կողմ էր դնում բոլոր տեսակի ներիշխանական տարաձայնությունները, այժմ, շնորհիվ հենց իրենց, չկա այդ վտանգը, որը սակայն ոչ թե պետք է համարել հաջողություն, այլ ահագնացող պատուհաս հենց իշխող կուսակցության համար:

Եվ ամենակարևորի մասին: Ի վերջո, մի օր ՀՀԿ-ն դադարելու է լինել բացարձակ մեծամասնություն, կորցնելու է այս կամ այն չափով իշխանությունը, սակայն շատ կարևոր է, որ դա տեղի ունենա ոչ թե քաղաքացիական բախումների, ներպալատական դատաստանների, այլ ընտրությունների մեխանիզմների միջոցով, որովհետև հասարակության շրջանում առկա է հսկայական հիասթափություն և դրա դեմը չառնելու դեպքում այն կարող է պայթել, պայթել այնտեղ, որտեղ իշխանությունը չէր սպասում, իսկ դա ոչ այլ ինչ է, քան պարզապես քաոս: Իսկ քաոսային իրավիճակներում իշխանության կարող են գալ արկածախնդիր մարդիկ, հասարակ մարիոնետներ ու խեղկատակներ, ավելի արկածախնդիր, քան ՀՀՇ-ի Գևորիկը: Պետականության տեսանկյունից սա ամենագլխավոր վտանգն է, որը ոչ մի դեպքում չպետք է տեղի ունենա:

Նարեկ Ադամյան
 
Past.am, վերլուծաբան
Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունում