Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վաղաժամ հանրահավաք

ԲԼՈԳ

Մովսես Դեմիրճյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն, ինչ կազմակերպել և իրականացնում է սահմանադրական հանրաքվեից մեկ շաբաթ առաջ «Նոր Հայաստան» շարժումը, ընդհանրապես որևէ կապ չունի սահմանադրական հանրաքվեի հետ: Բանն այն է, որ քաղաքական կազմակերպությունների կողմից նման շարժման անցկացումն իմաստ կունենար այն դեպքում, երբ արդեն հայտնի լինեին հանրաքվեի արդյունքները, և դրանք չգոհացնեին քաղաքական և հասարակական որոշ կազմակերպություններին: Հակառակ պարագայում ստացվում է, որ այսօր Ազատության հրապարակում հավաքված ուժերն արդեն գիտեն հանրաքվեի արդյունքները, և դրանք չեն գոհացնում իրենց:
Արդյո՞ք ամբողջ հանրահավաքը, կոչերն ու կարգախոսները չեն իմաստազրկվի, եթե հանրաքվեի արդյունքներով հանրությունը մերժի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Մեկ այլ խնդիր կապված է հարթակից հնչող ելույթների բովանդակությանը: Որքանո՞վ է տրամաբանական դեռ տեղի չունեցած սահմանադրական հանրաքվեն դարձնել առիթ նախագահին կամ առհասարակ իշխանություններին անվստահություն հայտնելու և նրանց հեռացնելու կոչեր անելու համար: Իրականում «Նոր Հայաստան» շարժման մասնակիցները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներկայացնում են հանրությանը որպես նախագահական արտահերթ ընտրություններ, որոնցով իբր լուծվում է գործող իշխանության՝ օր առաջ վերարտադրվելու հարցը: Մինչդեռ իրականությունն այն է, որ սահմանադրությունը, ո՛չ գործողը, ո՛չ էլ նախագիծը, չի տեղավորվում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, քանի որ այն ոչ միայն քաղաքական, այլև իրավական և առհասարակ ավելի լայն՝ սոցիալական կյանքին վերաբերող փաստաթուղթ է, որի համար իշխանություն-ընդդիմություն հարաբերությունն ընդամենը մասնավոր դեպք է: Այնպես որ, արդարացված չէ սահմանադրական փոփոխությունները որպես իշխանության կամ ընդդիմության ընտրություն ներկայացնելը:
Եվ երրորդ հանգամանքը, որն արդեն պետք է ավելի շատ մտահոգի հանրությանը, քանի որ ուղղված է հենց իրեն: «Նոր Հայաստան» շարժումն այսօր կարող էր շատ ավելի արդյունավետ և ադեկվատ ընկալվել, եթե ոչ թե կազմակերպեր հանրահավաք և սպառնալիքներ հնչեցներ իշխանություններին (թեև բաց է մնում այն հարցը, թե ում ձեռքերով են ելույթ ունեցողները պատրաստվում իրականացնել այդ սպառնալիքները, եթե ոչ շարքային քաղաքացիների), այլ ճիշտ օգտագործեր մինչև հանրաքվե մնացած ժամանակը և ներկայացներ հանրությանը բոլոր այն սպառնալիքները և առհասարակ բացասական երևույթները, որ իրենց տեսել են սահմանադրության նախագծում: Մինչ օրս հնչած ամենատարածված և ամենասխալ ընկալված դրույթն այն է, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններով ստեղծում է վերարտադրվելու նոր ու հեշտ մեխանիզմ, և դրա պատճառով պետք է մերժել փոփոխությունների ամբողջ փաթեթը: Նույնիսկ եթե այդպես է, ո՞ւր մնացին մյուս փոփոխությունների մասին քննարկումները: Իսկ եթե մյուս բոլոր փոփոխությունները դրական են, ապա այդ դեպքո՞ւմ էլ է պետք մերժել: Այս կարևոր հարցի պատասխանը «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները կամ չունեն, կամ չեն ասել:
Ի վերջո, հանրությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ իր վերաբերմունքը հայտնելու հնարավորություն ունի, և այդ հնարավորությունը հանրաքվեն է: Մինչև դրա անցկացումը նպատակահարմար է իրականացնել քննարկումներ և ճանաչողական այլ միջոցառումներ, և վաղաժամ ու անտեղի է բորբոքել հանրային կրքեր և հեղաշրջման կոչեր անել:
Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը