Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պուտինի գործակալները՝ Երեւանի փողոցներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն 4-րդ օրն է՝ Ազատության հրապարակում ընթանում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի շուրջօրյա հանրահավաքը: Ինչո՞ւ այնուամենայնիվ, հանրության մեծամասնության դժգոհության, ընդդիմադիր տրամադրությունների գերակայության պայմաններում ընդդիմության չի հաջողվում կրիտիկական զանգված փողոց դուրս բերել: Այս հարցի առաջին պատասխանն այն է, որ ընդդիմադիր ուժերը գրեթե ամբողջությամբ կորցրել են հանրային վստահությունը:

Սակայն բացի այս՝ գուցե ամենաառանցքային պատճառից, գոնե քաղաքական առումով կա եւս մեկ պատճառ: Դա այն օրակարգն է, որն ընդդիմությունը ներկայացնում է որպես իշխանության դեմ պայքարի օրակարգ: Կոռուպցիա, անօրինականություններ, թալան, անպատժելիություն... Բայց խնդիրների այս շարքում բացակայում է ամենակարեւորը, որը պայմանավորում է մնացած բոլոր խնդիրները: Խոսքն արտաքին  քաղաքականության, Հայաստանի արտաքին կողմնորոշման մասին է, որը՝ որպես օրակարգային թեմա, ընդդիմության գրեթե տաբու է:  Անցած երեք օրերի ընթացքում հանրահավաքների ժամանակ հնչած տասնյակ ելույթների թվում միայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, դրա անթույլատրելիությանը: Մնացած ուժերն ու առաջնորդները ոչ միայն չեն խոսում այդ մասին, այլ նրանցից ոմանք ԵՏՄ-ի անխոնջ կողմնակիցներ են:

«Նոր Հայաստանի» խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը նույնիսկ տխրահռչակ «Գրիբոյեդով» ակումբի անդամ է: Իսկ «Ոչ»-ի շտաբը, ընդհանրապես Ռուսաստանին Հայաստանի վասալացման ջատագովներից է:

Ներկայիս հանրահավաքային կամ փողոցային ընդդիմության մեծամասնությունն արտաքին քաղաքական հարցերում ոչ միայն ընդդիմադիր չէ իշխանությանը, այլեւ իշխանությունից առաջ է անցել Հայաստանի ռուսիֆիկացման հարցում: Իրականում նրանք հրապարակ են դուրս գալիս ոչ թե հասարակությանն իրենց գաղափարներին ծանոթացնելու, այլ Ռուսաստանին իրենց մասին հիշեցնելու համար: Բայց դա հազիվ թե որեւէ արդյունք տա, այսօր ոչ միայն Ռուսաստանի «գլուխն է խառը», այլեւս Հայաստանի իշխանությունը որեւէ հարցում իրեն այնպես չի պահում, որ Ռուսաստանում անգամ մտածեն այդ իշխանությունը փոխելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ցավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան